Գյումրիի «Թռչունյան տուն» գիշերօթիկի երեխաների մի մասը տեղափոխվել է այլ հաստատություններ, մյուսները վերադարձել են ընտանիք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Գյումրիի «Թռչունյան տուն» գիշերօթիկի երեխաների մի մասը տեղափոխվել է այլ հաստատություններ, մյուսները վերադարձել են ընտանիք

10:27 21.01.2020

Հունվարի 11-ից «Թռչունյան տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունը համարվում է լուծարված: Պատճառը դեռ նախորդ տարվա հունիսից բարերարների ֆինանսավորման դադարեցումն էր, ինչի պատճառով հաստատությունը կուտակել էր շուրջ 20 միլիոն դրամ պարտք ու հայտնվել անելանելի վիճակում: Ոչ միայն գիշերօթիկի, նաև նույն շենքում գործող Հրանտ Դինքի անվան հանրակրթական դպրոցի հետագա գործունեությունը շարունակելու համար Մայր Աթոռն այդպես էլ  նոր բարերարներ չգտավ: Այս 10 օրվա ընթացքում «Թռչունյան տան» երեխաների մի մասն արդեն վերադարձել է ընտանիք, մյուսները՝ տեղափոխվել այլ հաստատություններ:

«Թռչունյան տունը» խնամքի մյուս կենտրոններից տարբերվում էր ոչ միայն գործառույթով, այլև կարգավիճակով․ այն պետության ենթակայության տակ գտնվող կառույց չէր: Բայց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դեռ ամիսներ առաջ հայտարարեց, որ իրավիճակից ելնելով՝ պետությունը պատրաստ է ստանձնել երեխաների խնամքը:

Հունվարի 10-ին արդեն նախարարության ու Մայր Աթոռի ներկայացուցիչները տեղում հայտարարեցին «Թռչունյան տան» փակման մասին: Որոշվեց գիշերօթիկի երեխաների մի մասին վերադարձնել ընտանիք, իսկ մյուսներին՝ տեղափոխել այլ հաստատություններ: «Ներկայացվել է 108 երեխայի տվյալ, որոնց մի մասը եղել են ուղղակի դպրոց հաճախող, իսկ մյուս մասը՝ խնամք ստացող:

Հիմա մենք էդ տարանջատումն ենք իրականացնում, որ հստակ իմանանք, թե որ երեխաներն են ուղղակի դպրոց հաճախել և վերադարձել իրենց տներ, իսկ որ երեխաները՝ մնացել, գիշերել այստեղ։ Ինձ թվում է, որ գիշերող երեխաները տեղափոխվել են «Նանսեն»»,- նշում է Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը։

«Թռչունյան տնից» Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկ հաստատություն են տեղափոխվել ռիսկային խմբի երեխաները, որոնց տուն վերադարձն առայժմ անհնար է: Այս պահին խնամվող 68 երեխա կա Նանսենի անվան խնամքի կենտրոնում, այստեղ են բերվել ոչ միայն «Թռչունյան տան», այլև լուծարված մյուս՝ թիվ 1 գիշերօթիկի սաները:

«Մեզ մոտ տեղափոխվել են «Թռչունյան տան» ռիսկային խմբի երեխաները՝ թվով 21, և մեկ չափահաս աղջիկ: 21 երեխաներ են, բայց ոչ 21 ընտանիք, որովհետև ունենք բազմազավակ ընտանիքներ, ունենք երեխաներ մեկ ընտանիքից՝ երեք երեխա, ևս երեք երեխա, ևս երեք և մեկ ընտանիքից վեց երեխա»,-ասում է Գյումրիի Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության տնօրեն Անահիտ Կարապետյանը։

Տեղափոխված 21 երեխաներն էլ դպրոցական են, որոնք սովորում էին «Թռչունյան տան» հանրակրթական դպրոցում: Այժմ հաճախում են թիվ 23 միջնակարգ դպրոց: Երեխաների տեղափոխությամբ խնամքի կենտրոնի ֆինանսավորումը չի փոխվել, բայց փոխվել է աշխատանքային գրաֆիկը: Հաստատությունն աշխատում է շաբաթվա բոլոր օրերին:

Երեխաների տեղափոխությունները կատարվել են ծնողների կամ խնամակալների դիմումների հիման վրա, բայց նրանց թվում կան երեխաներ, որոնց ծնողները դեռևս մարզպետարան չեն ներկայացել: «Թռչունյան տնից» ընտանիք վերադարձած երեխաներին ցուցաբերվել է բնաիրային ու ֆինանսական աջակցություն, սա սկզբնական փուլի համար, դեռ ընտանիքների կարիքների ուսումնասիրություն չի արվել։

«Մինչ այս պահը դեռևս մասնագիտական կարիքների գնահատում չունենք, ուղղակի երեխաների տեղափոխումն ենք կազմակերպել, այսօրվանից նոր կսկսվի մասնագիտական գնահատումը»,- նշել է Լիլիթ Գորգինյանը։

Արդեն ընտանիքում ապրող երեխաներից մի քանիսն էլ հաճախում են  խնամքի ցերեկային կենտրոններ: Սոցիալապես առավել խոցելի ընտանիքների երեխաներից երեքը հաճախում են «Դեպի առաջ» երեխաների զարգացման կենտրոն:

«Գյումրիում գիշերօթիկ հաստատությունների և «Թռչունյան տուն» մանկատան փակումից հետո հատկապես շատ-շատ են դիմումները՝ կենտրոնում ընդգրկվելու նպատակով: Լավագույն տարբերակն այդ երեխաներին ցերեկային կենտրոններ ընդգրկելն է: Միայն նախորդ շաբաթ «Թռչունյան տուն» մանկատնից ընդգրկել ենք երեք երեխաների ՝ 10, 11 և 12 տարեկան տղաների»,-նշել է «Դեպի առաջ» երեխաների զարգացման կենտրոնի կոորդինատոր Աիդա Խաչատրյանը:

«Թռչունյան տան» նախկին սաներն առավելություն են ստացել, ցերեկային կենտրոն գալիս են ամեն օր, դասապատրաստումից բացի, տրվում է սնունդ ու սոցիալական աջակցություն: Իսկ Գյումրիի՝ առայժմ գործող միակ խնամքի հաստատությունում՝ Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկում, երեխաները կմնան մինչև հունիսի 25-ը, դրանից հետո խնամվող բոլոր՝ 86 երեխաները ևս կվերադառնան ընտանիք, իսկ թե ռիսկային խմբում հայտնված երեխաների խնամքի կազմակերպումն ի՞նչ կարգով է լինելու, դեռ հստակեցումների փուլում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP