15:41 13.12.2017
ԱԺ «ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյբուքյան իր էջում տեղադրել է Վլադիմիր Լենինի կիսանդրու նկարը: Պատգամավորն այն նկարել է խորհրդարանում: Նկարին կից գրել է.«Հենց նոր տեսա ԱԺ-ում։ Երևի բերել են, որ ապրիլին մտցնեն ԱԺ դահլիճ։ Վերջին բոլշևիկի նախընտրական արշավի մեկնարկը 🙂 »:
Փաշինյանի այս գրառմանն արձագանքել է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: Վերջինս նշել է. «Պարոն Փաշինյան, այն, որ Դուք նոր եք տեսնում, դեռ չի նշանակում, թե նոր է բերվել 🙂 Արձանը խորհրդային միությունից գտնվում է Ազգային ժողովի տարածքում: Նախկինում այն դահլիճներից մեկում հատուկ տեղ ուներ, իսկ հիմա գտնվում է չօգտագործվող իրերի համար նախատեսված վայրում»: Ու այստեղից սկսվել է երկխոսություն Նիկոլ Փաշինյանի և Արսեն Բաբայանի միջև, որը ներկայացնում ենք ստորև.
Նիկոլ Փաշինյան-Փաստորեն շենքը պետք է ավելի ուշադիր նայեմ։ Հնարավոր է՝ Ստալինի կիսանդրի էլ լինի, Ձերժինսկու էլ։ Էլ չեմ ասում Նիկոլայ երկրորդ ցարի։ ԱԺ աստիճանավանդակը չօգտագործվող իրերի տեղ չէ։ Բայց կարծում եմ, պարոն Բաբայան, Դուք անհանգստանալու կարիք չունեք։ Այս հարցը ես Ձեր ղեկավարության հետ կքննարկեմ ։):
Արսեն Բաբայան-Ես չեմ անհանգստանում, այլ խանդում եմ, քանի որ ես ու Թևան Պողոսյանն այս արձանը գտել էինք դեռևս նոյեմբերի 7-ին 🙂 նկարվել ու հրապարակել էինք )) :
Նիկոլ Փաշինայն- Եթե նկատեցիք, ես չեմ նկարվել, ես նկարել եմ։ Եթե ուրիշ հարց չունեք, ես զբաղվեմ գործերով։ Ի դեպ, եթե ուզում եք, կարող եք նորից նկարվել, որովհետեւ արձանը այդտեղ երկար չի մնալու։ Շնորհակալ եմ։) :
Արսեն Բաբայան- :
13:08 28.04.2025
Կայացել է ՀՀ վարչապետի և Էստոնիայի նախագահի հանդիպումըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի երկրորդ օրը մեկնարկել է Էստոնիայի Հանրապետության նախագահական նստավայր այցով, որտեղ վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում: Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի հանդիպումը: Էստոնիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու […] ...
13:03 28.04.2025
Ադրբեջան է ժամանել Իրանի նախագահըԱպրիլի 28-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, պաշտոնատար այլ անձինք։ ...
12:57 28.04.2025
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում ապրիլի 28-ի երեկոյան ժամերին, 29-30-ին, մայիսի 2-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում ապրիլի 28-ի ցերեկը, 29-30-ին, մայիսի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 […] ...
12:50 28.04.2025
«Հայասաթ-1»-ը կատարեց իր առաքելությունը․ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա2025 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ-1»-ը վերջին անգամ հատեց Կարմանի գիծը (տիեզերքի պայմանական սահմանը) և ավարտեց իր առաքելությունը։ Այդ մասին ասված է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի ֆեյսբուքյան էջում: «Արձակումից ի վեր, մթնոլորտային դիմադրության պատճառով, մեր արբանյակի, ինչպես և Երկրին մոտ պտտվող բոլոր արբանյակների ուղեծրերի բնականոն իջնելը տեղի է ունեցել սպասվածից ավելի արագ՝ […] ...
12:42 28.04.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 482 դեպք, որից 122-ը՝ արտակարգԱպրիլի 21-ից 27-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 482 դեպք, որից 122-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 54, փլուզման՝ 3, պայթյունի, դարափուլի, սողանքի, վայրի կենդանիների հարձակման, ջրահեղձման, դժբախտ պատահարի՝ 1-ական, քարաթափման, որոնողափրկարարական՝ 2-ական, տեղատարափ անձրևի՝ 4, թունավորման, օձի նկատման՝ 8-ական, կեղծ ահազանգի՝ 10, ինքնասպանության փորձի՝ 21, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 46, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 155, […] ...
12:35 28.04.2025
Չինաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԱպրիլի 28-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Նախարարի տեղակալ Սաֆարյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին իր առաքելությունն սկսելու առթիվ և մաղթել արդյունավետ գործունեություն երկկողմ կապերի հետագա զարգացման ուղղությամբ՝ պատրաստակամություն հայտնելով ցուցաբերել ամենայն աջակցություն: Կողմերն գոհունակությամբ […] ...