19:57 04.02.2020
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի է ունեցել Գյումրիում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործով դատական նիստը, սակայն այն այսօր էլ բուն դատավարական փուլին չի հասել։ Քրեական գործի քննությունն արդեն 4 անգամ հետաձգվել է։ Ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևի ներկայությունը դատարան դարձյալ չէր ապահովվել, բայց բոլոր կողմերի ներկայացուցիչներն այս նիստին ներկա էին։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 2-ին Գյումրիի Սլաբոտկա թաղամասում։
Ըստ մեղադրական եզրակացության՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևն առավոտյան՝ ժամը 7-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հետևել է Գյումրիի բնակիչ Ջուլիետա Ղուկասյանին, հասել նրան, բազմաթիվ հարվածներ հասցրել կնոջ գլխին ու մարմնի տարբեր մասերին։
Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող Անդրեյ Ռազգիլդեևը արդեն 14 ամիս է՝ կալանքի տակ է։ Նրա նկատմամբ խափանման միջոցն ընտրել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, բայց Ռազգիլդեևը կալանքը կրում է ռուսական ռազմաբազայի կարգապահական մեկուսարանում։
Այսօր դատարան ներկայացել էր նրա փաստաբան Նարինե Ռշտունին և նշեց, որ Ռազգիլդեևը մեղսունակ է ճանաչվել, բայց իրեն մեղավոր չի ճանաչում։
Ամբաստանյալի շահերի պաշտպանը մեկ տարվա ընթացքում դիմել է դատական ատյաններին՝ գրավով նրան ազատ արձակելու միջնորդությամբ, բայց մերժվել է։ Իսկ տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպաններն էլ պահանջում էին ռուսական ռազմաբազայի տարածքից Ռազգիլդեևին Հայաստանի քրեակատարողական հիմնարկ տեղափոխել։ Այս միջնորդությունը ևս մերժվել է։
Արդեն 6 ամիս է՝ գործը դատարանի վարույթում է, բայց ամբաստանյալի ներկայությունը դատարան երբևէ չի ապահովվել։ Այսօր դատարան ներկայացած ռազմաբազայի դաշտային փոստ զորամասի իրավաբան Ալեքսանդր Գլադիշչևը Ռազգիլդեևի բացակայությունը հավաստող գրություն էր բերել, որում նաև նշվում էին դատական նիստը հետաձգելու պատճառները, այն է՝ հրամանատարությունը ամբաստանյալի և նրան ուղեկցողների անվտանգության ապահովման երաշխիքներ է պահանջում։
Ըստ Գլադիշչևի՝ այս գործը մի քիչ ռեզոնանսային է, և մեր զինծառայողի ու նրան ուղեկցողների տեղաշարժը մի քիչ վտանգավոր է ու ռիսկերի հետ է կապված։ Նրանց անվտանգության խնդիրը բարձրացվել է նաև ՌԴ պաշտպանության նախարարության մակարդակով, և հիմա զորամասի հրամանատարությանը Հայաստանի բարձրագույն ղեկավարությունից գրավոր երաշխիքներ են անհրաժեշտ նրանց անվտանգ տեղաշարժը Հայաստանի տարածքով ապահովելու համար։
Նիստը նախագահող դատավորը պատասխանեց, որ առանց գրավոր երաշխիքների էլ ամբաստանյալի ու նրան ուղեկցողների անվտանգությունը դատարանը կարող է ապահովել։ Բայց ռուսական զորամասի ներկայացուցիչը պնդեց, որ առանց գրավոր երաշխիքների՝ զորամասի հրամանատարությունը թույլտվություն չի տա Անդրել Ռազգիլդեևին դատարան ներկայանալ, ինչին հակառակվեց տուժող կողմը։
Տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպան Արայիկ Զալյանը միջնորդեց, որ Անդրեյ Ռազգիլդեևին բերման ենթարկեն դատարան, ինչն այս պարագայում անհնարին համարեցին պետմեղադրողն ու նիստը նախագահող դատավորը։ Առանց ամբաստանյալի՝ դատական նիստը դարձյալ բուն դատավարական փուլ չմտավ։
Դատարանը որոշեց զորամասի հրամանատարությանը և ամբաստանյալին դատական հաջորդ նիստի մասին պատշաճ ծանուցել դատարան ներկայանալու համար։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց 1 ամսից։ Ամբաստանյալի անվտանգության ապահովման մասին երաշխիքներ դատարանը հայտնեց միայն բանավոր։
20:55 25.11.2024
Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը19:55 25.11.2024
Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան19:44 25.11.2024
