Արդյո՞ք կենտրոնացված ջեռուցման նախկին դիտահորերը կդառնան ջրամատակարարման նոր ցանցի խրամուղիներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+14.09 oC

Արդյո՞ք կենտրոնացված ջեռուցման նախկին դիտահորերը կդառնան ջրամատակարարման նոր ցանցի խրամուղիներ

19:57 29.01.2020

Գյումրիի Անի թաղամասի կենտրոնացված ջեռուցումը կար մինչև 2006 թվականը, այսինքն՝ թաղամասի կառուցումից հետո 15 տարի Մայիսյանի կաթսայատնից ջեռուցում ստացավ մեծ թաղամասը: Այնուհետև կենտրոնացված ջեռուցումից  հրաժարվելու պատճառներ սկսեցին բերել տեղական իշխանությունները, որ այն ծախսատար է, բնակիչները ջեռուցման դիմաց վճարումներ չեն կատարում: Պատճառներն այլ գործողությունների հանգեցրին, ապամոնտաժվեցին կաթսայատները, եղած գույքը վաճառվեց մաս-մաս:

Կենտրոնացված ջեռուցման համակարգի եղած 4 պատերն ու խողովակաշարերի դիտահորերը մնացին անպետք ու վաճառքի ոչ ենթակա գույք: Մինչև 3 մետր խորության դիտահորերը թաղամասի յուրաքանչյուր շենքի բակում մեկը կամ երկուսը չեն: Թվում է՝ անվտանգ են, քանի որ փակ են կափարիչներով, բայց փակ ու անտեսանելի տարածքում ու խոր փոսերում ոչ միայն կենցաղային աղբ, այլև ջրեր են կուտակվում: Երկուսն էլ միասին խցանում են առաջացնում, որի հետևանքները բնակիչներն են քաշում:

 

Թաղամասի դիտահորերում հավաքվող ջուրը  հավաքվում է շենքերի նկուղներում: Որ կուտակվող ջրերը գալիս են նախկին ջերմամատակարարման դիտահորերից, համատիրությունները ոչ մի կասկած չունեն, ուսումնասիրել են ու շենքերի ներսում ջրահեռացման, ջրամատակարարման ցանցերի վթարներ չեն հայտնաբերել:

Դիտահոր լցվող ջուրն էլ, հավանաբար, մաքուր խմելու ջուր է: Իսկ սա էլ ապացուցելու համար համատիրության ղեկավարը ջրմուղի մասնագետների է կանչել, լաբորատոր հետազոտության են տարել, որպեսզի համոզվեն՝ իսկապես խմելու ջուրն է անտեղի կորչում:

Ջրի հոսքի տեղը գտնելու խնդիրը ջրմուղինն է, իսկ նախկին ջերմատարների դիտահորերի խցանումները մաքրելու հետ կապ չունեն, գործն արդեն քաղաքի կոմունալ բաժնինն է:

Նախ՝ քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետի համար դիտահորերի խցանումների, կուտակվող ջրերի խնդիրները նոր բան էին: Այս  թաղամասի ջրամատակարարման ցանցն էլ  վթարների պակաս չունի,  պոմպերով հաճախ են դիտահորերից ջուրը քաշում, բայց սա հարցի ժամանակավոր լուծումն  է, քանի դեռ կենտրոնացված ջեռուցման համակարգի խողովակատարները չեն հանվել, իսկ խրամուղիները չեն  ապամոնտաժվել:

«Առայժմ մենք ձեռնպահ ենք մնում դրանք լցնելուց կամ փակելուց։ Քանի որ Անի թաղամասում նոր ջրագծերի ցանց է անցկացվելու, կարծում ենք, որ դրանք հնարավոր է օգտակար լինեն՝ որպես ջրագծերի խրամուղիներ, եթե ջրաշինարարները դրանք չօգտագործեցին, նոր մենք դրանք  կփակենք»,- ասել է Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը։

Անի թաղամասի ջրամատակարարման ընդամենը 30 տարվա ցանցն արդեն մաշված է, ու մեծ վթարներն էլ՝ հաճախակի են։ Ջրամատակարարման ցանցի նորացման ծրագիր այս թաղամասի համար ևս կար, որը պետք է ավարտված լիներ մոտ երկու տարի առաջ:

Հետաձգված այս ծրագրից է կախված այժմ նաև փողոցաշինական 2-րդ տրանշի մեկնարկը, որով պայմանավորված՝ պատասխանատուները ենթադրում են, որ Անի թաղամասը կշրջանցի այս տարի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

21:17 19.04.2025

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

Ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

21:00 19.04.2025

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

Դեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:50 19.04.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

20:40 19.04.2025

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

Ապրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

20:31 19.04.2025

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

20:20 19.04.2025

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...

BACK_TO_TOP