23:41 07.02.2020
2020 թվականի հունվարից առաջնային բուժսպասարկման հաստատություններում ներդրվել են նոր ծառայություններ, որոնք քաղաքացիներին ավելորդ թղթաբանություններից զերծ պահելու համար են, բայց այս փոփոխությանը զուգահեռ, Առողջապահության նախարարությունը կասեցրել է պոլիկլինիկաներում մինչ այս անվճար մատուցվող որոշ բուժծառայությունների ֆինանսավորումը:
Կասեցումները վերաբերում են միայն քաղաքային առաջնային բուժսպասարկման օղակին։ Այլ կաբինետներում մատուցվող հավելյալ ծառայությունները դադարեցվել են Գյումրու 6 պոլիկլինիկաներում։
Գյումրու «Միջազգային Կարմիր Խաչի անվան պոլիկլինիկա»-ում մի քանի տարի շարունակ գործել է ուռոլոգիական անվճար ծառայություն։ Այն ներառված է եղել, այսպես կոչված, այլ կաբինետային ծառայության համակարգում, որի համար պետպատվերի շրջանակներում ֆինանսավորում են ստացել ու անվճար հետազոտվել են հատուկ սոցիալական խմբերում ներառված քաղաքացիները։ Բայց հունվարի 1-ից այն վճարովի է պոլիկլինիկայի բոլոր պացիենտների համար։
«Դա խնդիր է, որովհետև կա բնակչության մի խումբ, որն ի վիճակի չէ վճարում կատարել: Օրինակ՝ ես երեկ ունեցա հիվանդ, որը շատ դժգոհ գնաց, ուներ խնդիր, սպասարկվել էր նախորդ տարի անվճար, ներկայացվեց, որ արդեն ծառայությունը վճարովի է դարձել, վճարովի ծառայությունը էդ մարդը չուզեց, գնաց»,- ներկայացնում է Գյումրու «Միջազգային Կարմիր խաչի անվան պոլիկլինիկա»-ի մանկական բաժնի ղեկավար Անահիտ Սանթրոսյանը:
«Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայում ունեինք ստոմատոլոգիական ծառայություն, պետպատվերի շրջանակներում որոշ խմբեր օգտվում էին, մյուս պոլիկլինիկայում դա ամբողջությամբ վճարովի է եղել, կոնկրետ մեր մոտ չունեինք ուռոլոգի հաստիք, ուրիշ պոլիկլինիկայում կար ուռոլոգիական կաբինետ, որտեղ հիվանդները սպասարկվում էին պետպատվերով, որոշվեց նախարարի հրամանով այս ամենը համահարթեցվի»,- ասում է Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Այվազ Սուքիասյանը:
Գյումրու թիվ մեկ պոլիկլինիկայում էլ դադարեցվել է այլ կաբինետում գործող ստոմատոլոգիական ծառայության պետպատվերը։ Ավելին, ոչ միայն անվճար հիմունքներով ծառայությունն է դադարեցվել, այլև այս պոլիկլինիկայում փակվել է ստոմատոլոգիական կաբինետը, այս ծառայությունը չի կարող գործել անգամ վճարովի:Գյումրու 6 պոլիկլինիկաների այլ կաբինետներում արտոնյալ խմբերի քաղաքացիներին մատուցվել են նաև լոգոպեդի, հոգեբանի ու մանկական վնասվածքաբանի անվճար ծառայություններ, որոնք ևս պետպատվերի շրջանակներից դուրս են բերվել:
«Թույլ են տվել ունենալ այլ ծառայություններ՝ հաշվի առնելով իրենց հնարավորությունները․ եթե ունեն մասնագետ, եթե լիցենզավորված են տվյալ ծառայության մասով, որպես այդպիսին, խիստ անհրաժեշտություն չի եղել ծառայությունների, ուղղակի օգտագործել են իրենց հնարավորությունները»,- Առողջապահության նախարարության դիրքորոշումն է հայտնում Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության առողջապահական բաժնի պետ Լեյլի Ասլանյանը։
Բոլոր պոլիկլինիկաներն այս տարվանից անցել են նաև ուղեգրման էլեկտրոնային նոր տարբերակի: Այսինքն՝ նեղ մասնագիտական ու անհետաձգելի բուժզննություն անցնելու համար այսուհետ քաղաքացիները ազատվում են թղթաբանությունից։
«Տալիս ենք ամբուլատոր քարտի քաղվածք, հիվանդը ներկայանում է համապատասխան հիվանդանոց, որտեղ ինքը պիտի գնա բուժվի, այնտեղ իրենք իրենց էլեկտրոնային համակարգով տեսնում են հիվանդին տրված էլեկտրոնային ուղեգիրը, և սպասարկում են պետպատվերի շրջանակներում»,- նշում է Այվազ Սուքիասյանը։
Էլեկտրոնային համակարգով հիվանդին ուղեգիր տրամադրելիս հստակ երևում է նաև բուժհաստատությունների ցանկը, որտեղ կան անհրաժեշտ ծառայությունը մատուցելու համար պետպատվերի ազատ տեղեր:
«Ուղեգրեր հիմնականում տալիս ենք արտոնություն ունեցող խավին, նաև այն խմբերին, ովքեր վերջերս ավելացան` 30 և ավելի բալ ունեցող նպաստառուներին, միայնակ ու բազմազավակ մայրերին, այն բուժաշխատողներին, որոնց աշխատավարձը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի 150-ապատիկը, քառօրյա պատերազմի մասնակիցներին ու զինվորների ընտանիքների անդամներին»,- արտոնություններից օգտվողների ցանկն է ներկայացնում Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի ավագ բուժքույր Մանյա Նիկողոսյանը։
