ՄԻՊ-ը խախտումներ է հայտնաբերել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 10 2024
  • $
    387.17
  • RUBLE
    4.03
  • 423.33
WEATHER
+16.09 oC

ՄԻՊ-ը խախտումներ է հայտնաբերել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարանում

10:36 09.01.2020

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները 2019 թվականի դեկտեմբերի 26-ին չհայտարարված այց են կատարել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարան:
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ անօթևան անձին տրամադրվում է ժամանակավոր կացարան մինչև 90 օր տևողությամբ:

Այցի ընթացքում իրականացվել է կացարանի բնակելի տարածքի, սանիտարական և կոմունալ հարմարությունների, շահառուների խնամքի, բուժօգնության, սննդի տրամադրման, շահառուների իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակի ուսումնասիրություն: Տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ կացարանի աշխատակիցների և այնտեղ բնակվող շահառուների հետ:

Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները.
 շահառուների պնդմամբ՝ հաշմանադամություն ունեցող անձինք զրկված են կենսաթոշակներն ամբողջությամբ ինքնուրույն տիրապետման հնարավորությունից, քանի որ թեև գումարը ստանում են անձամբ, սակայն ստացած գումարի մի մասը տալիս են կացարանի աշխատակցին «իրենց հաստատությունում պահելու կամ ուշադիր լինելու համար»,
 կացարանի շենքը, լոգարանները և սանհանգույցները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին,
 պահպանված չեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2014 թվականի հունվարի 31-ի թիվ 13-Ա/1 հրամանով սահմանված՝ առանձնասենյակների կահավորման չափորոշիչները,
 չեն տրամադրվում բնակիչների անձնական հիգիենայի բավարար պարագաներ,
 առկա չեն առողջական վիճակի վերաբերյալ տվյալների հավաքագրման, պահպանման և վարման միասնական կարգեր,
 չի ապահովվում բժշկական թափոնների պատշաճ խոտանումը օրենսդրությամբ սահմանված կարգով,
 խոհանոցում և սննդի պահեստում առկա չեն սանիտարահիգիենիկ պատշաճ պայմաններ,
 չի վարվում սննդամթերքի հաշվառման մատյան,
 այցի պահին հաստատությունում առկա է եղել ժամկետանց սննդամթերք, այդ թվում՝ մածուն (պիտ. ժամկետը՝ մինչև 25.12.2019), կոնֆետ «Լաստոչկա»՝ (պիտ. ժամկետը՝ մինչև 30.06.2019 և դեղձի ջեմ՝ (պիտ. ժամկետը՝ մինչև 07.09.2019):
 այցի պահին արձանագրվել է, որ այդ օրվա ճաշացանկով նախաճաշի համար նախատեսված կաթնաշոռը և թթվասերը չի տրամադրվել,
 չի պահպանվում պատրաստի կերակրատեսակի նմուշառման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգը, մասնավորապես՝ բուժաշխատողը ներկա չի լինում նմուշառմանը,
 լոգանքը կազմակերպվում է ըստ ժամանակացույցի՝ շաբաթական մեկ անգամ: Շահառուների պնդմամբ՝ մեկ անձի համար տրամադրվում է առավելագույնը 20 րոպե, որի ավարտից հետո տաք ջուրն անջատվում է կամ շահառուին հարկադրաբար դուրս են բերում լոգասենյակից:
 առկա չեն մարմնական վնասվածքների կամ ենթադրյալ բռնության դեպքերի արձանագրման մատյաններ,
 շահառուների բժշկական քարտերում բացակայում են պարբերական գրառումները,
 չեն պահպանվում կացարանի աշխատողների առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության գործընթացները և չեն տրամադրվում անձնական սանիտարական (բժշկական) գրքույկներ:

Ինչպես կացարանի տնօրենը, այնպես էլ կացարանի աշխատակիցները լիարժեք համագործակցել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ վերջիններիս կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս և աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել:

Տնօրենի և աշխատակիցների հետ քննարկվել են կարևոր հիմնահարցեր՝ կապված շենքային պայմանների, պետության կողմից պատվիրակված ծառայությունների մատուցման հետ և այլն:

Այցի ընթացքում արձանագրված մի շարք խնդիրներ տեղում ստացել են լուծումներ, մասնավորապես, հեռացվել են սոցիալական ներառականությանը խոչընդոտող և խտրականություն առաջացնող «մեկուսարան» ցուցանակները այն առանձնասենյակներից, որտեղ բնակվող անձանց մեկուսացման համար բացակայում են հիմքերը: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք խախտումների վերացման ուղղությամբ:

