21:37 25.01.2020
Ովքեր կարող են դառնալ բուժհաստատությունների ղեկավարներ, ու կառավարման ինչպիսի հմտություններ ունեն ներկայում ղեկավարները: Հայաստանում գրեթե բոլոր առողջապահական հաստատությունների տնօրենները մասնագիտությամբ բժիշկներ են, ինչը եվրոպական ու այլ երկրներում պարտադիր պայման չէ:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և «Ազգային բժշկական պալատ» մասնագիտական միություն»-ը Հայաստանի բժիշկների համար անցկացնում է «Հոսպիտալ մենեջմենթ» դասընթացներ, որոնց ավարտին մասնակիցները ձեռք կբերեն հավաստագրեր, որն էլ թույլ կտա մասնակցելու առողջապահական հաստատությունների ղեկավարների թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթներին։
Հանրապետության գրեթե բոլոր բուժհաստատություններում ղեկավարների ճիշտ ու գրագետ կառավարման փորձի պակաս կա, որը լրացնելու ժամանակն է: Այս կարծիքին էին դասընթացի կազմակերպիչները, որոնք ընդգծեցին, որ նախ անհրաժեշտ է փոխել բուժհաստատությունների ղեկավարման պրակտիկան։
Բուժհաստատության ղեկավարի պաշտոնը միայն ֆինանսական հոսքերը հաշվարկելը չէ, կառավարման այն ինստիտուտը, որն այսօր ունենք, փոփոխությունների ենթակա է, նշում են դասընթացի կազմակերպիչները՝ կարևորելով բուժհաստատության զարգացմանն ուղղված ճիշտ ու գրագետ ռազմավարություն ներկայացնելը, որը հաճախ բուժհաստատությունների ղեկավարների թափուր պաշտոնների մրցույթների հավակնորդները թերի են անում։
Պոլիկլինիկաները բուժսպասարկման առաջնային օղակն են, որտեղ էլ մինչև հիվանդանոց հասնելը հիվանդը շփվում է մասնագետների հետ: Իսկ այցելուի նկատմամբ լավ վերաբերմունքը և գրագետ ու որակյալ կադրերով աշխատանքը բխում է հենց բուժհաստատության շահերից ու վարկանիշից:
Եռօրյա դասընթացներին մասնակցելու արդյունքում Շիրակի մարզի բուժհաստատությունների տնօրենները, բաժանմունքների վարիչները ձեռք կբերեն շարունակական մասնագիտական զարգացման միավորներ կամ կրեդիտներ, որոնց անհրաժեշտ քանակի առկայությունը հնարավորություն կտա մասնագիտական գործունեության հավաստագիր ստանալ: Առողջապահական ոլորտում ղեկավարման համար այն կարևոր փաստաթուղթ է համարվում։
21:17 19.04.2025
Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակըԱպրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...
21:00 19.04.2025
Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերըԴեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...
20:50 19.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...
20:40 19.04.2025
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
20:31 19.04.2025
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է ԳրոսսիինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...
20:20 19.04.2025
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվելՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...