Գյումրիի նախկին տեքստիլ կոմբինատի հանրակացարանի խիստ վթարային շենքի ապամոնտաժման հարցը դարձյալ օրակարգային է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Գյումրիի նախկին տեքստիլ կոմբինատի հանրակացարանի խիստ վթարային շենքի ապամոնտաժման հարցը դարձյալ օրակարգային է

14:00 14.01.2020

Վերջապես Գյումրիի նախկին տեքստիլ կոմբինատի հանրակացարանի վերջին բնակիչների բնակարանային  խնդիրը լուծված է համարվում: Շուրջ 70 տարի միասին նույն հանրակացարանում ապրած 3 տարեց կանանց հատկացվել են սոցիալական բնակարաններ: 30 տարում, ի վերջո, հաջողվեց դատարկել խիստ վթարային ու փլուզումներով հայտնի շենքը, որից բաժանվելն ամենադժվարը միայնակ 3 տարեց կանանց համար էր: Կոմունալ հարմարություններից զուրկ, խարխուլ շենքից երկու օր է` վերջին բնակիչների գույքն է տեղափոխվում նոր հասցե:

70 տարի անց երեք տարեց կանանց բնակության հասցեն փոխվում է. Գարեգին Նժդեհ փողոցից տեղափոխվում են Մովսես Խորենացի: 5-օրյա ժամկետ է տրվել հանրակացարանի շենքն ազատելու համար: Սա արդեն ոչ թե դատարանի պահանջ է, որն անցած տարվանից ներկայացվում էր նրանց, այլ քաղաքապետարանի: Պահանջին չենթարկվել չեն կարող, բայց երեք կանայք հիմա էլ նոր պատճառներ ունեին դժգոհելու, թեև 70 տարի հավաքած գույքի մասն արդեն դրսում էր:

Վերջին բնակիչների բնակության խնդրի լուծումը ենթադրում է, որ քաղաքի կենտրոնում գտնվող վթարային ու կիսափուլ շենքի ապամոնտաժման հարցը կդառնա հրատապ: Քառահարկ հանրակացարանը, սակայն, մեկ տիրոջ պատկանող շինություն չէ: Ունի մի քանի սեփականատեր, առուծախի գործարքներ են կատարվել պաշտոնյաների, գործարարների անուններով, բայց այդպես էլ 30 տարում չեն լուծվել շենքի քանդման, տարածքի կառուցապատման հարցերը:

2005 թվականից շենքը գործարար Ենոք Սարգսյանին էր պատկանում, իսկ մինչ այդ սեփականատերը նախկին տեքստիլի կոմբինատի տնօրեն Հունան Ավետիսյանն էր: Վերջին սեփականատերը` Ենոք Սարգսյանն էլ հասցրել է մեկ տարվա ընթացքում շենքը վաճառել մեկ այլ գործարարի: Նոր սեփականատիրոջ անունը Գյումրիի քաղաքապետը չի շտապում հայտնել:

Ենոք Սարգսյանը շենքի առքուվաճառքի գործարքը կատարել է գյումրեցի գործարար Լյովա Գաբոյանի հետ: Ներկայումս շենքի ու տարածքային խնդիրները լուծելու պահանջները նրան են ուղղվելու:

Տարածքի սեփականատերը, ըստ էության, համարվում է նաև վթարային  շենքը քանդելու պատասխանատուն: Ապամոնտաժման ժամկետներ նոր սեփականատերը չի կարող նշել. փաստաթղթային անհամապատասխանությունները կարգավորելու խնդիրներ ունի, այդ թվում` խանգարում են շենքի առաջին հարկի վաճառված տարածքները, որոնք այժմ չգործող օբյեկտներ և ունեն տարբեր սեփականատերեր:

Նրանք էլ իրենց հերթին են պահանջներ ներկայացնողի դերից հանդես եկել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

15:25 23.11.2024

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

Անդրես Ինյեստայի նախկին ակումբը ՝«Վիսել Կոբեն» նվաճել է 2024 թվականի Ճապոնիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Տակայուկի Յոշիդայի թիմը 1-0 հաշվով հաղթել է «Գամբա Օսակային»։ Միակ գոլն իր ակտիվում գրանցել է Տայսեյ Միասիրոն։ Կոբեն ներկայացնող ակումբը երկրորդ անգամ է նվաճել Ճապոնիայի գավաթը (առաջինը՝ 2019)։ Ակումբը նաև մեկական անգամ դարձել է Ճապոնիայի չեմպիոն (2023) և Սուպերգավաթի հաղթող (2020)։ […] ...

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

15:11 23.11.2024

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա: Պատգամավորները Ռուսաստանի Դաշնություն կգործուղվեն նոյեմբերի 25-27-ը՝ մասնակցելու «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին: ...

SHANTNEWS

15:00 23.11.2024

SHANTNEWS

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

14:54 23.11.2024

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

Բրիտանացի աստղագետները գրանցել են դիտումների պատմության մեջ ամենահզոր հարվածային ձայնային ալիքներից մեկը, որը երբևէ երկրագունդ է հասել տիեզերքի խորքերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագիրը: Ալիքն առաջացել է չորս «հարևանների» հետ գալակտիկաներից մեկի բախումից, որը տեղի է ունեցել Երկրից 290 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա գտնվող Պեգասի […] ...

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

14:42 23.11.2024

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նոյեմբերի 22-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Ֆարահ Դահլալլահը: «Նրանք քննարկել են դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգային հարցերի շրջանակը», – ասել է նա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: ...

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

14:32 23.11.2024

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

Հայաստանի Պրեմեր լիգայի «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը․ «Հաշվի առնելով Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու Շենգավիթի մարզադաշտի նստատեղերի սահմանափակ քանակը` առաջիկա մրցավեճի մուտքը կլինի տոմսերով, որոնք կարող եք անվճար ստանալ մարզադաշտ մուտք գործելիս: Մարզադաշտի դռների բացումը` 17:00-ին»,- ասված է հայտարարության […] ...

BACK_TO_TOP