13:10 22.01.2020
Ոստիկանությունը դեռ 2019 թվականի ամփոփ տվյալներ չի ներկայացրել, թե քանի հանցագործություն է եղել, ինչ բնույթի և քանիսն է բացահայտվել։ Բայց, ընդհանուր առմամբ, Շիրակի մարզային վարչությունը մարզում օպերատիվ իրավիճակը հանգիստ է գնահատում։ Վերջին շրջանում համեմատաբար ավելացել են միայն բնակարանային գողությունները։ Տարբեր թաղամասերում են դեպքեր արձանագրվել, իսկ գործող անձինք, ըստ ոստիկանության, միայնակ, երբեմն էլ խմբերով են գործել։ Ոստիկանությունը հորդորում է զգոն ու զգույշ լինել, հատկապես նրանց, որոնք պատրաստվում են երկար ժամանակով բացակայել տնից։
Բնակարանային գողերի թիրախում են հայտնվել Գյումրիի տարբեր թաղամասեր։ Բազմաթիվ ահազանգեր է ստացել ոստիկանության Շիրակի մարզային վարչությունը։ Բայց բնակարանային գողությունների վիճակագրությունը, ըստ ոստիկանների, ոչ թե խուճապի, այլ զգոնության առիթ պետք է լինի։ Հանցագործների ուշադրության կենտրոնում են հայտնվում այն բնակարանները, որտեղ տանտերերը որոշ ժամանակով բացակայում են։ Առաջին հարկի բնակարանները առավել ռիսկային են համարվում, բայց և բարձր հարկերում գտնվողներն էլ ապահովագրված չեն։ Ըստ ոստիկանության մայորի` դեպքեր են եղել, երբ գողերը բնակարան մտել են տանիքից, իսկ գողոն հանդիսացել է այն ամենը, ինչ գտել են բնակարանում։
«Տանում են այն, ինչ ձեռքի տակ կա: Հաճախ եղել են դեպքեր, որ նույնիսկ ոսկեղենի տակ բիժուտերիաներ են տարել: Ունենք դեպքեր, որ կտուրից են նույնիսկ մուտք գործել: Օգտվում են այն հանգամանքից, որ տանտերերը բացակայում են ՀՀ-ից, անգամ եթե մի քանի ժամով են բացակայում, դրանից էլ են օգտվում, ուստի ոստիկանության Շիրակի մարզային վարչությունը կոչ է անում բնակարաններն առանց հսկողության չթողնել, կասկածելի անձանց նկատելու դեպքում ահազանգել ոստիկանություն»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության կադրերի խմբի ավագ տեսուչ Արմանուշ Մովսեսյանը:
Բնակարանից բացակայելու դեպքում անվտանգության հնարավոր միջոցներն ապահովել, իսկ հասարակական տրանսպորտում ու մարդաշատ վայրերում գրպաններին ու պայուսակներին ուշադիր լինել։ Սա ոստիկանների հորդորն է։ Գրպանահատության դեպքեր ևս Գյումրիում արձանագրվել են։
Հասարակական կարգն ապահովելու խնդիր ոստիկանության Շիրակի մարզային վարչությունը ունեցել է անցած տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Գյումրիի ավտոմաքսատանն են շուրջօրյա հերթապահություն իրականացրել։ Ոստիկանների կարիքն այստեղ ամենաշատն է զգացվել։ Մեքենաների հերթը կիլոմետրեր էր ձգվում, քաղաքում խցանումներ էին:
«Հերթ վաճառելու ահազանգեր եղել են: Քաղաքացիներին մոտեցել ենք, հարցրել ենք, նմանատիպ տեղեկությունները չեն հաստատվել: Ավելի շատ մտածել են, որ կարող է հերթ են վաճառում, այդ իսկ պատճառով ահազանգել են»,- ասել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Սարգիս Ուռուշանյանը:
Շատ են դիմում ոստիկանություն տնտեսական բնույթի հանցագործության մասին հայտարարություններով։ Խոսքը մասնավորապես պետական կառույցներում պաշտոնեական դիրքի չարաշահումներին ու վատնումներին է վերաբերում։ Ընդհանուր առմամբ օպերատիվ վիճակը մարզում ոստիկանները հանգիստ են համարում։ Օպերատիվ հանգստությունը, ըստ մարզային վարչության պետի, պայմանավորված է նաև այսպես կոչված, քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների դեմ պայքարով, ինչի մասին վերջին շրջանում շատ է խոսվում։
«Համարյա բոլոր մարզերում նույնն է հանցագործությունների դինամիկան, բայց կարող եմ ասել, որ անցած տարվա ընթացքում մենք ամբողջությամբ վերահսկել ենք մարզի օպերատիվ իրավիճակը, պահպանվել է կայուն հասարակական կարգ, հնչեղություն ունեցող հանցագործություններ՝ զուգորդված կրակոցներով, մեր մարզում տեղի չեն ունեցել: Քրեական ենթամշակույթ ունեցող անձանց հետ մենք և օպերատիվ և բացատրական բնույթի աշխատանքներ, եթե ոչ ամենօրյա, շատ հաճախակի տանում ենք: Հանգիստ վիճակը քաղաքի հետևանք է մեր կատարած աշխատանքի»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Վաչիկ Ղարիբյանը:
