ՇՊՀ-ում գործող ուսխորհուրդն ապօրինի է. նոր բացահայտումներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+10.09 oC

ՇՊՀ-ում գործող ուսխորհուրդն ապօրինի է. նոր բացահայտումներ

23:56 23.01.2020

Ինչ խնդիրներ կան Շիրակի պետական համալսարանում և ներբուհական ինչ մթնոլորտում է կազմակերպվում ուսանողների կրթությունը։ Այս խնդիրներից են այսօր խոսել Ռեստարտ-Գյումրի ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամները։

Անցկացրած սոցհարցումներով և ուսումնասիրություններով բուհում շարունակվում են ուսանողական խորհրդի անօրինականությունները, առկա է հովանավորչություն և կոռուպցիա, իսկ կրթությունը չի համապատասխանում որակին:Ռեստարտ-Գյումրի ուսանողական քաղաքացիական նախաձեռնության անդամները միայն ՇՊՀ-ի ուսանողները չեն, մյուս  բուհերի ուսանողությունից ևս ներկայացուցիչներ ունեն: Նախաձեռնության անդամները մոտ 20-ն են, բայց ասուլիս հրավիրել էին երկուսով:

Ռեստարտցիները ՇՊՀ-ում վեց ամիս դիտարկումներ են արել, հարցումներ կատարել: Ըստ արդյունքների՝ Գյումրիի մայր բուհում ռեկտորի փոփոխությունից մեկուկես տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել:«Տվյալ ռեկտորատը չի բավարարում կրթական հաստատության գործունեության տարրական ցենզը, որը պետք է ունենար»,-նշում է Ռեստարտ-Գյումրի ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Գևորգ Ղուկասյանը։

Բուհում արդյո՞ք կա կոռուպցիա, թե՞ ոչ, ուսանողության շրջանում անցկացված հարցման արդյունքներով են պարզել, որ ուսանողներն ամեն օր են այդ երևույթի հետ առնչվում, բայց այդ մասին ավելի մանրամասն խոսել պատրաստ կլինեն հետագայում:

Նախաձեռնության անդամների մի մասը, լինելով նույն բուհի ուսանող, բացասական են գնահատում բուհի ուսանողական խորհրդի գործունեությունը:

Ավելին, պնդում են, որ ՇՊՀ-ի ուսանողական խորհուրդն ապօրինի է։«ՇՊՀ-ում չկա ուսանողական խորհուրդ, այսինքն՝ էն խումբը, որն իրեն անվանում է ուսանողական խորհուրդ, ինքը այդպիսին համարվել չի կարող, որովհետև էդ խումբը գործում է առանց իրավական ու կանոնադրական հիմքերի՝ իրականացնելով սխալ, խարդախ ու հակաիրավական գործողություն»,- նշում է նախաձեռնության անդամը։

Նախաձեռնության անդամների դիտարկումներով՝ ուսանողական խորհուրդն ակտիվ գործունեությամբ չի զբաղվում, մեկուկես տարվա ընթացքում որևէ համագումար կամ նիստ չեն անցկացրել, բայց բուհի բյուջեից նրանց հատկացվում է տարեկան երեք միլիոն դրամ։ Իսկ խորհուրդը, պարզել են, որ ընտրություններով չի ձևավորվել, բայց ներկայացուցիչներ են առաջադրել Հոգաբարձուների խորհրդի կազմում:

«ԿԳՍՄ նախարարությունը որոշում է կայացրել ,որ ՇՊՀ ուսանողական ներկայացուցիչների ընտրությունը չի ուղարկելու վարչապետի հաստատմանը, որովհետև տեղի է ունեցել ապօրինություն»,- փաստում է Գևորգ Ղուկասյանը։Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով այս նամակը, գրություն է ուղարկել բուհ՝ ուսանողական խորհրդի նոր ընտրություններ անցկացնելու առաջարկությամբ:

«Նախարարությունը, մեր նամակը քննության առնելով և բուհի հոգաբարձուների խորհրդի հավաքական կարծիքը  քննության առնելով, առաջարկություն է ուղարկել և՛ բուհին, և՛ ապօրինի ուսանողական խորհրդին, որ վերջինս լուծարվի և անցկացվեն նոր, ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ»,- նշում է Ռեստարտ-Գյումրի նախաձեռնության անդամը։Նախաձեռնության անդամները նաև հարցումներ են կատարել բուհի 4 ֆակուլտետների ու Ռազմական ամբիոնի ուսանողների շրջանում՝ պարզելու այն խնդիրները, որոնք մտահոգում են ուսանողներին, և դրանք մնում են անլուծելի։

