Թուրքիայում հայ զինվորին սպանած անձը դատապարտվել է մոտ 17 տարվա ազատազրկման – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 10 2024
  • $
    387.17
  • RUBLE
    4.03
  • 423.33
WEATHER
+11.09 oC

Թուրքիայում հայ զինվորին սպանած անձը դատապարտվել է մոտ 17 տարվա ազատազրկման

19:57 13.01.2020

Թուրքիայի զինված ուժերում պարտադիր ժամկետային զինծառայության ժամանակ 2011թ. ապրիլի 24-ին սպանված ազգությամբ հայ Սևակ Բալըքչըի գործով դատարանը նոր որոշում է կայացրել: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

Սևակի ծառայակից Քըվանչ Աղաօղլուն դիտավորյալ սպանության մեղադրանքով դատապարտվել է 16 տարի 8 ամիս ազատազրկման: Աղաօղլուին կալանավորել են դատական նիստի ժամանակ: Սևակ Բալըքչըի դատական գործը կրկին քննության էր դրվել 2018թ.:

Բալըքչըն սպանվել էր 2011թ. ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուք շրջանում թուրք զինվոր Քըվանչ Աղաօղլուի արձակած գնդակից:

2013թ. դատարանի կողմից ընդունված որոշմամբ՝ Աղաօղլուն արաքը որակվել էր ոչ թե դիտավորյալ, այլ՝ զենքի հետ անփույթ վարվելու հետևանքով կատարված սպանություն: Եվ նա դատապարտվել էր 4.5 տարվա ազատազրկման:

Սակայն Բալըքչըի ընտանիքը բողոքարկել էր վերոնշյալ որոշումը: Վերաքննիչ դատարանը բավարարել է բողոքարկման հայցը:

Քանի որ Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո  երկրում վերացվեցին բոլոր ռազմական դատարանները, Սևակի գործը հանձնվեց քաղաքացիական դատարանի վարույթ:

Հիշեցնենք, որ Սևակ Բալըքչըի ծնողները համոզված են, որ իրենց որդին սպանվել է ազգային թշնամանքի հողի վրա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել Սպանդարյանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը

23:59 13.10.2024

Տեղի է ունեցել Սպանդարյանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը

Այսօր տեղի է ունեցել Արթիկ համայնքի Սպանդարյան բնակավայրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը։ Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից, միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Առուշանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, Արթիկ […] ...

39-ամյա Ռոնալդուն նոր ցուցանիշ է գրանցել Պորտուգալիայի հավաքականում

23:45 13.10.2024

39-ամյա Ռոնալդուն նոր ցուցանիշ է գրանցել Պորտուգալիայի հավաքականում

Պորտուգալիայի ազգային հավաքականի 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ազգերի լիգայի խաղարկության 3-րդ տուրի՝ Լեհաստանի ընտրանու դեմ խաղում խփած գոլի, ինչպես նաև տարած հաղթանակի շնորհիվ կարողացել է հատել ընտրանու պաշտոնական խաղերում տարած 100 հաղթանակի շեմը։ Այս մասին տեղեկացնում է Stats Foot-ը, փոխանցում է armsport.am-ը: Ռոնալդուն գոլ է խփել 37-րդ րոպեին և փոխարինվել 63-դ րոպեին։ Վերջինս իր նորամուտը […] ...

Լրատվամիջոցները հայտնել են Թուրքիայի կառավարությունում հնարավոր վերադասավորումների մասին

23:28 13.10.2024

Լրատվամիջոցները հայտնել են Թուրքիայի կառավարությունում հնարավոր վերադասավորումների մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է նախարարական կաբինետի  վերադասավորումներ կատարել, այդ թվում՝ փոխել Ներքին գործերի և Արդարադատության նախարարությունների ղեկավարներին, գրում է թուրքական ընդդիմադիր Sözçü թերթը։ Նախարարների կաբինետում վերադասավորումների հնարավորության մասին հայտարարել է ինքը՝ Թուրքիայի ղեկավարը, բալկանյան շրջագայությունից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։ Նա, սակայն, չի հստակեցրել, թե որ ոլորտների ու նախարարների մասին է խոսքը։ […] ...

Պենտագոնը Իսրայել կուղարկի THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգ

23:16 13.10.2024

Պենտագոնը Իսրայել կուղարկի THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգ

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, նախագահ Ջո Բայդենի հրամանով, Իսրայել կուղարկի THAAD հակաօդային պաշտպանության մարտկոց ԱՄՆ զինված ուժերի հետ միասին՝ դրա պահպանման և օգտագործման համար, հայտնել են Պենտագոնից։ «Նախագահի հանձնարարությամբ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը լիազորել է THAAD մարտկոցը և ԱՄՆ ռազմական թիմը տեղակայել Իսրայելում՝ օգնելու ամրապնդել հակաօդային պաշտպանությունը», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: Պենտագոնը նշել է, […] ...

Ռուս հայտնի հաղորդավարուհի Եկատերինա Անդրեևան ուղիղ եթերում ընկել է աթոռից

23:07 13.10.2024

Ռուս հայտնի հաղորդավարուհի Եկատերինա Անդրեևան ուղիղ եթերում ընկել է աթոռից

Ռուսաստանի Առաջին ալիքի հեռուստահաղորդավարուհի Եկատերինա Անդրեևան «Վրեմյա» լրատվական հաղորդման ուղիղ եթերում ընկել է աթոռից: Չնայած տեղի ունեցածին՝ Անդրեևան իրեն չի կորցրել, անմիջապես ուղղվել է և ոչ մի վայրկյան կանգ չառնելով՝ շարունակել է կարդալ տեքստը։ ...

Ալեքսանդր Պետրակովը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը

22:49 13.10.2024

Ալեքսանդր Պետրակովը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը

Ալեքսանդր Պետրակովը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի՝ հոկտեմբերի 13-ին կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ ...

BACK_TO_TOP