Իրանում 3 միլիոն դոլար գլխագին են առաջարկել Թրամփի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
15:50:02
Ամսաթիվ
05 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+12.09 oC

Իրանում 3 միլիոն դոլար գլխագին են առաջարկել Թրամփի համար

23:28 21.01.2020

Իրանի խորհրդարանի պատգամավոր Ահմադ Համզեն առաջարկել է վճարել 3 միլոն դոլար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխի համար: Այս մասին պատգամավորը հայտարարել է խորհրդարանում ելույթ ունենալիս: Այս մասին հայտնել է Isna News-ը:

«Մենք 3 միլիոն դոլար կանխիկ կվճարենք նրան, ով կսպանի Թրամփին և կբերի մեզ նրա գլուխը»,- ընդգծել է Համզեն:

Իր ելույթում նա նաև քննադատել է ԱՄՆ արտաքին քաղաքականությունը: Համզեն իր ելույթում նշել է, որ Թեհրանում ուկրաինական ուղևորատար Boeing ինքնաթիռի կործանման մեղքն ընկած է Վաշինգտոնի վրա:

Ավելի վաղ, իրանական լրատվամիջոցները հայտնել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխի դիմաց 80 միլիոն դոլար պարգևի մասին: Նրանք հայտարարել էին, քանի որ Իրանի բնակչությունը կազմում է 80 միլիոն մարդ, ապա հնարավոր կլինի յուրաքանչյուրից մեկ դոլար հավաքել և այդ գումարը փոխանցել նրան, ով կսպանի ամերիկացի առաջնորդին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրախորհրդարանը հայտարարել է նոր աշխարհակարգի մասին Թրամփի՝ տուրքերի ներդրման հայտարարությունից հետո

19:40 05.04.2025

Եվրախորհրդարանը հայտարարել է նոր աշխարհակարգի մասին Թրամփի՝ տուրքերի ներդրման հայտարարությունից հետո

Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) և Եվրախորհրդարանում նրա խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը կարծում է, որ մաքսատուրքերի ներդրման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո կարելի է խոսել նոր աշխարհակարգի մասին։ Funke մեդիա խմբին տված հարցազրույցում նա ասել է, որ «Թրամփի վարչակազմը առանց պատճառի կասկածի տակ է դնում հիմնարար բաները»։ «Եվ ես վախենում եմ, որ հին Ամերիկան […] ...

Կամբոջան ԱՄՆ-ին կոչ է արել հետաձգել նոր մաքսատուրքերը

19:29 05.04.2025

Կամբոջան ԱՄՆ-ին կոչ է արել հետաձգել նոր մաքսատուրքերը

Կամբոջան խնդրել է ԱՄՆ-ին հետաձգել ներմուծման նոր մաքսատուրքերի սահմանումը և բանակցություններ վարել մաքսատուրքերի փոխադարձ ընդունելի լուծում գտնելու համար։ Այս մասին հայտնում է Khmer Times թերթը։ Ըստ հրապարակման՝ Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը նամակ է հղել նախագահ Դոնալդ Թրամփին, որում ասել է, որ Պնոմպենը հավատարիմ է ԱՄՆ-ից ներմուծման ծավալների ավելացմանը և ամերիկյան 19 կատեգորիաների ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափի […] ...

Ուկրաինայի արեւմուտքում վարորդների մոբիլիզացիայի պատճառով ավտոբուսների երթեւեկությունը դադարեցվել է․ Strana

19:20 05.04.2025

Ուկրաինայի արեւմուտքում վարորդների մոբիլիզացիայի պատճառով ավտոբուսների երթեւեկությունը դադարեցվել է․ Strana

Ուկրաինայի արևմտյան Լվովի մարզի Դրոհոբիչում ավտոբուսի վարորդները հրաժարվել են աշխատանքի գնալ գործընկերոջ մոբիլիզացիայի պատճառով, ինչը քաղաքում տրանսպորտային կոլապս է առաջացրել։ Այս մասին հայտնել է տեղական փոխադրող «Սիգմա» ընկերության տնօրեն Միխայիլ Պաստուշակը։ «Քաղաքային երթուղիներում աշխատող ավտոբուսների վարորդները չեն կարողանա աշխատանքի գնալ։ Պատճառն այն է, որ տարածքային հավաքագրման կենտրոնի աշխատակիցների կողմից կրկնակի փորձեր են եղել՝ բռնի ուժով […] ...

Թրամփը կարծում է, որ Չինաստանի տնտեսությունը ավելի շատ է տուժում մաքսատուրքերից, քան ԱՄՆ-ը

19:09 05.04.2025

Թրամփը կարծում է, որ Չինաստանի տնտեսությունը ավելի շատ է տուժում մաքսատուրքերից, քան ԱՄՆ-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ առևտրային մաքսատուրքերը ավելի շատ են հարվածում Չինաստանի տնտեսությանը, քան ամերիկյան տնտեսությանը։ Այս դիրքորոշումը նա արտահայտել է Truth Social-ում տեղադրված հրապարակման մեջ: «Չինաստանը շատ ավելի շատ տուժեց, քան Միացյալ Նահանգները: Նրանք և շատ այլ երկրներ անընդունելի վատ վերաբերմունք ցուցաբերեցին մեր հանդեպ»,-պնդել է Թրամփը՝ անվանելով ԱՄՆ նախկին տնտեսական քաղաքականությունը «հիմար […] ...

Նրա նմանը երբեք չի լինի, դա միանշանակ է․ «Բավարիայի» մարզական տնօրեն

19:00 05.04.2025

Նրա նմանը երբեք չի լինի, դա միանշանակ է․ «Բավարիայի» մարզական տնօրեն

«Բավարիայից» արձագանքել են Թոմաս Մյուլերի՝ ամռանը թիմից հեռանալու մասին տեղեկությանը։ 35-ամյա կիսապաշտպանն այսօր հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի մյունխենյան ակումբը։ «Թոմաս Մյուլեր․․. ոչ մի ցուցամոլություն, ոչ մի ցուցադրական բաներ, պարզապես անհավանական հմտություն․․. իսկական ֆուտբոլիստ: Նրա նմանը երբեք չի լինի, դա միանշանակ է, նա փոքր տարիքից եղել է «Բավարիայի» համակարգում: Այս որոշումը նրա համար […] ...

Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվն աճում է

18:48 05.04.2025

Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվն աճում է

Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3455-ի, 4840 մարդ վիրավորվել է, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով Մյանմայի պետական ​​լրատվամիջոցներին։ «Զոհվել է 3455 մարդ, վիրավորվել՝ 4840-ը»,- ասվում է հրապարակման մեջ։ Ավելի վաղ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հայտնել էր 3301 զոհի և 4792 վիրավորի մասին։ Անցյալ շաբաթ Մյանմայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել, ցնցումները […] ...

BACK_TO_TOP