Անցած տարի քանի հանցագործություն է եղել ու քանիսը բացահայտվել։ Թվային տվյալները ոստիկանությունում առաջիկա օրերին կամփոփեն։ Բացահայտումների և գողության դեպքերի կանխմանն էր ուղղված նաև Գյումրիում տեսախցիկների տեղադրումը և բազմաբնակարանների մուտքերի կոդավորումը:
Սա կատարվել է համատիրությունների հետ համատեղ և առայժմ հասանելի է ոչ բոլոր շենքերում ու թաղամասերում:
13:15 27.11.2024
Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում13:00 27.11.2024
Ավստրիայի կանցլերը Թրամփին հրավիրել է այցելել երկիր12:05 27.11.2024
Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է10:50 27.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում09:05 27.11.2024
Չարենցավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է08:05 27.11.2024
«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան21:32 26.11.2024
Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրվել Արգիշտի Մեխակյանը20:30 26.11.2024
Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»20:23 26.11.2024
Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ20:04 26.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ13:28 27.11.2024
Վահան Կոստանյանը կարևորել է Պորտուգալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման և խորացման հարցումՆոյեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Պորտուգալիայի արտաքին գործերի և համագործակցության պետքարտուղար Նունո Սամպայոյի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Պորտուգալիա հարաբերություններում առկա դինամիկան՝ կարևորելով քաղաքական երկխոսության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկու երկրների պատրաստակամությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել հայ-պորտուգալական օրակարգն ընդլայնելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու հեռանկարներին։ […] ...
13:22 27.11.2024
Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում․ ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Կարեն Կրպոյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը, հիմք ընդունելով Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում հայտնաբերած խախտումների արձանագրությունը։ Մասնավորապես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված չի եղել այնպես, որ ապահովվի ․ տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկումը և ընթացիկ վերանորոգումը, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և […] ...
13:17 27.11.2024
Ալեքսանդր Սիրունյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածու«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին: ...
13:15 27.11.2024
Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Ռաֆայել Նադալը գոլֆի մրցաշարի է մասնակցել Բալեարյան կղզիներում։ Իսպանացի լեգենդար թենիսիստը զբաղեցրել է 8-րդ տեղը 76 մասնակիցների թվում։ «Ես սիրում եմ գոլֆ։ Դա հիանալի է, քանի որ խաղի ընթացքում դու միշտ գտնվում ես գեղեցիկ վայրերում, իսկ վնասվածք ստանալու հավանականությունը շատ ցածր է այս մարզաձևում»,- Նադալի խոսքերը մեջբերում է Sportskeeda-ն։ Փետրվարին […] ...
13:12 27.11.2024
2025 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանաԱյսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2025 թվականի սակագները: Սոցիալապես անապահով բաժանորդների համար 2025 թվականին սակագինը՝ 180 դրամ, մյուս բոլոր բաժանորդների համար՝ 200,42 դրամ։ Հանձնաժողովի կողմից կատարված մոնիթորինգի արդյունքում հաշվարկվել է լրացուցիչ 438387 խմ ծավալ, որը սակագնի վրա […] ...
13:08 27.11.2024
Առևտրային վեճի լուծումը վստահե՛ք հաշտարարին․ ՀՀ արդարադատության նախարարությունԱռևտրային վեճի լուծումը վստահե՛ք հաշտարարին, խորհուրդ է տալիս ՀՀ արդարադատության նախարարությունը։ Հաշտարարությունը վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմ է, որի առավելություններն են՝ 1. Խնդրի ավելի արագ լուծումը 2. Սթրեսի նվազեցումը 3. Ցածր ծախսերը 4. Գաղտնիությունը ...