Լավ լուր․ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 10 2024
  • $
    387.13
  • RUBLE
    4.03
  • 422.86
WEATHER
+13.09 oC

Լավ լուր․ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել

14:25 08.01.2020

 

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել ու սկսել  ինքնուրույն շնչել։

«Լավ լուր❗️ Հունվարի 5-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել ու սկսել է շնչել ինքնուրույն: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կա դրական դինամիկա:

? Հիշեցնեմ, որ երեխայի մոտ առաջացել էր շնչահեղձություն և գիտակցության կորուստ: Վարդենիսի ԲԿ-ում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տղային «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները ռեանիմոբիլով շտապ տեղափոխել էին Երևան:

? Երեխան դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության տակ»:

Ավելի վաղ հայտնել էինք` հունվարի 5-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում 10-ամյա տղային հայտնաբերել են դռան փականից կախված: Երեխայի մոտ առաջացել է շնչահեղձություն և գիտակցության կորուստ: Վարդենիսի ԲԿ-ում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տղային «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները ռեանիմոբիլով շտապ տեղափոխել են Երևան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Արտենի-Արագածավան ավտոճանապարհին․ կա զոհ

10:07 15.10.2024

ՃՏՊ Արտենի-Արագածավան ավտոճանապարհին․ կա զոհ

Հոկտեմբերի 14-ին, ժամը 19:40-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտենի-Արագածավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արտենի-Արագածավան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Ա․ […] ...

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարի հետ

10:00 15.10.2024

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարի հետ

Ժնևում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Միջխորհրդարանական միությունում Ֆրանսիայի Հանրապետության պատվիրակության ղեկավար Քսավիե Յակովելլիի հետ: Ջերմ ու բարեկամական մթնոլորտում անցած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունների բազմակողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը սատար կանգնելու վճռականության, ինչպես նաեւ հայ […] ...

Հոկտեմբերի 15-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում հոսանք չի լինի

09:55 15.10.2024

Հոկտեմբերի 15-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ջրվեժ՝ «Սիրող Սրտեր» թաղամասի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կուրղինյան և Պարսեղովի փողոցներ մասնակի, Սեբաստիայի փ. 22/1, 22/2, 22/3, 24, 26, 28 շենքեր, 11։00-15:00 Գաջեգործների 1 փողոց 74/1, 74/2 հասցեներ, 11։00-17:00 […] ...

SHANTNEWS

22:00 14.10.2024

SHANTNEWS

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Գազայում սպանել է ՀԱՄԱՍ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարին

21:53 14.10.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Գազայում սպանել է ՀԱՄԱՍ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարին

Իսրայելի Պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է սեպտեմբեր ամսին Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների ժամանակ արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման ռազմաօդային ուժերի հրամանատար Սամիր Աբու Դաքային սպանելու մասին։ «Աբու Դաքան փոխարինել է ՀԱՄԱՍ-ի ռազմաօդային ուժերի նախկին ղեկավարին, որը ոչնչացվել է 2023 թվականի հոկտեմբերին»,- ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Աբու Դաքան «ՀԱՄԱՍ» անօդաչու թռչող սարքի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը […] ...

Կայացել է «Բալետ Փարաջանով» ժամանակակից խորեոգրաֆիկ-բալետային ներկայացման առաջնախաղը

21:42 14.10.2024

Կայացել է «Բալետ Փարաջանով» ժամանակակից խորեոգրաֆիկ-բալետային ներկայացման առաջնախաղը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ու Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է «Բալետ Փարաջանով» ժամանակակից խորեոգրաֆիկ-բալետային ներկայացման առաջնախաղը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Ներկայացմանը հետևել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը և Ալֆրեդ Քոչարյանը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել […] ...

BACK_TO_TOP