19:32 30.05.2018
Երեկվանից լրատվական դաշտը ողողվել էր Կիևում ռուս լրագրող Արկադի Բաբչենկոյի սպանության մասին տեղեկություններով: Ուկրաինան և Ռուսաստանը տեղի ունեցածի մեջ մեղադրում էին մեկը մյուսին, մարդիկ հարգանքի տուրք էին մատուցում սպանված լրագրողի հիշատակին: Սակայն այսօր երեկոյան պարզվեց, որ Բաբչենկոն ողջ է:
Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակի խոսերով՝ ռուս լրագրողի սպանության մասին տեղեկությունը հատուկ գործողության մաս է կազմել: Ճեպազրույցի ժամանակ Գրիցակը մանրամասնել է, որ ուկրաինական հատուկ ծառայությունները տեղեկություն են ստացել այն մասին, որ ռուսական հատուկ ծառայությունները լրագրողի սպանությունը կազմակերպելու համար դիմել են Ուկրաինայի մի քաղաքացու, նրան 40 հազար ԱՄՆ դոլար են տվել, որպեսզի նա սպանի Բաբչենկոյին: Ուկրաինայի այս քաղաքացին, որի անունը չի բացահայտվում, սպանությունն իրականացնելու համար դիմել է իր ծանոթին, որը նախկինում մասնակցել է ռազմական գործողությունների:
Ուկրաինայի հատուկ ծառայությունները տեղեկացել են կազմակերպվող սպանության մասին և իրենք են բեմադրել սպանությունը, որպեսզի պատվիրատուն հավատա, որ պատվերը կատարված է: Հանցագործության կազմակերպիչը ձերբակալվել է:
Ճեպազրույցի վերջում լրագրողների առջև է հայտնվել ինքը՝ Բաբչենկոն: Նա հայտնել է, որ այս հատուկ գործողությունը կազմակերպելու համար մեկ ամիս շարունակ համագործակցել է իրավապահների հետ:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ Բաբչենկոն սպանվել էր սեփական բնակարանի մուտքի մոտ՝ մեջքին ստացած կրակոցներից:
https://youtu.be/Q-hiadABbQ0
15:12 26.11.2024
Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը15:00 26.11.2024
SHANTNEWS12:55 26.11.2024
Լեհաստանը Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է․ ՀՀ նախագահ12:48 26.11.2024
Խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված մարտական ատրճանակ12:27 26.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում11:55 26.11.2024
Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է11:20 26.11.2024
Պլանային ջրանջատում Շիրակի մարզում11:12 26.11.2024
1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին11:04 26.11.2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ09:40 26.11.2024
Պետր Յանը հաղթել է Դեյվիսոն Ֆիգեյրեդուին․ UFC08:10 26.11.2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է21:50 25.11.2024
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա20:55 25.11.2024
Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը15:05 26.11.2024
Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնիցՀայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Հարությունյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,-նշված է որոշման տեքստում: ...
14:55 26.11.2024
Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույն անձնակազմի ամենամյա մրցույթըԶինված ուժերում անցկացվել է տանկային լավագույն անձնակազմի ամենամյա մրցույթը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ ...
14:50 26.11.2024
Աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի առաջին տուրում Լիրենն հաղթել է ԳուկեշինՇախմատի աշխարհի գործող չեմպիոն Դին Լիրենը հաղթանակով է սկսել տիտղոսի պաշտպանությունը։ Սինգապուրում մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտի առաջին տուրում չինացին սև ֆիգուրներով 42-րդ քայլին պարտության է մատնել 18-ամյա հնդիկ գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշին։ Հաջորդ պարտիան կայանալու է սյսօր։ Յուրաքանչյուր երեք մրցախաղից հետո նախատեսված է հանգստյան օր։ Մրցակիցները դասական շախմատի 14 պարտիա են անցկացնելու։ Այն շախմատիստը, որը […] ...
14:42 26.11.2024
Հովիկ Աղազարյանը հայտնեց, թե երբ որոշում կկայացնի պատգամավորական մանդատը վայր դնել-չդնելու վերաբերյալԱզգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտնել է, թե երբ է որոշում կայացնելու պատգամավորական մանդատը վայր դնել-չդնելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Աղազարյանն անդրադարձել է հարցին, թե երբ է ի վերջո որոշում կայացնելու՝ հրաժարվելո՞ւ է մանդատից, թե՞ ոչ՝ հաշվի առնելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել […] ...
14:35 26.11.2024
Կեղծել էին ստորագրությունը, յուրացրել թոշակը. Ախուրյանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում նոյեմբերի 11-ին ստացել էին տեղեկություն, որ փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին, օգտվելով մի թոշակառու կնոջ արտերկրում գտնվելու հանգամանքից, առանց նրա գիտության և թույլտվության, 2021 թվականին մի քանի անգամ կեղծել է նրա ստորագրությունը, ստացել և յուրացրել թոշակը` շուրջ 168 հազար դրամ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե: ...