Շիրակի մարզում սպանդանոց չկա, բայց մսավաճառներին պարտադրում են վաճառել միայն սպանդանոցային մորթի ենթարկված միս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+9.09 oC

Շիրակի մարզում սպանդանոց չկա, բայց մսավաճառներին պարտադրում են վաճառել միայն սպանդանոցային մորթի ենթարկված միս

11:10 16.01.2020

Հունվարի 15-ին շուկայում և հասարակական սննդի օբյեկտներում թույլատրելի է միայն սպանդանոցային ծագման մսի վաճառքը և այսուհետ պարտադիր է դառնում հինգերորդ ձևի տեղականքի առկայությունը, որը տրամադրելու են սպանդանոցները: Նման պահանջներով աշխատել Շիրակի մարզում առայժմ անհնար է, գործող սպանդանոցներ չկան: Իսկ որպես ժամանակավոր այլընտրանք՝ տեղի մսավաճառներին առաջարկել են սպանդանոցային միս ձեռք բերել այլ մարզերից, որից էլ ծախսատարության պատճառով շուկայի մսավաճառները հրաժարվում են:

2018 թվականի մարտից սպանդանոցային միսը պարտադիր դարձավ պետական գնումներով ձեռք բերած հաստատությունների համար, իսկ 2020 թվականի հունվարի 15-ը նոր վերջնաժամկետն է, որը վերաբերում է արդեն  բոլոր տնտեսվարողներին, շուկաներում ու վաճառակետերում վաճառվող մսին ու մսեղիքին: Գյումրիի շուկայի Լաչինի միջանցքում են կենտրոնացած մսի վաճառակետերը, որոնք Ամանորից հետո գնորդներ գրեթե չունեն: Մինչև առևտուրն աշխուժանա, մսավաճառաների ներկայացված պահանջները ավելի կխստանան: Թեև հունվարի 15-ից է գործում արգելքը, սակայն տաղավարներում եղածը սպանդանոցից բերված չէ:


«Մեզի ասել են, որ առանց էդ հինգերորդ ձևի միս չբերեք, բայց հինգերորդ ձև մենք ոչ կրնանք ճարենք, ոչ էլ կհասկնանք՝ ըդիգ ինչ է»,-նշում էր մսավաճառներից մյուսը:

Հիգերորդ ձևի տեղեկանքն ապացույց է լինելու, որ միսը ձեռք է բերվել սպանդանոցից: Մարզում գործող գոնե մեկ սպանդանոց չկա, իսկ մսավաճառից հինգերորդ ձև պահանջելն առայժմ անիմաստ է: Միսը վաճառողները գնում են գյուղացուց ավելի էժան, երբեմն ապառիկ տարբերակով: Մսավաճառներին ձեռնտու չէ նաև առայժմ  առաջարկվող տարբերակը, որ թույլատրելի է հարևան մարզերում գործող սպանդանոցներից միս գնել: Ոչ միայն ծախսատար է, մի մասը նաև չի վստահում սպանդանոցում մորթված մսի որակին:

«Էս անասունը ես երեք անգամ կերթամ, կտեսնիմ, դուրս կուգա, կմորթեմ, չի գա, ուրիշ տեղ կերթամ: Հմի էրթամ, ըսեն՝ մորթել եմ, ըսիգ է, բդի տանիս, կամ ես ինչով բեռնամ, ինչխ տանիմ իմ անասունս հասցնեմ սպանդանոց»,-իրեն անհայտ մնացած հարցերի պատասխաններն էր բարձրացնում 20 տարի մսավաճառությամբ զբաղվող գյումրեցի տղամարդը:

Դժգոհող մսավաճառների հետ  հանդիպման եկած Սննդի անվտանգության տեսչական մարմնի մարզային ծառայության աշխատակիցները մորթ կազմակերպելու համար մսավաճառներին ուղղորդեցին Ամասիայի տարածաշրջանի Բանդիվան գյուղ, որտեղ եղած սպանդանոցն էլ միայն կաթ մթերող ընկերությանն է պատկանում:

Հետո որպես այլընտրանք առաջարկեցին մինչև հունվարի վերջ օգտվել Լոռու մարզի սպանդանոցներից, մինչև մարզում խնդիրը կկարգավորվի: Փորձագետները վստահեցրին, որ մինչև այս ամսվա վերջ գոնե երկու սպանդանոց կհասցնեն գործարկել:

«Արդեն կա 22 սպանդանոց, որից 20-ը պատրաստ կեղնի, աշխատանքները սաղ կերթա, արդեն կառուցման փուլում է, 2 հատը պատրաստ է»,-դժգոհող մսավաճառների հետ հանդիպմանը փոխանցեց ՍԱՏՄ Շիրակի մարզային ծառայության փորձագետ Արտուշ Հովհաննիսյանը:


