Ըստ Ալիևի` ժողովրդավարությունը խնձոր չէ, որ գնաս և շուկայից գնես. Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+19.2 oC

Ըստ Ալիևի` ժողովրդավարությունը խնձոր չէ, որ գնաս և շուկայից գնես. Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում

16:36 30.01.2020

Այսօր ԵԽԽՎ-ն քննարկել է Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների խնդիրը։  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, խոսելով Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների մասին, նշել է, որ այդ թեման մշտապես եղել է Եվրոպայի խորհրդում քննարկվող թոփ թեմաներից մեկը։

Զոհրաբյանը նշել է, որ տարիներ շարունակ Ադրբեջանն իր «խավիարակեր լոբբիստների» միջոցով փորձել է տապալել Բաքվի քիմքին անհաճո զեկույցները և հույս է հայտնել, որ ԵԽԽՎ-ում ստեղծված անկախ հետաքննող մարմինը, որը քննում է «Ադրբեջանական լվացքատան» ողջ կոռուպցիոն սխեման, կբացահայտի խավիարակիրների ամբողջ հետագիծը։ Զոհրաբյանը, անդրադառնալով Ադրբեջանում ժողովրդավարության խնդրին, մեջբերել է Ալիևի խոսքերը, որը հայտարարել է, թե ժողովրդավարություն խնձոր չէ, որ գնաս շուկա և հեշտությամբ գնես։

«Հարգելի´ գործընկերներ, Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների թեման, այդ երկրի՝ ԵԽ  անդամակցությունից ի վեր մեր Վեհաժողովի թոփ թեմաներից է։ Տասնյակ անգամներ Վեհաժողովը, ԵԽ նախարարների Կոմիտեն, Մարու Իրավունքների Եվրոպական դատարանը անդրադարձել են Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների լրջագույն խնդրին, բազմաթիվ բանաձևերում կոչ անելով ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին, խղճի բանտարկյալներին։

Եվ քանիցս մենք հենց այս ամբիոնից լսել ենք Ալիևի ցինիկ պատասխաններն իր երկրում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ  հարցերին։ Ես հիշում եմ խայտառակ 2013 թվականի հունվարը, երբ մեր գործընկեր Շտրասերի՝ «Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ» զեկույցը տապալվեց, ինչից հետո բացվեցին «Խավիարային դիվանագիտության» և «Ադրբեջանական մեծ լվացքատան» կոռուպցիոն սկանդալները, թե ինչպես և ինչ սխեմաներով է Ադրբեջանը կաշառել ԵԽԽՎ պատգամավորներին՝ Բաքվին ոչ հաճո զեկույցները տապալելու համար։ ԵԽԽՎ նախկին փոխնախագահ Լուկա Վոլոնտեն Միլանի դատախազության կողմից մեղադրվեց Ադրբեջանից 2.3 միլիոն եվրո կաշառք ստանալու մեջ, բայց անկեղծորեն պիտի խոստովանենք, որ Լուկայի կողքին, մեղադրյալի  աթոռին, այսօր պիտի նստեն ԵԽԽՎ նախկին և գուցե նաև ներկա որոշ պատգամավորներ և պաշտոնյաներ ևս, որոնք ադրբեջանական լվացքատան ակտիվ դերակատարներից են եղել։

Ու երբ ԵԽԽՎ այլևս նախկին տխրահռչակ նախագահ Պեդրո Ագրամունտը ինձ դուրս էր հրավիրում դահլիճից, որպեսզի չլսի նաև իր անունը՝ ադրբեջանական  կոռուպցիոն փաթեթում, ես հույս ունեմ, որ մեր կառույցում ստեղծված անկախ քննիչ հանձնաժողովը  անվանական կնշի բոլոր կոռուպցիոներներին, ովքեր ամեն գնով մեր Վեհաժողովում պաշտպանել են սուտը,  կեղծիքը և նպաստել են, որ Ադրբեջանի իշխանությունը շարունակի բանտերում խեղել հարյուրավոր քաղաքական բանտարկյալների՝ բլոգերների, իրավապաշտպանների, փաստաբանների։

