20:43 09.01.2020
Վերջին օրերին ԱՄՆ-ի և Իրանի միջև տեղի ունեցած իրադարձությունները՝ իրանցի գեներալի սպանությունը և Իրաքում ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծությունը, մեծապես սրել են իրավիճակը Մերձավոր Արևելքում, սակայն ԱՄՆ-ն, կարծես, մի փոքր մեղմացրել է դիրքորոշումը և երկխոսության պատրաստակամություն է հայտնել:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին նամակ է հղել, որում մասնավորապես ասել է հետևյալը.
«Միացյալ Նահանգները պատրաստ է առանց նախապայմանների Իրանի հետ լուրջ բանակցություններ վարել, որոնց նպատակը կլինի կանխել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը հետագա վտանգի տակ դնելը և իրանական ռեժիմի կողմից իրավիճակի սրումը: ԱՄՆ-ը պատրաստ է տարածաշրջանում լրացուցիչ միջոցներ կիրառել, եթե ամերիկյան անձնակազմի և շահերի պաշտպանության անհրաժեշտություն լինի»,- ասել է Քելլի Քրաֆթը:
Նամակում ԱՄՆ-ի ներկայացուցիչը նաև արդարացնում է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին, համաձայն որի՝ երկրները պարտավորվում են անմիջապես զեկուցել Անվտանգության խորհրդի 15 անդամներին՝ ինքնապաշտպանություն իրականացնելու իրենց իրավունքը կիրառելու մասին:
Իրանը նույնպես վկայակոչել էր ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածը՝ արդարացնելով Իրաքում ամերիկյան ռազմաբազաների վրա հարձակումը: Ինչ վերաբերում է բանակցություններ վարելու Վաշինգտոնի առաջարկին՝ Թեհրանը մերժել է այն:
Իրանական IRNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի համագործակցության առաջարկը Իրանին չի մոլորեցնի, և Թեհրանը չի կարող ընդունել այն:
«Քանի դեռ ԱՄՆ-ը շարունակում է հարաբերություններում թշնամանք տարածել, բանակցություններն իմաստ չունեն: Վաշինգտոնն Իրանի դեմ բազմաթիվ պատժամիջոցներ է սահմանել, որոնք կարելի է դիտարկել որպես տնտեսական ահաբեկչություն»,- ասել է Թահթ-Ռավանչին:
ԱՄՆ նախագահի վարչակազմի ռազմավարությունը և Ղասեմ Սոլեյմանիի սպանության որոշումը մտահոգություններ է առաջացրել ամերիկացի օրենսդիրների շրջանում: ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն օրինագիծ է քննարկելու, որը նախատեսում է սահմանափակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները՝ կապված Իրանի նկատմամբ ռազմական գործողություններ իրականացնելու հետ:
Թրամփի կուսակից հանրապետականները Սոլեյմանիի սպանությունը բնութագրում են որպես անհրաժեշտ քայլ երկրի ազգային անվտանգության համար, մինչդեռ դեմոկրատները դա համարում են պատերազմի հրահրում և ցանկանում են զսպել Թրամփի հետագա հնարավոր ռազմական գործողությունները:
Ի դեպ, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին առաջին անգամ անդրադարձել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Նա Միացյալ Նահանգներին և Իրանին երկխոսության և զսպվածության կոչ է արել:
Հիշեցնենք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին և նրան ուղեկցող մի քանի այլ անձինք սպանվել էին հունվարի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով:
Ի պատասխան այս հարձակման՝ Թեհրանը հրթիռակոծել էր Իրաքում գտնվող ամերիկյան 2 ռազմաբազա: Այս հարձակման հետևանքով ամերիկյան կողմում զոհեր և վիրավորներ չեն եղել: Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ամերիկյան բազաների հրթիռակոծությունն անվանել էր «ընդամենը ապտակ»:
18:36 27.11.2024
Վիրցը կրկնել է Մեսսիի ռեկորդը16:47 27.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 16։30-ի դրությամբ15:28 27.11.2024
Աշխարհի չեմպիոնի կոչման համար երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի15:07 27.11.2024
«Կրասնոդարը» դուրս է եկել Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ13:58 27.11.2024
Բայդենը Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինայի համար․ ԶԼՄ13:51 27.11.2024
«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼ13:15 27.11.2024
Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում13:00 27.11.2024
Ավստրիայի կանցլերը Թրամփին հրավիրել է այցելել երկիր12:05 27.11.2024
Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է10:50 27.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում18:36 27.11.2024
Վիրցը կրկնել է Մեսսիի ռեկորդըԼևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը Չեմպիոնների լիգայում և Եվրոպա լիգայում խփել է 17 գոլ՝ հավասարվելով Լիոնել Մեսսիին՝ մինչև 22 տարեկանում եվրագավաթներում խփած գոլերի քանակով: «Բայերը» Չեմպիոնների լիգայի 2024/2025 մրցաշրջանի ընդհանուր փուլի 5-րդ տուրի խաղում հանդիպել էր «Զալցբուրգի» հետ։ Խաղը ավարտվել էր 5։0 հաշվով, 21-ամյա Վիրցը դարձել էր դուբլի հեղինակ։ ...
18:30 27.11.2024
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժածՆոյեմբերիի 27-ին՝ ժամը 09:03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կորեայի ձորում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Զովունի գյուղի Գիտության Միջանցք փողոցի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Ա. […] ...
18:25 27.11.2024
ԵՄ ծրագրի շրջանակում ՆԳ նախարարությանը տրամադրվել է տեխնիկական աջակցությունԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակում ՆԳ նախարարությանը տրամադրվել է տեխնիկական աջակցություն: Հզորացվել են Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի կարողությունները. գերժամանակակից տեխնիկական միջոցները թույլ կտան առավել արդյունավետ կառավարել օպերատիվ իրավիճակը, բարձրացնել արձագանքման մակարդակը։ ՆԳ նախարարության ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչությանը տրամադրվել են դյուրակիր համակարգիչներ, որոնք թույլ կտան քաղաքացիների արձագանքները […] ...
18:19 27.11.2024
96 մլն ՀՀ դրամի համակարգչային հափշտակության վարույթով, մեկ մեղադրյալի մասով, նախաքննությունն ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային հափշտակություն կատարելու հերթական դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ մեղադրյալի մասով: Իրականացված ապացուցողական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հափշտակության մեխանիզմը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով Գյումրի քաղաքի 26-ամյա բնակիչ է, ինչպես նաև՝ […] ...
18:14 27.11.2024
Մենք անցկացրինք հրաշալի հանդիպում․ Ինձագին մեկնաբանել է «Ինտերի» հաղթանակը«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում գերմանական «ՌԲ Լայպցիգի» նկատմամբ հաղթանակը 1-0 հաշվով։ «Մենք անցկացրինք հրաշալի հանդիպում, միշտ վերահսկում էինք իրավիճակը, իսկ դա հեշտ չէ «Լայպցիգի» դեմ խաղում։ Նրանք շատ էին գրոհում խաղի վերջնամասում, Զոմերը լավ աշխատեց։ Ցավալի է, որ չհաջողվեց խփել երկրորդ գոլը»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի […] ...
18:10 27.11.2024
«Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության թատերական արժեքը հայաստանյան բեմում ներկայացնելը կարևոր է. Դանիել ԴանիելյանԵրևանյան միջազգային թատերական փառատոնի շրջանակում Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մամուլի ասուլիսով ազդարարվել է աշխարհահռչակ դերասան և բեմադրիչ Սիմոն Աբգարյանի հեղինակային «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության հայաստանյան հյուրախաղերի մասին: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով […] ...