Ցուկերբերգը որոշել է փոխել Facebook-ի քաղաքականությունը և զայրացնել օգտատերերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 10 2024
  • $
    387.06
  • RUBLE
    3.99
  • 424.45
WEATHER
+16.09 oC

Ցուկերբերգը որոշել է փոխել Facebook-ի քաղաքականությունը և զայրացնել օգտատերերին

19:21 01.02.2020

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ որոշել է արմատապես փոխել սոցկայքի քաղաքականությունը, չնայած այն հանգամանքին, որ դա կարող է շատերին զայրացնել: Այս մասին հայտնում է CNN-ը: Ցուկերբերգը խոստացել է վերանայել սկզբունքները՝ կապված օգտատերերի կողմից հրապարակվող նյութերի հետ, նաև զբաղվել տվյալների թվայնացմամբ:

Վերջինս նշել է, որ նախկինում Facebook-ը փորձում էր դուր գալ բոլորին և գործել այնպես, որ որևէ մեկին չնեղացնի, բայց դրա պատճառով տուժում էին ընկերության սկզբունքները: Առաջիկա տասնամյակում սոցկայքի ղեկավարությունը ցանկանում է, որ մարդիկ հասկանան սոցկայքը:

«Սա նոր մոտեցում է, և ես կարծում եմ, որ այն շատերին հունից կհանի: Բայց, եթե անկեղծ լինենք, հին մոտեցումը նույնպես զայրացնում էր շատերին, ուստի պետք է նոր ինչ-որ բան փորձել»,- ասել է նա:

Առաջին հերթին, ըստ Ցուկերբերգի, խոսքը չափից ավելի գրաքննության մասին է, չէ՞ որ Facebook-ին այնքան գրառումներ են կոչ անում ջնջել, որ դրա պատճառով ինքն իրեն վատ է զգում: Սոցկայքի հիմնադիրն ընդգծել է, որ իսկապես վնասակար կոնտենտը, ինչպիսին, օրինակ, բռնության կամ ահաբեկչության կոչերն են, նախկինի պես տեղ չեն ունենա Facebook-ում: Սակայն, ըստ նրա, պետք է լինի ինչ-որ սահման, որտեղ սկսվում է կոնտենտի հեղինակի արտահայտման ազատությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը դեռ տեղյակ չէ Իրանին Իսրայելի նախատեսած պատասխան հարվածի մանրամասներին. The Wall Street Journal

21:20 09.10.2024

ԱՄՆ-ը դեռ տեղյակ չէ Իրանին Իսրայելի նախատեսած պատասխան հարվածի մանրամասներին. The Wall Street Journal

Միացյալ Նահանգներին դեռևս չի հաջողվել պարզել, թե Իսրայելն ինչպես է պատրաստվում պատասխանել հոկտեմբերի 1-ին Իրանի իրականացրած հրթիռային հարձակմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ամերիկյան The Wall Street Journal հանդեսը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։ Վերջիններս նշել են, որ Իսրայելն առայժմ հրաժարվում է ամերիկյան վարչակազմին հայտնել պատասխան հարված հասցնելու իր ծրագրերի մանրամասները։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Սպիտակ տանը զայրացած […] ...

Մոլդովացի ֆերմերները հայտարարել են նոր բողոքի ակցիաների մասին

21:08 09.10.2024

Մոլդովացի ֆերմերները հայտարարել են նոր բողոքի ակցիաների մասին

Մոլդովացի ֆերմերները հոկտեմբերի 11-ի համար հայտարարել են նոր բողոքի ցույցեր, որոնք հանրապետական ​​իշխանություններին մեղադրել են գյուղատնտեսության ոլորտի խնդիրների նկատմամբ անտարբերության մեջ, համապատասխան հայտարարությունը տարածել է «Ֆերմերների ուժը»։ «Պետական ​​կառույցները չեն կատարել բողոքավոր գյուղացիներին տրված բացարձակապես ոչ մի պարտավորություն՝ բանավոր կամ գրավոր, տասնյակ հազարավոր գյուղացիներ, ովքեր մնացել են առանց բիզնեսի և աշխատանքի, ստիպված են լինելու արտագաղթել, […] ...

Թուրքիան դատապարտել է Պակիստանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները

20:58 09.10.2024

Թուրքիան դատապարտել է Պակիստանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Պակիստանի Հյուսիսային Վեզիրիստանի շրջանում և Քարաչի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների վերաբերյալ: Այս մասին հայտնել է ermenihaber-ը։ Հայտարարության մեջ թուրքական կողմը խստորեն դատապարտել է իրադարձությունը, ինչպես նաև ցավակցություն հայտնել զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում՝ վիրավորներին: «Մենք խստորեն դատապարտում ենք վերջին օրերին Պակիստանի Հյուսիսային Վեզիրիստան շրջանում և Քարաչի քաղաքում տեղի ունեցած […] ...

Կիևի մետրոյում դպրոցականը «ահաբեկչություն է կազմակերպել» հումորի համար

20:48 09.10.2024

Կիևի մետրոյում դպրոցականը «ահաբեկչություն է կազմակերպել» հումորի համար

Դպրոցականը հումորի համար կեղծ ական է նետել Կիևի մետրոյի վագոնի մեջ։ Այս մասին գրում է Strana.ua-ն՝ հղում անելով Ուկրաինայի ազգային ոստիկանության հաղորդագրությանը։ Տղան ընդամենը 10 տարեկան է։ Նրա հետ տեղի է ունեցել կանխարգելիչ զրույց։ Երեխայի մոր նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն։ ...

Ստոլտենբերգը խոսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ամենադժվար բանակցությունների մասին

20:40 09.10.2024

Ստոլտենբերգը խոսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ամենադժվար բանակցությունների մասին

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ իր պաշտոնավարման ամենադժվար քննարկումները դաշնակիցներին ստիպելու անհաջող փորձերն էին մինչև 2022 թվականը Ուկրաինային ավելի շատ զենք մատակարարելու վերաբերյալ։ Politico-ի լրագրողի այն հարցին, թե դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում իր համար որ բանակցություններն են ամենադժվարը եղել, Ստոլտենբերգն ասել է, որ դրանք տեղի են ունեցել 2014-2022 թվականներին։ «Եթե մենք […] ...

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ օդային հարվածների հետևանքով զոհվել է 22 մարդ

20:30 09.10.2024

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ օդային հարվածների հետևանքով զոհվել է 22 մարդ

Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր շտապ գործողությունների կենտրոնը տվյալներ է տարածել Բաալբեկ-Հերմել, Բեքաա, Լիբանան լեռան, Նաբաթիա, Սաիդա և Տյուր գավառների վրա իսրայելական ավիահարվածների զոհերի վերաբերյալ: X-ում հրապարակված զեկույցում նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Լիբանանում 22 մարդ է զոհվել և 80-ը վիրավորվել։ Ամենաշատ զոհերը գրանցվել են հարավային շրջաններում, որտեղ զոհվել է 12, վիրավորվել՝ 37 մարդ։ […] ...

BACK_TO_TOP