Նախնական հայտարարագրով ավտոներկրողները դժգոհում են մաքսային դրույքաչափի անհարկի բարձրացումներից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+10.09 oC

Նախնական հայտարարագրով ավտոներկրողները դժգոհում են մաքսային դրույքաչափի անհարկի բարձրացումներից

19:45 03.02.2020

Այս տարվա հունվարի 1-ից փոխվեցին ոչ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներմուծվող մոտ 900 ապրանքատեսակների մաքսատուրքերի դրույքաչափերը, որոնցից 293-ը տրանսպորտային միջոցներին են վերաբերում: Հենց սրանով էր պայմանավորված տարեվերջին աննախադեպ քանակության ավտոմեքենաների ներկրումը Հայաստան։Պետեկամուտների կոմիտեն այն ավտոներկրողներին ու անհատներին, որոնք ունեին ժամկետների մեջ տեղավորվելու խնդիր, նախնական հայտարարագրերով մաքսազերծման մեկամսյա ժամկետ սահմանեց։ Բայց որոշ ներկրողներ հայտարարագիր լրացնել չհասցրին, և հին դրույքաչափերով մաքսազերծելու հնարավորություն այժմ չունեն:Գյումրիի ավտոմաքսատան հարակից տարածքում տարեվերջյան մի քանի կմ ձգվող հերթերն արդեն չկան, միայն եվրոպական երկրներից ու Վրաստանից ներկրված տարբեր մակնիշի ավտոմեքենաներն են կայանած։ Նախկին ծանրաբեռնվածությամբ չի աշխատում, այս օրերին մաքսազերծում են հիմնականում նախնական հայտարարագրերով ներկրվող ավտոմեքենաները։«Մեր տվյալներով՝ 4800 մեքենա նախնական հայտարարագիր է ստացել, օրական մոտ 200-250 մեքենա մաքսազերծվում է էս պահի դրությամբ»,- նշում է Գյումրիի Հյուսիսային մաքսատուն-վարչության պետի տեղակալ Նարեկ Գևորգյանը։Ավտոներկրողների համար նախնական հայտարարագիր լրացնելու ժամկետ տրված էր մինչև դեկտեմբերի 30-ը, միայն այդ փաստաթղթի առկայության դեպքում և մեկամսյա ժամկետում քաղաքացիները կարող են եվրոպական երկրներից ու Վրաստանից Հայաստան ներկրված ավտոմեքենաները մաքսազերծել նախկին դրույքաչափով:

Ուշացումների համար էլ ավտոներկրողները պետք է փաստաթղթային հիմնավորումներ ներկայացնեն, օրինակ, հիվանդության կամ ստացիոնար բուժման դեպքում` տեղեկանք հիվանդանոցից: Իսկ անհիմն ուշացումների ժամանակ տնտեսվարողները տուգանվում են:

«Տուգանվում է 100 հազար դրամի չափով, մեկ օրից մինչև 120 օրվա համար գործում է մեկ տուգանք` 100 հազար դրամ»,- նշում է Գյումրիի Հյուսիսային մաքսատուն-վարչության տեսուչ Լուսինե Մկոյանը։

Տուգանվողներ այս 25 օրերի ընթացքում եղել են, ուշացել են մեքենաների տեղափոխությունների ու փաստաթղթային ձևակերպումների պատճառով, իսկ սահմանված ժամկետում նախնական հայտարարագրեր լրացրած ավտոներկրողները, որոնք այժմ են մաքսազերծման գործընթաց սկսել, հաշվարկներում, ասում են՝ ամեն դեպքում փոփոխություն եղել է, ավտոմեքենայի մաքսային արժեքը նախկինի համեմատ բարձրացել է:

«Համարյա 1000 դոլար ավելի եմ մուծել, հեչ մի օգուտ չկա դրա մեջ, չեմ հասկանում, ասում են՝ էսքան պիտի մուծենք»,- դժգոհում էր ներկրողներից մեկը:

«Նախկին 550 դոլարի փոխարեն մուծել ենք 1000 դոլար»,- նշում է մաքսազերծում կատարող քաղաքացիներից մյուսը:

Մինչև 2019 թվականի դեկտեմբերի 30-ը հայտարարագրված մեքենաների համար մաքսային ձևակերպումների արժեքի փոփոխությունը, ըստ մաքսատան պետի տեղակալ Նարեկ Գևորգյանի, պայմանավորված է մաքսազերծման դրույքաչափի նոր ձևի հաշվարկով:

«Հիմա մեքենայի արժեքով չի մաքսազերծվում, այլ մեքենայի շարժիչի ծավալով` խորանարդ սմ-ով: Եթե, օրինակ, մեքենայի շարժիչի ծավալը 1,8 լիտր է, այսինքն՝ 1800 խորանարդ, արդեն 1800-ը բազմապատկում ենք 2․5 եվրո գումարով, դա միայն մաքսային տուրքն է՝ չհաշված ԱԱՀ-ն»,- պարզաբանում է Նարեկ Գևորգյանը:

Դրույքաչափերի փոփոխության պատճառով  մաքսազերծման խնդիրներ ունեն հիմնականում այն քաղաքացիները, ովքեր դեկտեմբերին մեծ քանակով ավտոմեքենաներ են ներկրել Հայաստան, բայց հայտարարագիր լրացնել չեն հասցրել: Այս 25 օրերին Հայաստան ներկրված ու նոր դրույքաչափերով մաքսազերծված ավտոմեքենաներ, ամեն դեպքում, եղել են:

«Արդեն տարբերությունը զգալի է, եթե Opel մակնիշի մեքենայի համար 2019 թվականին վճարում էին 400-450 դոլար, հիմա արդեն վճարելու են 4500-5000 դոլար մաքսատուրք»,- նշում է մաքսատուն-վարչության պետի տեղակալը:

Պետեկամուտների կոմիտեն այժմ կարգավորման տարբերակներն է քննարկում, թե 2019-ի վերջին ներկրված, բայց հայտարարագիր չունեցող մեքենաների հարցն ինչպես է լուծվելու: Մեծ մասը կայանած է մնում Գյումրիի ավտոմաքսատան տարածքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սեուլում ենթադրում են, որ Հյուսիսային Կորեան կարող է արբանյակ արձակել մինչև տարեվերջ

22:40 24.11.2024

Սեուլում ենթադրում են, որ Հյուսիսային Կորեան կարող է արբանյակ արձակել մինչև տարեվերջ

Կորեայի Հանրապետության իշխանությունները հավանական են համարում, որ ԿԺԴՀ-ն կրկին կփորձի հետախուզական արբանյակ արձակել մինչև 2024 թվականի ավարտը։ Այս մասին Yonhap News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Կորեայի Հանրապետության նախագահի աշխատակազմի ազգային անվտանգության վարչության ղեկավար Շին Վոն Սիկը։ «Դեռևս նշաններ չկան, որ արձակումը մոտ է, բայց նախապատրաստական աշխատանքները վերջին փուլում են: Մեծ հավանականություն կա, որ արձակումը […] ...

Անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել Բրիտանիայում գտնվող ամերիկյան ավիաբազաների երկնքում

22:20 24.11.2024

Անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել Բրիտանիայում գտնվող ամերիկյան ավիաբազաների երկնքում

Անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի երեք բազաների վրայով թռչելիս, հայտնում է Guardian-ը՝ հղում անելով Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցչին։ «Մենք կարող ենք հաստատել, որ փոքր անօդաչու թռչող սարքերը նկատվել են RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF Feltwell ռազմաբազաների տարածքների վրա նոյեմբերի 20-ից 22-ը: Թերթի տվյալներով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը, որոնք […] ...

Հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ ներկա-բացակա անելու հեռանկարով․ վարչապետ

22:00 24.11.2024

Հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ ներկա-բացակա անելու հեռանկարով․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին։ Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել համերգին ներկա գտնվելու համար, եթե իմանային դրա մասին։ Խնդրում եմ անկեղծ լինել, որովհետև հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ […] ...

Արաբական պետությունների լիգան մերժել է Իրաքի դեմ Իսրայելի մեղադրանքները

21:40 24.11.2024

Արաբական պետությունների լիգան մերժել է Իրաքի դեմ Իսրայելի մեղադրանքները

Արաբական պետությունների լիգան հայտարարել է, որ մերժում է Իսրայելի բոլոր մեղադրանքները Իրաքի դեմ և իր համերաշխությունն է հայտնում Բաղդադին։ Այս մասին ասված է կազմակերպության հայտարարության մեջ, որը հրապարակվել է մշտական ներկայացուցիչների մակարդակով նրա արտահերթ նիստի արդյունքներով։ Կիրակի Արաբական պետությունների լիգայի խորհրդի արտահերթ նիստը տեղի է ունեցել իրաքյան կողմի խնդրանքով։ «Արաբական պետությունների լիգան լիովին աջակցում է […] ...

Լիտվան զենքի խմբաքանակ է փոխանցել Ուկրաինա

21:20 24.11.2024

Լիտվան զենքի խմբաքանակ է փոխանցել Ուկրաինա

Վիլնյուսը Կիևին է հանձնել բանակի համար նախատեսված զենքի և տեխնիկայի խմբաքանակ, հայտնում է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Լիտվան շարունակում է ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Այս շաբաթ Ուկրաինա են հասել նրա բանակի համար էլեկտրական գեներատորներ, M113 զրահամեքենաների պահեստամասեր, տարբեր տեսակի զենքեր և դրանց մասեր։ Լիտվան, ի պատասխան Ուկրաինայի խնդրանքների, այս տարի արդեն մատակարարել է […] ...

Իսրայելական հարվածների հետևանքով Բեյրութում առնվազն 29 մարդ է զոհվել

21:00 24.11.2024

Իսրայելական հարվածների հետևանքով Բեյրութում առնվազն 29 մարդ է զոհվել

Բեյրութի կենտրոնին Իսրայելի ավիահարվածի հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել։ Նման տվյալներ են ներկայացված Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնի հաշվետվության մեջ։ Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ տուժել է 67 մարդ։ Ինչպես պարզաբանում է լիբանանյան NNA ազգային գործակալությունը, փրկարարները շարունակում են փլատակների մաքրումը, և զոհերի թիվը կարող է աճել։ ...

BACK_TO_TOP