2019 թվականին Գյումրու միայն թիվ է պոլիկլինիկայից հիվանդանոցներ է ուղեգրվել 980 քաղաքացի։ Մերժումներ ևս եղել են, որոնց պատճառը հիմնականում տեխնիկական խնդիրներն են եղել, բայց բուժսպասարկումից, ամեն դեպքում, հիվանդները դուրս չեն մնացել։ Իսկ նոր համակարգով բոլոր ուղեգրերի մերժումները պետք է բուժհաստատությունները գրավոր հիմնավորեն։
20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում22:20 24.11.2024
Անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել Բրիտանիայում գտնվող ամերիկյան ավիաբազաների երկնքումԱնհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի երեք բազաների վրայով թռչելիս, հայտնում է Guardian-ը՝ հղում անելով Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցչին։ «Մենք կարող ենք հաստատել, որ փոքր անօդաչու թռչող սարքերը նկատվել են RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF Feltwell ռազմաբազաների տարածքների վրա նոյեմբերի 20-ից 22-ը: Թերթի տվյալներով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը, որոնք […] ...
22:00 24.11.2024
Հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ ներկա-բացակա անելու հեռանկարով․ վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին։ Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել համերգին ներկա գտնվելու համար, եթե իմանային դրա մասին։ Խնդրում եմ անկեղծ լինել, որովհետև հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ […] ...
21:40 24.11.2024
Արաբական պետությունների լիգան մերժել է Իրաքի դեմ Իսրայելի մեղադրանքներըԱրաբական պետությունների լիգան հայտարարել է, որ մերժում է Իսրայելի բոլոր մեղադրանքները Իրաքի դեմ և իր համերաշխությունն է հայտնում Բաղդադին։ Այս մասին ասված է կազմակերպության հայտարարության մեջ, որը հրապարակվել է մշտական ներկայացուցիչների մակարդակով նրա արտահերթ նիստի արդյունքներով։ Կիրակի Արաբական պետությունների լիգայի խորհրդի արտահերթ նիստը տեղի է ունեցել իրաքյան կողմի խնդրանքով։ «Արաբական պետությունների լիգան լիովին աջակցում է […] ...
21:20 24.11.2024
Լիտվան զենքի խմբաքանակ է փոխանցել ՈւկրաինաՎիլնյուսը Կիևին է հանձնել բանակի համար նախատեսված զենքի և տեխնիկայի խմբաքանակ, հայտնում է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Լիտվան շարունակում է ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Այս շաբաթ Ուկրաինա են հասել նրա բանակի համար էլեկտրական գեներատորներ, M113 զրահամեքենաների պահեստամասեր, տարբեր տեսակի զենքեր և դրանց մասեր։ Լիտվան, ի պատասխան Ուկրաինայի խնդրանքների, այս տարի արդեն մատակարարել է […] ...
21:00 24.11.2024
Իսրայելական հարվածների հետևանքով Բեյրութում առնվազն 29 մարդ է զոհվելԲեյրութի կենտրոնին Իսրայելի ավիահարվածի հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել։ Նման տվյալներ են ներկայացված Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնի հաշվետվության մեջ։ Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ տուժել է 67 մարդ։ Ինչպես պարզաբանում է լիբանանյան NNA ազգային գործակալությունը, փրկարարները շարունակում են փլատակների մաքրումը, և զոհերի թիվը կարող է աճել։ ...
20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասինԻնդոնեզիայի իշխանությունները հայտարարել են Սիվու կղզում Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին, ինչի հետևանքով դրա գագաթից կարող են իջնել հզոր պիրոկլաստիկ հոսքեր՝ բարձր ջերմաստիճան հրաբխային գազերի, մոխրի և ժայթքման ժամանակ ձևավորված ժայռերի բեկորներ։ Այս մասին հայտնում է Antara գործակալությունը՝ հղում անելով երկրի էներգետիկայի և հանքային պաշարների նախարարության Երկրաբանական գործակալության տվյալներին։ «Զգուշացեք պիրոկլաստիկ հոսքերից, երբ լեռան գագաթին […] ...