19:58 05.02.2020
Ալեքպոլյան տպագրության բացառիկ նմուշներ են պահպանվում Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում: Տասնյակ թերթեր, օրացույցներ ու տարեցույցներ ֆոնդային պահոցներից դուրս են հանվում միայն հատուկ ցուցադրությունների ժամանակ:
Ալեքսանդրապոլում հրատարակչական գործունեություն ծավալել են 1876 թվականին, առաջին տպագրատունն էլ բացել է ալեքպոլցի հայտնի հրատարակիչ Գևորգ Սանոյանը: Կարճ ժամանակ անց քաղաքում այլ տպագրատներ են բացվել: Հրատարակչական նյութերում ալեքպոլցիները ներկայացրել են կենցաղին, մշակույթին ու քաղաքական անցուդարձերի կարևոր թեմաները։ Այն, ինչ հիմա թանգարանի ֆոնդային պահոցներում է, երկդարյա եզակի նմուշներ են, որոնք փոխանցել, նվիրաբերել են հենց տպագրատների հիմնադիրների բարեկամները:
Ալեքպոլի առաջին հայկական պարբերականը եղել է «Ախուրեան»-ը։ Լույս է տեսել 1907-1915 թվականներին, խմբագիր-հրատարակիչը Կարապետ Ափինյանն էր, նրա «Շիրակ» տպագրատանն էլ օրաթերթը հրատարակվել է:
Թերթը հասարակ ու առանց ավելորդ նկարազարդումների է, առանձնացված թեմատիկաներով, անդրադարձ է եղել Արևմտյան Հայաստանի մայրաքաղաք Անիի պեղումների գիտական նյութերին։
19-րդ դարում էլ լուսաբանվող թեմաները նույնն են եղել, ինչ հիմա։ Մարզային լրագրողներին հետաքրքրող թեմաները քաղաքին առնչվող խնդիրներն են, միայն թե ժամանակագրությունն ու մոտեցումներն են տարբեր:
«Ախուրեան» օրաթերթի թղթակիցներն են եղել գիտնական, ճարտարապետության տեսաբան Թորոս Թորամանյանը, երգահան Արմեն Տիգրանյանը ու ճանաչված այլ մարդիկ:
1800-ականների հրատարակությունների թիվը թանգարանի ֆոնդային պահոցներում ավելի քան 400-ի է հասնում: Փաստաթղթերի մի մասն է միայն թանգարանի ցուցասրահներում ներկայացված, մնացածը պահոցներում է: Ալեքպոլյան տպագրության տեխնոլոգիայի բացառիկ օրինակներն են այս նմուշները, որոնք ալեքպոլցիների մշակութային ճաշակն ու կուլտուրան են ցույց տալիս:
Հենց այս տառատեսակներն են տպագրություններում կիրառել, ու դրանք հիմա հանրայնացնելու արդի տարբերակ է թանգարանի տնօրինությունը ձեռնարկել, ալեքպոլյան տպագրությունները համացանցում են տեղադրում: Այն մի նոր հարթակ է, որն ունի ճանաչողական մոտեցում պատմամշակութային քաղաքի նկատմամբ։
Գյումրին իր ալեքպոլյան մշակույթով, կենցաղով ու ճարտարապետությամբ հիմա շատերին է հայտնի։ Ունեցած ժառանգությունը լավագույն այցեքարտն է, որը քաղաք է բերում բազմաթիվ զբոսաշրջիկների:
21:17 19.04.2025
Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակըԱպրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...
21:00 19.04.2025
Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերըԴեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...
20:50 19.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...
20:40 19.04.2025
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
20:31 19.04.2025
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է ԳրոսսիինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...
20:20 19.04.2025
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվելՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...