Մսավաճառներին մինչև հունվարի վերջ ժամանակ տրվեց` նախապես ձեռք բերած մսի քանակությունը սպառելու համար, որից հետո տեսչական մարմինը կանցնի տուգանքների ու  կասեցումների կիրառմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սեուլում ենթադրում են, որ Հյուսիսային Կորեան կարող է արբանյակ արձակել մինչև տարեվերջ

22:40 24.11.2024

Սեուլում ենթադրում են, որ Հյուսիսային Կորեան կարող է արբանյակ արձակել մինչև տարեվերջ

Կորեայի Հանրապետության իշխանությունները հավանական են համարում, որ ԿԺԴՀ-ն կրկին կփորձի հետախուզական արբանյակ արձակել մինչև 2024 թվականի ավարտը։ Այս մասին Yonhap News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Կորեայի Հանրապետության նախագահի աշխատակազմի ազգային անվտանգության վարչության ղեկավար Շին Վոն Սիկը։ «Դեռևս նշաններ չկան, որ արձակումը մոտ է, բայց նախապատրաստական աշխատանքները վերջին փուլում են: Մեծ հավանականություն կա, որ արձակումը […] ...

Անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել Բրիտանիայում գտնվող ամերիկյան ավիաբազաների երկնքում

22:20 24.11.2024

Անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել Բրիտանիայում գտնվող ամերիկյան ավիաբազաների երկնքում

Անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի երեք բազաների վրայով թռչելիս, հայտնում է Guardian-ը՝ հղում անելով Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցչին։ «Մենք կարող ենք հաստատել, որ փոքր անօդաչու թռչող սարքերը նկատվել են RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF Feltwell ռազմաբազաների տարածքների վրա նոյեմբերի 20-ից 22-ը: Թերթի տվյալներով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը, որոնք […] ...

Հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ ներկա-բացակա անելու հեռանկարով․ վարչապետ

22:00 24.11.2024

Հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ ներկա-բացակա անելու հեռանկարով․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին։ Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել համերգին ներկա գտնվելու համար, եթե իմանային դրա մասին։ Խնդրում եմ անկեղծ լինել, որովհետև հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ […] ...

Արաբական պետությունների լիգան մերժել է Իրաքի դեմ Իսրայելի մեղադրանքները

21:40 24.11.2024

Արաբական պետությունների լիգան մերժել է Իրաքի դեմ Իսրայելի մեղադրանքները

Արաբական պետությունների լիգան հայտարարել է, որ մերժում է Իսրայելի բոլոր մեղադրանքները Իրաքի դեմ և իր համերաշխությունն է հայտնում Բաղդադին։ Այս մասին ասված է կազմակերպության հայտարարության մեջ, որը հրապարակվել է մշտական ներկայացուցիչների մակարդակով նրա արտահերթ նիստի արդյունքներով։ Կիրակի Արաբական պետությունների լիգայի խորհրդի արտահերթ նիստը տեղի է ունեցել իրաքյան կողմի խնդրանքով։ «Արաբական պետությունների լիգան լիովին աջակցում է […] ...

Լիտվան զենքի խմբաքանակ է փոխանցել Ուկրաինա

21:20 24.11.2024

Լիտվան զենքի խմբաքանակ է փոխանցել Ուկրաինա

Վիլնյուսը Կիևին է հանձնել բանակի համար նախատեսված զենքի և տեխնիկայի խմբաքանակ, հայտնում է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Լիտվան շարունակում է ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Այս շաբաթ Ուկրաինա են հասել նրա բանակի համար էլեկտրական գեներատորներ, M113 զրահամեքենաների պահեստամասեր, տարբեր տեսակի զենքեր և դրանց մասեր։ Լիտվան, ի պատասխան Ուկրաինայի խնդրանքների, այս տարի արդեն մատակարարել է […] ...

Իսրայելական հարվածների հետևանքով Բեյրութում առնվազն 29 մարդ է զոհվել

21:00 24.11.2024

Իսրայելական հարվածների հետևանքով Բեյրութում առնվազն 29 մարդ է զոհվել

Բեյրութի կենտրոնին Իսրայելի ավիահարվածի հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել։ Նման տվյալներ են ներկայացված Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնի հաշվետվության մեջ։ Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ տուժել է 67 մարդ։ Ինչպես պարզաբանում է լիբանանյան NNA ազգային գործակալությունը, փրկարարները շարունակում են փլատակների մաքրումը, և զոհերի թիվը կարող է աճել։ ...

BACK_TO_TOP