Կուտոյանի ատրճանակի վրա խլացուցիչ չի հայտնաբերվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 12 2024
  • $
    395.05
  • RUBLE
    3.85
  • 410.46
WEATHER
--2.91 oC

Կուտոյանի ատրճանակի վրա խլացուցիչ չի հայտնաբերվել

14:28 22.01.2020

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան օրը նրա Glock 34 ատրճանակի վրա խլացուցիչ չի հայտնաբերվել: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Գեորգի Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չէին հայտնաբերվել: Հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինաստանը բողոք է հայտնել Թայվանին ԱՄՆ-ի ռազմական օգնության վերաբերյալ

11:00 22.12.2024

Չինաստանը բողոք է հայտնել Թայվանին ԱՄՆ-ի ռազմական օգնության վերաբերյալ

Չինաստանը բողոք է հայտնել ԱՄՆ-ին Թայվանին ռազմական օգնություն տրամադրելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշման կապակցությամբ, հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն։ «Չինական կողմը դժգոհություն և խիստ բողոք է հայտնում և արդեն համապատասխան հայտարարություն է արել ԱՄՆ-ին»,- ասվում է Չինաստանի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ։ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմական օգնությունը Թայվանին ««մեկ Չինաստանի» սկզբունքի […] ...

ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային

10:40 22.12.2024

ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային

ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է Եմենի մայրաքաղաք Սանային թիրախավորված օդային հարվածների մասին։ Հրամանատարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ «հարվածների թիրախ են դարձել հրթիռների պահեստը և հրամանատարության և կառավարման աշտարակը, որը շահագործվում է Հութի ապստամբների կողմից»: «Հարվածները կթուլացնեն հութիների հարձակումներ իրականացնելու կարողությունը, որոնք ուղղված են եղել ԱՄՆ ռազմանավերի և առևտրային նավերի դեմ Կարմիր ծովի […] ...

Վանաձորում արձանագրվել է սննդային թունավորման դեպք․ ՍԱՏՄ

10:20 22.12.2024

Վանաձորում արձանագրվել է սննդային թունավորման դեպք․ ՍԱՏՄ

Համաձայն ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության՝ դեկտեմբերի 21-ի երեկոյան Սպիտակ և Տաշիր քաղաքների բժշկական կենտրոն են ընդունվել 10 քաղաքացի՝ սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ։ Ստացված ահազանգին արագ արձագանքել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները: Անմիջապես սկսված վերահսկողական միջոցառումներով պարզվել է, որ տուժած քաղաքացիները սնվել են […] ...

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

10:10 22.12.2024

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...

Ճապոնիայում ատոմակայանների մոտ կտեղադրվեն ռադիոակտիվ մասնիկներից պաշտպանող վրաններ

10:00 22.12.2024

Ճապոնիայում ատոմակայանների մոտ կտեղադրվեն ռադիոակտիվ մասնիկներից պաշտպանող վրաններ

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է ատոմակայաններին մոտ գտնվող տարածքների տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրել հատուկ փչովի վրաններ, որոնք կարող են ժամանակավորապես պաշտպանել մարդկանց ռադիոակտիվ մասնիկներից ատոմակայանի վթարի հետևանքով զանգվածային արտանետման դեպքում: Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով նախարարների կաբինետի իր աղբյուրները։ Վրաններն ունեն 10 մետր երկարություն և 8 մետր լայնություն, կարող են տեղավորել մինչև 40 […] ...

Մեր «Բոլերոն»․ Փաշինյանի գրառումը

09:50 22.12.2024

Մեր «Բոլերոն»․ Փաշինյանի գրառումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․ «Մեր «Բոլերոն» 12-ը օգոստոսի, 2009թ., «Երևան-Կենտրոն» ՔԿՀ Առավոտյան արթնացա Մորիս Ռավելի «Բոլերո» ֆանտազիայի ձայնից։ Ապշած էի. ո՞վ պիտի «Բոլերո» լսի «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում՝ այս ժամին, հետն էլ՝ այնքան բարձր, որ հնարավոր լինի արթնացնել քնած կալանավորին։ Այդ ո՞ր խցից է հնչում Ռավելի «Բոլերոն»։ Ոչ […] ...

BACK_TO_TOP