Մասնավորապես, կացարանում կտեղադրվի բողոքների արկղ, կներդրվեն սննդամթերքի հաշվառման մատյան և վնասվածքների մատյան, քաղաքային հեռախոսակապ տրամադրելիս կապահովվի անձի հեռախոսազանգերի գաղտնիությունը՝ բացառելով կողմնակի անձի ներկայությունը տվյալ սենյակում:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի պատրաստակամությունը միջոցներ ձեռնարկելու վեր հանված խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաև նոր ծրագրերի նախաձեռնումը ծառայությունների բարելավման ոլորտում:

Մշտադիտարկման արդյունքները, այդ թվում՝ արձանագրված խնդիրները սահմանված կարգով կամփոփվեն և դրանց լուծումների առաջարկներով, պարզաբանումների պահանջով կուղարկվեն ՀՀ սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարություն և կացարանի տնօրինությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով

14:00 14.10.2024

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով

Երևանում հոկտեմբերի 14-ի ցերեկը, 16-18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 15-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​ Մարզերում հոկտեմբերի 14-ի ցերեկը, 16-18-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում ամպրոպ։ Հոկտեմբերի […] ...

«Անադոլուն» հայտնաբերել է Գյուլենի՝ Միացյալ Նահանգներում գտնվելու նոր վայրը

13:56 14.10.2024

«Անադոլուն» հայտնաբերել է Գյուլենի՝ Միացյալ Նահանգներում գտնվելու նոր վայրը

«Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ-ում հայտնաբերել է 2016 թվականին Թուրքիայում հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող FETÖ կազմակերպության ղեկավար, իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի բնակության նոր վայրը։ Գործակալության լրագրողները անօդաչու թռչող սարքից լուսանկարել են Փենսիլվանիա նահանգի Սեյլորսբուրգ քաղաքում գտնվող տունը։ Ավելի քան 400 քմ մակերեսով առանձնատունը, որը գտնվում է անտառի մեկուսի տարածքում և գնահատվում է մոտավորապես 1 […] ...

Կոտայքի մարզի մի շարք համայնքներում ընթանում են սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրեր

13:50 14.10.2024

Կոտայքի մարզի մի շարք համայնքներում ընթանում են սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրեր

ՀՀ կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Կոտայքի մարզի մի շարք համայնքներում ակտիվ ընթանում են սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրեր, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Նաիրի համայնքի Պռոշյան, Քասախ, Զովունի, Եղվարդ, Զորավան, Արագյուղ, Սարալանջ, Բուժական բնակավայրերում 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են ասֆալտապատման աշխատանքները։ Ծրագրի արժեքը շուրջ 1 մլրդ. 500 միլիոն […] ...

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

13:45 14.10.2024

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

Հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ներկայիս ընթացքին և ապագա ծրագրերին, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումներին ու դրանց շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ծրագրերին առնչվող հարցեր։ ...

Նեթանյահուն հայտարարել է, որ ափսոսում է Լիբանանում խաղաղապահներին հասցված վնասի համար

13:40 14.10.2024

Նեթանյահուն հայտարարել է, որ ափսոսում է Լիբանանում խաղաղապահներին հասցված վնասի համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ իր իտալացի գործընկեր Ջորջիա Մելոնիին հեռախոսազրույցում վստահեցրել է, որ ափսոսում է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) խաղաղապահներին լիբանանա-իսրայելական սահմանին հասցված «ցանկացած վնասի համար»: Իսրայելի կաբինետի ղեկավարը համապատասխան հայտարարություն է հրապարակել X-ում։ «Իմ ափսոսանքը հայտնեցի UNIFIL-ի անձնակազմին հասցված ցանկացած վնասի համար և ընդգծեցի, որ Իսրայելի պաշտպանության բանակն անում է […] ...

Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը

13:32 14.10.2024

Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը

Հոկտեմբերի 7-ից 13-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 448 դեպք, որից 172-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 89, փլուզման, վայրի կենդանիների հարձակման, զինամթերքի հայտնաբերման՝ 3-ական, դիակի հայտնաբերման, դժբախտ պատահարի, ուժեղ կարկուտի՝ 1-ական, երկրաշարժի՝ 2, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 18, կեղծ ահազանգի՝ 7, ինքնասպանության փորձի՝ 7, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 64, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 167, հրդեհի […] ...

BACK_TO_TOP