Իրանում ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 08 2024
  • $
    388.04
  • RUBLE
    4.24
  • 431.42
WEATHER
+20.09 oC

Իրանում ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել

11:25 13.01.2020

Իրանում բազմահազարանոց ցույցերը շարունակվում են ոչ միայն մայրաքաղաք Թեհրանում, այլև երկրի այլ քաղաքներում:

Ցուցարարներին ցրելու համար իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել: Ակցիայի մասնակիցների և անվտանգության ուժերի միջև բախումներ են տեղի ունեցել, կատարվել են ձերբակալություններ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան մի քանի գրառումներով իր աջակցությունն է հայտնել Իրանի ցուցարարներին: Վերջին գրառման մեջ Թրամփն Իրանի իշխանություններին կոչ է արել «չսպանել ցուցարարներին»:

Ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ Իրանի իշխանություններն ընդունել են, որ սխալմամբ խոցել են ուկրաինական ուղևորատար ինքնաթիռը: Հունվարի 8-ին տեղի ունեցած ավիավթարը 176 մարդու կյանք է խլել:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ովքե՞ր են «Բարսելոնայի» նոր ավագները

22:29 23.08.2024

Ովքե՞ր են «Բարսելոնայի» նոր ավագները

«Բարսելոնան» ներկայացրել է ակումբի հինգ նոր ավագներին։ Թիմի հիմնական ավագը կլինի գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը։ Փոխավագներն են պաշտպան Ռոնալ Արաուխոն, հարձակվող Ռաֆինյան և կիսապաշտպաններ Ֆրենկի դե Յոնգը ու Պեդրին։ Նրանք ընտրվել են թիմային քվեարկության արդյունքում։ Նախորդ մրցաշրջանում թիմի հիմնական ավագը Սերժի Ռոբերտոն էր, որն այս ամառ հեռացավ ակումբից ազատ գործակալի կարգավիճակում։ ...

Հրդեհ ավտոմեքենայում. կան տուժածներ

22:13 23.08.2024

Հրդեհ ավտոմեքենայում. կան տուժածներ

Օգոստոսի 23-ին, ժամը 19:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի 4-րդ թաղամասում այրվում է ավտոմեքենա, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:32-ին, մարվել՝ 19:39-ին: Այրվել է «Hyundai» մակնիշի ավտոմեքենան: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. […] ...

Ո՞վ է լինելու Ֆրանսիայի նոր վարչապետը․ թեկնածուների մեծ մասը հայամետ գործիչներ են

22:02 23.08.2024

Ո՞վ է լինելու Ֆրանսիայի նոր վարչապետը․ թեկնածուների մեծ մասը հայամետ գործիչներ են

Այսօր Ելիսեյան պալատում կսկսվեն Ֆրանսիայի նոր վարչապետի թեկնածուի ու կառավարության կազմի շուրջ բանակցությունները: Նախագահ Մակրոնը հանդիպումներ է ունենալու խորհրդարանական ուժերի առաջնորդների հետ:  Ո՞վ է վարչապետի հավանական թեկնածուն: «Գրեթե երկու ամիս է արդեն անցել արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, բայց չի հաջողվել կոնսենսուսի գալ վարչապետի անձի շուրջ: Այսօրվա հանդիպումը հավանաբար վերջին փորձը կլինի՝ ներքաղաքական ճգնաժամից երկիրը դուրս […] ...

SHANTNEWS

22:00 23.08.2024

SHANTNEWS

Ջուդ Բելինգեմը վնասվածք է ստացել

21:57 23.08.2024

Ջուդ Բելինգեմը վնասվածք է ստացել

Մադրիդի «Ռեալը» հայտարարել է, որ անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը դուրս է մնացել շարքից: Ախտորոշվել է մկանային վնասվածք: «Ռեալը» չի հայտնում 21-ամյա ֆուտբոլիստի ապաքինման ժամկետը, բայց The Athletic-ի տեղեկությամբ, կիսապաշտպանը բաց կթողնի 1 ամիս: Վերջին 1 տարվա ընթացքում Բելինգեմը երրորդ անգամ է վնասվածք ստանում: Առաջին անգամ անգլիացին բաց է թողել 17 օր, երկրորդ անգամ՝ 21: ...

Կասկադյորը մոտոցիկլետի հետևից սահելու նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել

21:49 23.08.2024

Կասկադյորը մոտոցիկլետի հետևից սահելու նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել

Բրիտանացի կասկադյոր Ջոնի Դևիսը հագել է տիտանի ներբաններով հատուկ մրցարշավային կոշիկներ՝ ժամում ավելի քան 256 կիլոմետր արագությամբ Kawasaki Ninja H2 SX մոտոցիկլետի հետևից սահելու համար և սահմանել նոր համաշխարհային ռեկորդ: Դևիսը սկզբում Անգլիայի Էլվինգթոնի օդանավակայանի թռիչքուղում մոտոցիկլետով մեծ արագություն է հավաքել, իսկ հետո իջել է և մոտոցիկլետից բռնված սկսել սահել: Կասկադյորն օգտագործել է մոդիֆիկացված փական, […] ...

BACK_TO_TOP