ՇՊՀ-ում, ըստ նախաձեռնության անդամների, շարունակում են անլուծելի մնալ ռեկտորի ընտրության,  բուհի հավատարմագրման ու թափանցիկ գործելաոճ ապահովելու հարցերը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել Բրիտանիայում գտնվող ամերիկյան ավիաբազաների երկնքում

22:20 24.11.2024

Անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել Բրիտանիայում գտնվող ամերիկյան ավիաբազաների երկնքում

Անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի երեք բազաների վրայով թռչելիս, հայտնում է Guardian-ը՝ հղում անելով Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցչին։ «Մենք կարող ենք հաստատել, որ փոքր անօդաչու թռչող սարքերը նկատվել են RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF Feltwell ռազմաբազաների տարածքների վրա նոյեմբերի 20-ից 22-ը: Թերթի տվյալներով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը, որոնք […] ...

Հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ ներկա-բացակա անելու հեռանկարով․ վարչապետ

22:00 24.11.2024

Հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ ներկա-բացակա անելու հեռանկարով․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին։ Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել համերգին ներկա գտնվելու համար, եթե իմանային դրա մասին։ Խնդրում եմ անկեղծ լինել, որովհետև հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ […] ...

Արաբական պետությունների լիգան մերժել է Իրաքի դեմ Իսրայելի մեղադրանքները

21:40 24.11.2024

Արաբական պետությունների լիգան մերժել է Իրաքի դեմ Իսրայելի մեղադրանքները

Արաբական պետությունների լիգան հայտարարել է, որ մերժում է Իսրայելի բոլոր մեղադրանքները Իրաքի դեմ և իր համերաշխությունն է հայտնում Բաղդադին։ Այս մասին ասված է կազմակերպության հայտարարության մեջ, որը հրապարակվել է մշտական ներկայացուցիչների մակարդակով նրա արտահերթ նիստի արդյունքներով։ Կիրակի Արաբական պետությունների լիգայի խորհրդի արտահերթ նիստը տեղի է ունեցել իրաքյան կողմի խնդրանքով։ «Արաբական պետությունների լիգան լիովին աջակցում է […] ...

Լիտվան զենքի խմբաքանակ է փոխանցել Ուկրաինա

21:20 24.11.2024

Լիտվան զենքի խմբաքանակ է փոխանցել Ուկրաինա

Վիլնյուսը Կիևին է հանձնել բանակի համար նախատեսված զենքի և տեխնիկայի խմբաքանակ, հայտնում է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Լիտվան շարունակում է ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Այս շաբաթ Ուկրաինա են հասել նրա բանակի համար էլեկտրական գեներատորներ, M113 զրահամեքենաների պահեստամասեր, տարբեր տեսակի զենքեր և դրանց մասեր։ Լիտվան, ի պատասխան Ուկրաինայի խնդրանքների, այս տարի արդեն մատակարարել է […] ...

Իսրայելական հարվածների հետևանքով Բեյրութում առնվազն 29 մարդ է զոհվել

21:00 24.11.2024

Իսրայելական հարվածների հետևանքով Բեյրութում առնվազն 29 մարդ է զոհվել

Բեյրութի կենտրոնին Իսրայելի ավիահարվածի հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել։ Նման տվյալներ են ներկայացված Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնի հաշվետվության մեջ։ Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ տուժել է 67 մարդ։ Ինչպես պարզաբանում է լիբանանյան NNA ազգային գործակալությունը, փրկարարները շարունակում են փլատակների մաքրումը, և զոհերի թիվը կարող է աճել։ ...

Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին

20:40 24.11.2024

Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին

Ինդոնեզիայի իշխանությունները հայտարարել են Սիվու կղզում Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին, ինչի հետևանքով դրա գագաթից կարող են իջնել հզոր պիրոկլաստիկ հոսքեր՝ բարձր ջերմաստիճան հրաբխային գազերի, մոխրի և ժայթքման ժամանակ ձևավորված ժայռերի բեկորներ։ Այս մասին հայտնում է Antara գործակալությունը՝ հղում անելով երկրի էներգետիկայի և հանքային պաշարների նախարարության Երկրաբանական գործակալության տվյալներին։ «Զգուշացեք պիրոկլաստիկ հոսքերից, երբ լեռան գագաթին […] ...

BACK_TO_TOP