Ձյուն, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին17:11 25.11.2024
Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել16:58 25.11.2024
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին16:41 25.11.2024
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում16:00 25.11.2024
Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը15:34 25.11.2024
DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters15:05 25.11.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը15:00 25.11.2024
SHANTNEWS13:38 25.11.2024
Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ21:16 25.11.2024
Ամորիմի մուտքը հաղթական չեղավԱնգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի դաշտում չկարողացավ հաղթել «Իպսվիչ Թաունին»` 1-1։ Մանչեսթերյան ակումբից աչքի ընկավ անգլիացի Մարկուս Ռեշֆորդը, որը հաշիվը բացել էր արդեն երկրորդ րոպեին։ «Մանչեսթեր Յունայթեդը» նորանշանակ մարզիչ Ռուբեն Ամորիմի գլխավորությամբ առաջին հանդիպումն անցկացրեց։ «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 16 միավոր և 12-րդ տեղում է, «Իպսվիչ Թաունը» հավաքել է 9 միավոր ու 18-րդն […] ...
21:08 25.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 26-ին«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նորք Մարաշ՝ Գ․Հովսեփյան փ. 6/6, 8/1, 8/3, 8/8, 8/10, 10/10 առանձնատներ, Ա․ Արմենակյան փ. 143, 153, 202, 202/5, 203, 272/10 առանձնատներ, Ամառանոցային փ. 203 առանձնատուն, Նորքի Այգիներ թաղ․ 203, 222 առանձնատներ, […] ...
21:00 25.11.2024
Մոսկվայից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել ԲաքվումEmirates Air Arabia ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչում էր Մոսկվա-Շարժա երթուղով, հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանում։ Այս մասին հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը։ «Airbus A320 ինքնաթիռի կապիտանը արտակարգ վայրէջք է խնդրել ինքնաթիռում գտնվող ուղևորներից մեկի ինքնազգացողության հանկարծակի վատթարացման պատճառով: Վայրէջքը բարեհաջող ավարտվել է տեղական ժամանակով 18:54-ին»,-ասված է հաղորդագրության մեջ։ Ուղևորը հոսպիտալացվել է […] ...
20:55 25.11.2024
Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդըՄյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը Գերմանիայի Բունդեսլիգայի 11-րդ տուրի «Աուգսբուրգի» դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել։ Այս գոլերից հետո նա գերազանցել է Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստ Էրլինգ Հոլանդի ռեկորդը։ Opta-ն գրում է, որ անգլիացի Քեյնը Բունդեսլիգայում պատմության մեջ ամենաարագն է հատել 50 գոլի սահմանը։ 31-ամյա ֆուտբոլիստն այդ արդյունքին հասել է 43 խաղում։ Նախորդ ռեկորդակիր նորվեգացի […] ...
20:45 25.11.2024
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ։ Այս մասին Միրզոյանը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում։ «Շնորհավորում եմ Վրաստանի արտաքին գործերի նախարար նշանակվելու առթիվ։ Ակնկալում ենք սերտ համագործակցություն Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման, մեր ընդհանուր նպատակների առաջխաղացման և տարածաշրջանային կայունության ապահովման համար»,-նշել է Միրզոյանը։ ...
20:36 25.11.2024
Կաշառք ստանալու և տալու վարույթով ձերբակալվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնյաՀակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով, որն առնչվում է կաշառք ստանալուն և տալուն, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից պաշտոնատար անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից՝ մանրամասնելով, որ բացի այդ, կոմիտեում քննվող նույն քրեական վարույթով մի քանի կասկածյալներ կան, որոնց մի մասը կալանավորված է։ Ավելի վաղ՝ Երևանի քաղաքապետի […] ...