Մեկ տարի առաջ Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով զեկուցող տիկին Վարսդոտիրը իրավական հանձնաժողովում ներկայացրեց 130 անձից բաղկացած՝ Ադրբեջանի քաղբանտարկյալների ցուցակը։ Դա զարհուրելի էր։ Սակայն, շատ ավելի զարհուրելի  է, երբ Ալիևը, խոսելով Ադրբեջանում քաղբանտարկյալների և ժողովրդավարության մասին, հայտարարում է՝ «ժողովրդավարությունը խնձոր չէ, որ այդպես հեշտ ու հանգիստ գնաս ու գնես շուկայում»։

Ահա այսպես, հարգելի գործընկերներ»։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մադրիդ․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

13:39 27.04.2025

Մադրիդ․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

Աշխարհի 25-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս եկավ Մադրիդում (Իսպանիա) ընթացող «Մասթերսի» երրորդ փուլ, հաղորդում է armsport.am-ը: Երկրորդ փուլում Խաչանովը 7:6 (7:3), 7:6 (7:4) հաշվով հաղթեց աշխարհի 103-րդ ռակետ Ռիելի Օպելկային։ Հանդիպումը տևել է 1 ժամ 46 րոպե։ Հաջորդ փուլում Կարեն Խաչանովը կհանդիպի Ժոաո Ֆոնսեկայի (Բրազիլիա) և Թոմի Փոլի (ԱՄՆ) միջև հանդիպման հաղթողի հետ։ ...

Հրդեհ է բռնկվել Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող մանկասայլակների խանութում

13:14 27.04.2025

Հրդեհ է բռնկվել Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող մանկասայլակների խանութում

Ապրիլի 27-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող մանկասայլակների խանութում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։17-ին, […] ...

Հութիները հերթական հրթիռային հարձակումն են իրականացրել իսրայելական ավիաբազայի վրա

12:52 27.04.2025

Հութիները հերթական հրթիռային հարձակումն են իրականացրել իսրայելական ավիաբազայի վրա

Եմենի հութիները հերթական հրթիռային հարձակումն են իրականացրել Իսրայելի Նևաթիմ ավիաբազայի վրա, ասել է ապստամբների զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիան։ «Եմենի հրթիռային ուժերը գերձայնային բալիստիկ հրթիռով հարձակվել են Նևաթիմ ավիաբազայի վրա, որը գտնվում է օկուպացված Պաղեստինի հարավում գտնվող Նեգև անապատում: Գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակին», – ասել է շարժման ներկայացուցիչը: Ավելի վաղ իսրայելական բանակը հայտնել […] ...

Արմավիրի մարզում 21-ամյա վարորդը «Chevrolet Volt»-ով վրաերթի է ենթարկել մայրուղին ոչ թույլատրելի հատվածով անցնող հետիոտնի

12:34 27.04.2025

Արմավիրի մարզում 21-ամյա վարորդը «Chevrolet Volt»-ով վրաերթի է ենթարկել մայրուղին ոչ թույլատրելի հատվածով անցնող հետիոտնի

Երեկ՝ ապրիլի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Ռուբեն Գ․-ն իր վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Առատաշեն գյուղի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 53-ամյա Կարեն Ս․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել […] ...

Ապրիլի 27-ից ուժի մեջ է մտել կաթնամթերքի վաճառքի նոր կարգը

12:12 27.04.2025

Ապրիլի 27-ից ուժի մեջ է մտել կաթնամթերքի վաճառքի նոր կարգը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ 2025 թվականի ապրիլի 27-ից ուժի մեջ է մտել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որը սահմանում է կաթնամթերքի վաճառքի նոր կարգ։ Այսուհետ՝ Կանաչ դարակաշարերում տեղադրվելու է կաթնամթերք՝ առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի Նարնջագույն դարակաշարերում՝ կաթնամթերք, որը պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ Դարակաշարերի վրա նշումները պարտադիր […] ...

Երևանում 21-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով բախվել է երկաթե հենասյանը

11:52 27.04.2025

Երևանում 21-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով բախվել է երկաթե հենասյանը

Այսօր՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10 սահմաններում Նորագավիթում Երևանի բնակիչ 21-ամյա Մինաս Յ․-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե հենասյանը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ ...

BACK_TO_TOP