ՔԿՀ աշխատակիցը կաշառքի դիմաց փորձել է կալանավորին թմրանյութ փոխանցել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

ՔԿՀ աշխատակիցը կաշառքի դիմաց փորձել է կալանավորին թմրանյութ փոխանցել

15:36 31.05.2018

Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Հայկ Աղաքարյանը, 2011թ հունիսի 14-ից մինչև 2018թ. մարտի 19-ը, զբաղեցնելով ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետի պաշտոնը, նույն հիմնարկի կալանավորի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար կաշառք է ստացել:

ՀՔԾ-ն նախաքննությամբ պարզել է, որ «Արթիկ» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի մասնագետ Հայկ Աղաքարյանը նույն հիմնարկում պահվող կալանավոր Զորիկ Մեսինյանի կողմից առաջարկ է ստացել կաշառքի դիմաց վերջինիս մատնանշած անձից վերցնել և իրեն փոխանցել թմրամիջոցներ ու պրեկուրսոր: Հայկ Աղաքարյանը, ընդունելով կալանավորի առաջարկը, 2018թ.-ի մարտի 17-ին, նշված անձից ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերով թմրամիջոցներ, այդ թվում` «ափիոն» տեսակի, ինչպես նաև թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պատրաստելու նպատակով առանձնապես խոշոր չափերով «քացախաթթվի անհիդրիդ» տեսակի պրեկուրսոր:

2018թ.-ի մարտի 18-ին Հայկ Աղաքարյանը թմրամիջոցներն ու պրեկուրսորը ապօրինի փոխադրել է աշխատավայր, սակայն նրան չի հաջողվել դրանք հանձնել կալանավոր Զորիկ Մեսինյանին, քանի որ նույն օրն առավոտյան թմրամիջոցներն ու պրեկուրսորը ՔԿՀ աշխատակցի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են:

Կաշառք տվողի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար կաշառք ստանալու, ինչպես նաև թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պատրաստելու նպատակով առանձնապես խոշոր չափերով պրեկուրսոր և խոշոր չափերով թմրամիջոցներ ձեռք բերելու փորձին օժանդակելու համար Հայկ Աղաքարյանին մեղադրանք է առաջադրվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Հայկ Աղաքարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP