15:51 30.01.2020
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն ելույթ է ունեցել այն քննարկման ժամանակ, որը նվիրված է Ադրբեջանի քաղբանտարկյալների թեմային.
«Հարգելի նախագահող, տիկնայք և պարոնայք
Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել զեկուցողին այս մանրամասն և ամբողջական զեկույցի համար: Այս զեկույցը քննության է առնում Ադրբեջանում քաղբանտարկյալների հետ կապված իրավիճակը և միևնույն ժամանակ ցույց է տալիս, թե որքան կոռումպացված և ավտորիտար է Ադրբեջանի վարչակարգը: Մի կողմից, ԵԽԽՎ-ն կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և իրավացիորեն անհանգստություն հայտնում, որ նախագահի կողմից իրականացվող համաներումների «ակցիաները» տհաճ տպավորություն են ստեղծում, որ իրավական համակարգը Ադրբեջանում կախված է մեկ մարդուց՝ Իլհամ Ալիևից: Բայց ես չեմ ցանկանում կենտրոնանալ խնդրի քաղաքական կողմի վրա, ես գերազանցապես ցանկանում եմ խոսել այս կարևոր խնդրի մարդկային կողմի մասին: Այն մարդիկ, որոնց մասին խոսվում է վերոնշյալ զեկույցում մեկ հիմնական մեղք ունեն՝ նրանք համարձակվել ենք այլ կերպ մտածել և նույնիսկ խոսել դրա մասին Ադրբեջանի փակ և վտանգավոր իրականության պայմաններում:
Մենք պետք է գիտակցենք, որ մենք ուղղակի չենք խոսում ձերբակալված մարդկանց ցուցակի մասին, բայց մենք խոսում ենք մարդկային կյանքների մասին, որոնք կործանվել են անարդարության պատճառով և որովհետև այդ մարդիկ բարձրաձայնել են Ադրբեջանի կոռումպացված և ավտորիտար վարչակարգի կողմից իրականացվող անարդարության մասին: Իմ ադրբեջանցի գործընկեր պարոն Սեյիդովը հարցնում է՝ ինչո՞ւ են հայ պատվիրակները գրանցվել և խոսում այս թեմայով:
Պատասխանը շատ պարզ է պարոն Սեյիդով: Տեսության համաձայն՝ ժողովրդավարությունները չեն պատերազմում միմյանց դեմ, քանի որ ժողովրդավարական և բաց հասարակությունում նույնիսկ ամենախնդրահարույց հարցերի մասին խոսում են և քննարկում: Ինչը, իհարկե, չի կարելի ասել մեր հարևան Ադրբեջանի դեպքում: Եթե Եվրոպայի խորհուրդը ցանկանում է կանխել հակամարտունները, այն պետք է համառորեն կանգնի ի պաշտպանություն ժողովրդավարական արժեքների:
Ադրբեջանի ավտորիտար վարչակարգը կոտրում է այն մարդկանց, որոնք տարբեր են, որոնք փոփոխություն են ուզում և որոնք համարձակվում են հակադրվել վարչակարգին: Անգամ նախագահի համաներումից հետո շատ քչերն են համարձակվում շարունակել իրենց ակտիվությունը և քննադատել իշխանություններին, քանի որ նրանք մեծամասամբ կոտրվում են բազմաթիվ տանջանքներից և ճնշումներից հետո, որոնց հետ առերեսվում են բանտում: Հիմա իմ ադրբեջանցի գործընկերները խոսում են Ադրբեջանում ընթացող, այսպես կոչված, բարեփոխումներից և փոփոխություններից, արտահերթ խորհրդարանական ընտրություններից, որի միջոցով խոստանում են բերել երիտասարդությունը խորհրդարան, բայց իրականում մենք ընդամենը ականատես ենք լինում ոչ թե քաղաքականության փոփոխության, այլ ընդամենը դեմքերի փոփոխության, քանի որ ձևական և իմիտացված ռեֆորմերը չեն դարձնելու ավտորիտարիզմը ժողովրդավարություն»,- ասվում է Հայրապետյանի ելույթում:
Ներկայացնում ենք ելույթի նաև անգլերեն տարբերակը.
«First of all, let me thank the reporter for the detailed and comprehensive report. This report examining the cases of political prisoners in Azerbaijan, also shows once again how much corrupted and authoritarian the Azerbaijani regime is. From one side PACE calls Azerbaijan to release all political prisoners and also expresses the justified concern that the use of presidential pardons also creates the unfortunate impression that the criminal justice system depends on one person, Ilham Aliyev.But I don’t want to focus much on political aspects of the issue, I mostly want to speak about the human side of this very serious problem. The people mentioned in this report have just one main guilt: they dared to think differently and they dared to speak up in a very close and dangerous reality of Azerbaijan. We should realize that we are not simple talking about the list of imprisoned people for political reasons but we are talking about human lives which get broken because of injustice and because spoke about corrupted and authoritarian regime of Azerbaijan. My Azerbaijani colleague Mr. Seyidov is asking why Armenian delegates registered and speak about this issue, the answer is very easy, because according to the theory the democracies do not fight against each other, because in a democratic and open society even the most problematic issues can be talked about and discussed, which is obviously not a case with our neighboring country, Azerbaijan. If Council of Europe wants to prevent conflicts it should firmly stand for democratic values.Authoritarian Azerbaijani regime breaks the ones who are different, the ones who want a change and the once who dare to stand against the regime. Even after the pardon of the President very few people dare to continue their activities and go on criticizing the state, because they mostly are broken as human beings after all terrible tortures and pressure they undergo while being in prison. Now my Azerbaijani colleagues are speaking about so called reforms and changes in Azerbaijan, about extraordinary Parliamentary elections with which they promise to bring youth to the parliament, but in reality we will just witness the change of faces but not the policy, because by fictive and imitated reforms authoritarianism can never turn into democracy»:
12:12 27.04.2025
Ապրիլի 27-ից ուժի մեջ է մտել կաթնամթերքի վաճառքի նոր կարգը12:52 27.04.2025
Հութիները հերթական հրթիռային հարձակումն են իրականացրել իսրայելական ավիաբազայի վրաԵմենի հութիները հերթական հրթիռային հարձակումն են իրականացրել Իսրայելի Նևաթիմ ավիաբազայի վրա, ասել է ապստամբների զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիան։ «Եմենի հրթիռային ուժերը գերձայնային բալիստիկ հրթիռով հարձակվել են Նևաթիմ ավիաբազայի վրա, որը գտնվում է օկուպացված Պաղեստինի հարավում գտնվող Նեգև անապատում: Գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակին», – ասել է շարժման ներկայացուցիչը: Ավելի վաղ իսրայելական բանակը հայտնել […] ...
12:34 27.04.2025
Արմավիրի մարզում 21-ամյա վարորդը «Chevrolet Volt»-ով վրաերթի է ենթարկել մայրուղին ոչ թույլատրելի հատվածով անցնող հետիոտնիԵրեկ՝ ապրիլի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Ռուբեն Գ․-ն իր վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Առատաշեն գյուղի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 53-ամյա Կարեն Ս․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
12:12 27.04.2025
Ապրիլի 27-ից ուժի մեջ է մտել կաթնամթերքի վաճառքի նոր կարգըՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ 2025 թվականի ապրիլի 27-ից ուժի մեջ է մտել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որը սահմանում է կաթնամթերքի վաճառքի նոր կարգ։ Այսուհետ՝ Կանաչ դարակաշարերում տեղադրվելու է կաթնամթերք՝ առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի Նարնջագույն դարակաշարերում՝ կաթնամթերք, որը պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ Դարակաշարերի վրա նշումները պարտադիր […] ...
11:52 27.04.2025
Երևանում 21-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով բախվել է երկաթե հենասյանըԱյսօր՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10 սահմաններում Նորագավիթում Երևանի բնակիչ 21-ամյա Մինաս Յ․-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե հենասյանը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ ...
11:32 27.04.2025
Իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 25-ի. կա 1139 տուժածԻրանի հարավային Հորմոզգան նահանգի Բենդեր-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, հայտնել է նահանգի դատական համակարգի ղեկավարը: Նախկինում հաղորդվում էր 18 զոհի և 1139 վիրավորի մասին։ Շաբաթ կեսօրին Բենդեր-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել։ Իրանի կառավարության խոսնակը Fars գործակալությանը հայտնել է, որ այն տեղի է […] ...
11:12 27.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 27-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 444 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.62 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․77 դրամ: ...