Ինչո՞ւ է դարձյալ հետաձգվել Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Ինչո՞ւ է դարձյալ հետաձգվել Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը

18:18 14.01.2020

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր Գյումրիում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի դատական նիստը:

Հիշեցնենք, որ 2018-ի դեկտեմբերի 2-ին Սլաբոտկա թաղամասում էր դեպքը տեղի ունեցել: Նրան ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրյալը ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևն է: Դատավարությունը, որպես այդպիսին, դեռ չի մեկնարկել:

Մինչ այս երեք դատական նիստ հետաձգվել է դատախազի բացակայության և դատավորի վատառողջ լինելու պատճառով: Այսօր նաև 4-րդ նիստը հետաձգվեց: Այս անգամ ամբաստանյալի ներկայությունը դատարանի դահլիճում ոստիկանությունը չէր կարողացել ապահովել: Այս մասին ոստիկանությունը գրություն էր ուղարկել դատարան, համաձայն որի` ուղեկցող ջոկի ծանրաբեռնվածության պատճառով հնարավոր չի եղել Ռազգիլդեևին դատարան բերել:

«Չորրորդ անգամն է` գալիս ենք դատարան: Երկու անգամ դատախազն էր բացակա, մեկ անգամ դատավորը: Հիմա էլի հետաձգվում է նիստը: Ընդամենը նյութերին են ծանոթացնում ու ասում, որ նիստը հետաձգվում է: Վստահ եմ, որ միշտ այսպես ձգձգումներ են լինելու ու ես այդպես էլ չեմ տեսնելու ռուս զինծառայողի դեմքը»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Ջուլիետա Ղուկասյանի դուստրը` Անահիտ Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ անցած տարի դատարանը քննել ու մերժել էր տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների միջնորդությունը, որը վերաբերում էր ռուս զինծառայողի պահման վայրին: Փաստաբանները պահանջում էին ռազմաբազայի տարածքից Ռազգիլդեևին տեղափոխել Հայաստանի քրեակատարողական հիմնարկ: Այս միջնորդությունը մերժվել էր:

Ռուս զինծառայողը ռազմաբազայի տարածքում է խափանման միջոց կալանավորումը կրում, բայց դատական նիստերին պետք է նրա ներկայությունն ապահովվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատավոր Ադրինե Ղուկասյանը նշել է, որ ամբաստանյալի բացակայությամբ նիստը շարունակել հնարավոր չէ:

«Ամբաստանյալի չներկայանալու դեպքում նիստը հետաձգվում է: Քրեական դատավարության օրենսգրքի 310-րդ հոդվածի համաձայն` դատական նիստի կանչված անձանց որևէ մեկի չներկայանալու դեպքում, դատարանը գործի քննությունը հետաձգում է: Այս պարագայում  պաշտպանը ևս ներկա չէ, թեև պատշաճ ծանուցվել է: Դատարանը որոշում է նիստը հետաձգել, նշանակել մեկ այլ հերթի: Դատավարության կողմերը պատշաճ կծանուցվեն դատական հաջորդ նիստի օրվա և ժամի մասին»,- հայտարարել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանը:

Դատական հաջորդ նիստը կկայանա փետրվարի 4-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահան Կոստանյանը կարևորել է Պորտուգալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման և խորացման հարցում

13:28 27.11.2024

Վահան Կոստանյանը կարևորել է Պորտուգալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման և խորացման հարցում

Նոյեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Պորտուգալիայի արտաքին գործերի և համագործակցության պետքարտուղար Նունո Սամպայոյի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Պորտուգալիա հարաբերություններում առկա դինամիկան՝ կարևորելով քաղաքական երկխոսության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկու երկրների պատրաստակամությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել հայ-պորտուգալական օրակարգն ընդլայնելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու հեռանկարներին։ […] ...

Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում․ ՍԱՏՄ

13:22 27.11.2024

Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Կարեն Կրպոյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը, հիմք ընդունելով Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում հայտնաբերած խախտումների արձանագրությունը։ Մասնավորապես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված չի եղել այնպես, որ ապահովվի ․ տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկումը և ընթացիկ վերանորոգումը, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և […] ...

Ալեքսանդր Սիրունյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածու

13:17 27.11.2024

Ալեքսանդր Սիրունյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածու

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին: ...

Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում

13:15 27.11.2024

Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Ռաֆայել Նադալը գոլֆի մրցաշարի է մասնակցել Բալեարյան կղզիներում։ Իսպանացի լեգենդար թենիսիստը զբաղեցրել է 8-րդ տեղը 76 մասնակիցների թվում։ «Ես սիրում եմ գոլֆ։ Դա հիանալի է, քանի որ խաղի ընթացքում դու միշտ գտնվում ես գեղեցիկ վայրերում, իսկ վնասվածք ստանալու հավանականությունը շատ ցածր է այս մարզաձևում»,- Նադալի խոսքերը մեջբերում է Sportskeeda-ն։ Փետրվարին […] ...

2025 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա

13:12 27.11.2024

2025 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա

Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2025 թվականի սակագները: Սոցիալապես անապահով բաժանորդների համար 2025 թվականին սակագինը՝ 180 դրամ, մյուս բոլոր բաժանորդների համար՝ 200,42 դրամ։ Հանձնաժողովի կողմից կատարված մոնիթորինգի արդյունքում հաշվարկվել է լրացուցիչ 438387 խմ ծավալ, որը սակագնի վրա […] ...

Առևտրային վեճի լուծումը վստահե՛ք հաշտարարին․ ՀՀ արդարադատության նախարարություն

13:08 27.11.2024

Առևտրային վեճի լուծումը վստահե՛ք հաշտարարին․ ՀՀ արդարադատության նախարարություն

Առևտրային վեճի լուծումը վստահե՛ք հաշտարարին, խորհուրդ է տալիս ՀՀ արդարադատության նախարարությունը։ Հաշտարարությունը վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմ է, որի առավելություններն են՝ 1. Խնդրի ավելի արագ լուծումը 2. Սթրեսի նվազեցումը 3. Ցածր ծախսերը 4. Գաղտնիությունը ...

BACK_TO_TOP