Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 12 2024
  • $
    395.05
  • RUBLE
    3.85
  • 410.46
WEATHER
+5.09 oC

Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով

15:07 17.01.2020

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

«ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ այս պահին դեպքի վայր են մեկնում ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ. Մեսրոպյանը:

Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ՔԿ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հ. Գևորգյանի գլխավորությամբ»,- ասված է գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք` նախագահ Արմեն Սարգսյանը հրաման է ստորագրել՝ Գեորգի Կուտոյանին ազատելով ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: 

Կուտոյանը ծնվել է 1981թ. սեպտեմբերի 30-ին՝ Երևանում:

2002թ. ավարտել է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 1998-2000թթ. զինվորական ուսուցում է անցել Ռուսաստանի Դաշնության Ռոստովի պետական համալսարանի ռազմական պատրաստության ֆակուլտետում՝ պահեստի սպաների պատրաստման ծրագրով:

2005թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2007թ. ավարտել է ԱՄՆ Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը (Թաֆթս համալսարան): 2005-2006թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության համակարգում:

2006-2007թթ. աշխատել է ՄԻՊ աշխատակազմում՝ որպես Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի ավագ խորհրդական, իսկ 2008-2010թթ.՝ որպես ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու:

2011-2016թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնը:

2011-2014թթ. եղել է ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահը:

2016թ. փետրվարի 3-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

2016թ. փետրվարի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Ամուսնացած էր, ուներ մեկ որդի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հունաստանի վարչապետ. Սահմանային անվտանգությունը ԵՄ միգրացիոն ռազմավարության մի մասն է

16:20 22.12.2024

Հունաստանի վարչապետ. Սահմանային անվտանգությունը ԵՄ միգրացիոն ռազմավարության մի մասն է

ԵՄ սահմանների պաշտպանությունը ԵՄ միգրացիոն ռազմավարության անբաժանելի մասն է և պահանջում է հետագա ֆինանսավորում ընդհանուր եվրոպական հիմնադրամներից: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Հյուսիսային և Հարավային Եվրոպայի առաջնորդների գագաթնաժողովի ավարտին, որը տեղի է ունեցել ֆիննական Լապլանդիայում։ Վարչապետի խոսքերը հեռարձակել է հունական ERT-news հեռուստաալիքը։ Միցոտակիսն ասել է, որ «կարևոր հանդիպում է կայացել՝ հասկանալու համար […] ...

Բայրուն ստանձնում է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը պատմական ցածր վարկանիշով

16:00 22.12.2024

Բայրուն ստանձնում է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը պատմական ցածր վարկանիշով

Ֆրանսիայի նոր վարչապետ Ֆրանսուա Բայրուն ստանձնում է պաշտոնը պատմական ցածր ժողովրդականության վարկանիշով՝ 34%, հայտնում է IFOP-ի սոցիոլոգիական կազմակերպությունը: Journal du Dimanche-ի համար IFOP-ի հարցումը ցույց է տվել, որ 1959 թվականից ի վեր կազմակերպության բոլոր հարցումներում վարչապետի պաշտոնը ստանձնելուց ի վեր երբևէ չի եղել այդքան բարձր ժողովրդականություն չվայելող վարչապետ՝ -66%: Հարցվածների միայն 34%-ն է հայտնել, որ […] ...

Arise news. Նիգերիայում սննդի բաժանման ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ

15:40 22.12.2024

Arise news. Նիգերիայում սննդի բաժանման ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ

Նիգերիայի տարբեր քաղաքներում անվճար սնունդ բաժանելու ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել։ Նիգերիայի նախագահ Բոլա Թինուբուն չեղարկել է իր մասնակցությունը առաջիկա օրերի բոլոր տոնական միջոցառումներին՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին, հաղորդում է նիգերիական Arise news հեռուստաալիքը։ Նիգերիայի ոստիկանապետ Կայոդե Էգբետոկունը հրամայել է մանրակրկիտ հետաքննել Աբուջա և Անամբրա նահանգի դաշնային մայրաքաղաքային […] ...

Կատարը սպառնացել է դադարեցնել գազի մատակարարումը ԵՄ՝ բնապահպանական օրենսդրությամբ նախատեսված տուգանքների դեպքում

15:20 22.12.2024

Կատարը սպառնացել է դադարեցնել գազի մատակարարումը ԵՄ՝ բնապահպանական օրենսդրությամբ նախատեսված տուգանքների դեպքում

Դոհան կարող է դադարեցնել գազի մատակարարումը ԵՄ, եթե ԵՄ երկրները հետևեն նոր օրենքին, որը տուգանքներ է սահմանում ընկերություններին ջերմոցային գազերի արտանետումների, աշխատանքի և մարդու իրավունքների պահանջները չկատարելու համար։ Այս մասին Financial Times-ին ասել է Կատարի էներգետիկայի նախարար Սաադ ալ-Քաաբին: FT-ն նշում է, որ օրենքի համաձայն, որը պետք է ուժի մեջ մտնի 2027 թվականին, երկրները կարող […] ...

FT. Թրամփի թիմը պնդում է, որ երդմնակալության օրը ԱՄՆ-ն դուրս գա ԱՀԿ-ից

15:00 22.12.2024

FT. Թրամփի թիմը պնդում է, որ երդմնակալության օրը ԱՄՆ-ն դուրս գա ԱՀԿ-ից

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը պնդում է, որ Վաշինգտոնը դուրս գա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) հունվարի 20-ին Սպիտակ տան ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ինչպես նշում է հրատարակությունը, ԱՄՆ-ի դուրս գալը կզրկի ԱՀԿ-ին ֆինանսավորման հիմնական աղբյուրից և կխաթարի արտակարգ իրավիճակներին դիմակայելու նրա կարողությունը։ Ջո Բայդենի վարչակազմի […] ...

Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22-ին

14:40 22.12.2024

Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 416 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․88 դրամ: ...

BACK_TO_TOP