Անվճար տրամադրվող դեղերի ցանկում լրացումներ ու փոփոխություններ չկան, բայց արտոնությունից օգտվող շահառուների թիվը կավելանա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Անվճար տրամադրվող դեղերի ցանկում լրացումներ ու փոփոխություններ չկան, բայց արտոնությունից օգտվող շահառուների թիվը կավելանա

18:45 05.02.2020

Առաջնային բուժօգնության օղակից՝ պոլիկլինիկաներից անվճար դեղորայք ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների ցանկը չի փոխվել, որն անցած տարվանից առողջապահության նախարարությունն էր հաստատել։

Արտոնյալների ցանկում են նաև նպաստառուների գնահատման համակարգում ընդգրկված այն ընտանիքները, որոնք 30,01-ից բարձր անապահովության միավոր ունեն, իսկ  այս տարվանից միավորի շեմն է փոխվել՝ հօգուտ նպաստառուի։

Ի՞նչ դեղերի անհրաժեշտություն ունեն շահառուները, որոնք նշանակվում են բժշկի ցուցումով, բայց անվճար տրամադրվող դեղորայքների ցանկում չկան: Նման դեղորայքը կարող է լինել ոչ միայն թանկարժեք: Անկախ գնից` հիվանդին խիստ անհրաժեշտ  ու մշտական օգտագործվող բազմաթիվ դեղեր անվճարների  ցանկում չեն, այսինքն` սոցիալական կարգավիճակն այստեղ դեր չունի, հիվանդը այն գնելու է։

Մեկ տարի առաջ փոփոխություններով անվճար դեղերի ցանկը հաստատվել է որոշ հիվանդությունների տարածվածությամբ և դիմելիության աճով պայմանավորված։ Դրանք հիմնականում սիրտ-թոքային անբավարարություն, ուժեղ գլխացավեր, զարկերակային ճնշման գանգատներ  ու այլ խրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք են: Առողջապահության  նախարարությունը ընթացիկ տարվա և պոլիկլինիկաների շահառուների քանակով է գնումներ իրականացնում, բայց երբեմն ներկայացված քանակը պահանջարկը գերազանցում է։ Անվճար դեղորայքը շուտ սպառվում է։

Գյումրիի 6 պոլիկլինիկաներից սոցիալապես անապահով ընտանիքներին անվճար դեղորայքի սպառման եռամսյակային տվյալները տնօրինում է առողջապահության վարչությունը։

Այս տարի անվճար դեղորայքից օգտվող քաղաքացիների թվի ավելացում է սպասվում նպաստառուների գնահատման համակարգում կատարված փոփոխությունների արդյունքում։ Փոխվեց սոցիալական անապահովության միավորի սահմանը` նպաստ ստանալու իրավունք այսուհետև կունենան «Փարոս» համակարգում 30-ի փոխարեն 28 միավոր ունեցող ընտանիքները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

15:25 23.11.2024

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

Անդրես Ինյեստայի նախկին ակումբը ՝«Վիսել Կոբեն» նվաճել է 2024 թվականի Ճապոնիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Տակայուկի Յոշիդայի թիմը 1-0 հաշվով հաղթել է «Գամբա Օսակային»։ Միակ գոլն իր ակտիվում գրանցել է Տայսեյ Միասիրոն։ Կոբեն ներկայացնող ակումբը երկրորդ անգամ է նվաճել Ճապոնիայի գավաթը (առաջինը՝ 2019)։ Ակումբը նաև մեկական անգամ դարձել է Ճապոնիայի չեմպիոն (2023) և Սուպերգավաթի հաղթող (2020)։ […] ...

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

15:11 23.11.2024

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա: Պատգամավորները Ռուսաստանի Դաշնություն կգործուղվեն նոյեմբերի 25-27-ը՝ մասնակցելու «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին: ...

SHANTNEWS

15:00 23.11.2024

SHANTNEWS

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

14:54 23.11.2024

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

Բրիտանացի աստղագետները գրանցել են դիտումների պատմության մեջ ամենահզոր հարվածային ձայնային ալիքներից մեկը, որը երբևէ երկրագունդ է հասել տիեզերքի խորքերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագիրը: Ալիքն առաջացել է չորս «հարևանների» հետ գալակտիկաներից մեկի բախումից, որը տեղի է ունեցել Երկրից 290 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա գտնվող Պեգասի […] ...

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

14:42 23.11.2024

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նոյեմբերի 22-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Ֆարահ Դահլալլահը: «Նրանք քննարկել են դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգային հարցերի շրջանակը», – ասել է նա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: ...

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

14:32 23.11.2024

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

Հայաստանի Պրեմեր լիգայի «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը․ «Հաշվի առնելով Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու Շենգավիթի մարզադաշտի նստատեղերի սահմանափակ քանակը` առաջիկա մրցավեճի մուտքը կլինի տոմսերով, որոնք կարող եք անվճար ստանալ մարզադաշտ մուտք գործելիս: Մարզադաշտի դռների բացումը` 17:00-ին»,- ասված է հայտարարության […] ...

BACK_TO_TOP