14:40 28.05.2018
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասված է.
«Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիներ, ուղիղ 100 տարի առաջ այս օրը հազարամյա դադարից հետո աշխարհի քարտեզի վրա վերահաստատվեց Հայաստանի Հանրապետությունը՝ իբրև ապացույց, որ հայ ժողովուրդն իր սրտում շարունակում է փայփայել ազատ, արժանապատիվ ու երջանիկ Հայաստանի մասին երազանքը։
Չնայած առկա գերծանր ռազմական, սոցիալ-տնտեսական և աշխարհաքաղաքական իրադրությանը՝ Առաջին Հանրապետության հիմնադիրներին անմարդկային ջանքերի գնով հաջողվեց ամրագրել մեր՝ իբրև ազգային հանրույթի, ապրելու, սեփական հայրենիքում ինքնորոշվելու և պետականություն ունենալու իրավունքը։
Խորհրդանշական է՝ արդեն 100 տարի անց Հայաստանի Հանրապետության քաղաքացին ոտքի կանգնեց՝ ևս մեկ անգամ հաստատելու Հայաստանի մասին իր երազանքը և այդ երազանքի համար ոտքի ելնելու իր պատրաստակամությունը։
Այսօր՝ մայիսի 28-ին, մենք հպարտորեն պիտի հիշենք մեկդարյա վաղեմություն ունեցող դեպքերը, աչալրջորեն վերլուծենք պատմության դասերը և առաջ նայենք՝ միասնական ջանքերով, համերաշխությամբ, անհոգնում ու հետևողականորեն կերտելու մեր երազանքների Հայաստանը։
Շնորհավոր Հայաստանի Հանրապետության տոնը»:
09:19 01.11.2024
ԱՄՆ-ը Իսրայելին կոչ է արել երկարաձգել պաղեստինյան բանկերի հետ աշխատելու թույլտվությունըԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ են արել Իսրայելի կառավարությանը մեկ տարով երկարաձգել իսրայելական ֆինանսական հաստատությունների թույլտվությունը՝ աշխատելու Արևմտյան ափի պաղեստինյան բանկերի հետ՝ կենսական վճարումները մշակելու համար: ՄԱԿ-ը ակնկալում է, որ առանց նման պաշտպանության իսրայելական բանկերը կենթարկվեն քրեական հետապնդման և կխզեն կապերը պաղեստինյան բանկերի հետ։ Իսրայելն ասել է, որ թույլտվությունը կտրվի […] ...
09:10 01.11.2024
Շուտով կսկսվի ԵՄ-ի հետ հարաբերությունների վերագործարկումը. Վրաստանի վարչապետՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վստահ է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների վերագործարկման գործընթացը կսկսվի 2-3 ամսից։ «Մենք ավելի ու ավելի ենք մոտենում ԵՄ-ի հետ հարաբերությունների վերականգնմանը։ Մեր ընտրությունները կայացել են, կձևավորվի նոր կառավարություն, կանցկացվեն ընտրություններ ԱՄՆ-ում, պատերազմն Ուկրաինայում կավարտվի: Հենց այս ամենն ավարտվի, այն ժամանակ շահերը կփոխվեն և կսկսվի հարաբերությունների վերականգնում։ Հիմնական վերագործարկումը կսկսվի հաջորդ եռամսյակից»,- […] ...
09:00 01.11.2024
Իսրայելը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Լիբանանից արձակվել է 90 հրթիռԻսրայելի զինվորականները հինգշաբթի օրը հայտնաբերել են լիբանանյան շիական «Հեզբոլլահ» կազմակերպության զինյալների կողմից Իսրայելի դեմ մոտ 90 հրթիռի արձակում։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը։ «Իսրայելի պաշտպանության բանակը «կշարունակի պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին Հեզբոլլահի սպառնալիքներից»,-ասվում է հայտարարության մեջ։ ...
08:50 01.11.2024
Եգիպտոսը հերքել է Իսրայելի հետ ռազմական համագործակցության մասին տվյալներըԵգիպտոսի իշխանությունները հերքել են Իսրայելի հետ ենթադրյալ համագործակցության մասին տեղեկությունը։ Համապատասխան հայտարարությունը հրապարակել է երկրի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Ղարիբ Աբդել Հաֆեզը։ «Եգիպտոսի զինված ուժերը կտրականապես հերքում են սոցցանցերում տարածված տեղեկատվությունը ռազմական ոլորտում Իսրայելին տրամադրված օգնության մասին», – ասվում է փաստաթղթում, որը հրապարակվել է Իսրայելի ներկայացուցչի սոցցանցի էջում։ Ավելի վաղ եգիպտական Al-Qahira Al-Ikhbariya հեռուստաալիքը, վկայակոչելով […] ...
08:40 01.11.2024
Եվրոպային անհրաժեշտ է նոր տնտեսական ռազմավարություն. ՕրբանԵվրամիության տնտեսությունը փրկելու համար անհրաժեշտ է եվրոպական նոր ռազմավարություն, ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Մեզ պետք է մեկը, ով նոր տնտեսական ռազմավարության օգնությամբ կփրկի ԵՄ տնտեսությունը։ Դա Հունգարիան չի լինի: Դա կարող են անել միայն մեծ երկրները: Բազմաբևեռությունը լավ է: Բայց երբ ես նայում եմ գազի և էլեկտրաէներգիայի վճարներին, ես հասկանում եմ, որ մենք […] ...
08:30 01.11.2024
2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է COP17-ը. Հակոբ ՍիմիդյանՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը: 65 ձայնով Հայաստանն ընտրվել է որպես Կենսաբազմազանության կողմերի համաժողովի հյուրընկալող երկիր: Շնորհավորում եմ բոլորիս!!!»։ ...