Կփոխվի՞, թե՞ չի փոխվի գազի սակագինը  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+1.09 oC

Կփոխվի՞, թե՞ չի փոխվի գազի սակագինը 

19:01 18.01.2020

Սահմանին գազի սակագինը, ինչպես 2019 թվականին, այնպես  էլ հիմա, անփոփոխ է՝ 165 դոլար: 2019 թվականի վերջին «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը  և «Գազպրոմ Արմենիա»-ն ռուսական գազի մատակարարման լրացուցիչ համաձայնագիր էին ստորագրել, որի համաձայն` 2020 թվականին Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի և կմնա 2019-ի մակարդակին:

Այդ ժամանակ արդեն 30 դոլարով գազը թանկացել էր: Ռուսական կողմի հետ  պայմանավորվածությունը հիմա էլ ուժի մեջ է: Ամբողջ խնդիրն այն է, որ 30 դոլարից 15-ը փոխհատուցում էր «Գազպրոմ Արմենիան»` իր ներքին ռեսուրսների հաշվին, բայց  դրանք, ըստ պատասխանատուների, կարծես սպառվելու վրա են:

Հայ-ռուսական գազային պայմանագրերի պատմությունը փոքր-ինչ թարմացնենք. 2013 թվականին Հայաստանը ռուսական կողմի հետ կնքեց 2 պայմանագիր: Առաջինով «Գազպրոմին» փոխանցվեց «ՀայՌուսԳազԱրդի» բաժնետոմսերի վերջին՝ 20 տոկոս բաժնեմասը, և փաստացի երաշխավորվեց, որ մինչև 2043 թվականը հայկական կողմը գազը գնելու է միայն «Գազպրոմից»:

Դա, փաստորեն, 30 տարով մենաշնորհային պայմանագիր է, որի ժամկետը չի ավարտվել: Կնքվեց  նաև երկրորդը: 5 տարով  ամրագրվեց Հայաստան առաքվող գազի գինը սահմանին՝ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: Սկզբում դա 1000 խորանարդ մետրի դիմաց 190 ԱՄՆ դոլար էր, հետո դարձավ 165, իսկ հետո նվազեց մինչև 150  դոլար. այդ նվազումների համար հայկական կողմը նորանոր արտոնություններ էր տալիս «Գազպրոմ Արմենիային»: Այժմ երկրորդ համաձայնագիրը դադարել է գործել:

Քննարկման արդյունքում ուրվագծվեց հետևյալը՝ չի բացառվում, որ «Գազպրոմը» դիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ՝ գազի սակագինը վերանայելու հայտով: Հայտը կարող է ներկայացվել ապրիլից ոչ շուտ, պետք է քննարկվի 90 աշխատանքային օրում, և միայն դրանից հետո կարելի է ասել՝ կթանկանա՞  գազը, թե՞ ոճ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեքսիկայի նախագահը Թրամփի հետ քննարկել է միգրացիայի հարցը

09:40 28.11.2024

Մեքսիկայի նախագահը Թրամփի հետ քննարկել է միգրացիայի հարցը

Մեքսիկայի առաջնորդ Կլաուդիա Շեյնբաումը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են միգրացիայի և անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման հարցեր։ «Ես հրաշալի զրույց ունեցա նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Մենք անդրադարձանք միգրացիայի վերաբերյալ Մեքսիկայի ռազմավարությանը»,-գրել է Շեյնբաումը X-ում: Նա հավելել է, որ ինքը Թրամփին ասել է, որ «միգրանտները չեն գալիս […] ...

ԱՄՆ-ը Ուկրաինային 725 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում․ Reuters

09:30 28.11.2024

ԱՄՆ-ը Ուկրաինային 725 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում․ Reuters

Վաշինգտոնի վարչակազմը պատրաստվում է Ուկրաինային տրամադրել 725 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության հերթական փաթեթը, չորեքշաբթի հաղորդել է Reuters-ը։ Ըստ ԱՄՆ պաշտոնական աղբյուրի՝ փաթեթը կներառի հակատանկային զենքեր, անօդաչու թռչող սարքեր, ականներ, Stinger մարդատար շարժական հակաօդային պաշտպանության համակարգեր և HIMARS բազմակի հրթիռային համակարգերի զինամթերք։ Զենքը Կիև կտեղափոխվի ԱՄՆ-ի պահեստներից։ Ակնկալվում է, որ ուկրաինական կողմին կտրամադրվեն նաև կասետային […] ...

Պեկինը հերքել է պնդումները, որ թայվանական ձեռնարկությունները լքում են մայրցամաքը

09:22 28.11.2024

Պեկինը հերքել է պնդումները, որ թայվանական ձեռնարկությունները լքում են մայրցամաքը

Չինաստանի Պետական ​​խորհրդի Թայվանի հարցերով գրասենյակի խոսնակ Չեն Բինհուան հերքել է որոշ ԶԼՄ-ների տեղեկությունները, թե թայվանական ձեռնարկությունները լքում են Չինաստանը: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ «Ընդհակառակը, վերջերս տարբեր գործողություններ են իրականացվել՝ խթանելու Թայվանի նեղուցի երկու կողմերի միջև տնտեսական փոխանակումները, ինչը թայվանցի գործարարների և ընկերությունների համար ավելի հարմար է դարձնում մայրցամաքային Չինաստանի շուկայական հնարավորություններից օգտվելը»,-ասել […] ...

Իսրայելական բանակը հարձակումներ է իրականացրել Հորդանան գետի Արևմտյան ափին․ Al Jazeera

09:12 28.11.2024

Իսրայելական բանակը հարձակումներ է իրականացրել Հորդանան գետի Արևմտյան ափին․ Al Jazeera

Իսրայելական բանակը կռվում է պաղեստինյան դիմադրության ուժերի հետ Հորդանան գետի արեւմտյան ափի մի շարք բնակավայրերի վրա հարձակման ժամանակ: Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Պաղեստինցիները կրակ են բացել իսրայելցի զինվորների վրա Նուր Շամս փախստականների ճամբարում, որը գտնվում է հյուսիսային Հորդանան գետի արեւմտյան ափին և Թուլկարմի ծայրամասում։ Հաղորդվում է նաև, որ Պաղեստինի զինյալ խմբավորումների […] ...

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

09:03 28.11.2024

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 08։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի, Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Արագածի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի ատոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տաթև-Լծեն, Արագած-Ծիլքար, […] ...

Հրդեհ Լեռնավան գյուղում

08:58 28.11.2024

Հրդեհ Լեռնավան գյուղում

Նոյեմբերի 28-ին, ժամը 05:34-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լեռնավան գյուղում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 13-րդ փողոցի տներից մեկին կից շինության տանիքում (54 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

BACK_TO_TOP