Թոշակի անցնելը շատերի համար նշանակում է պատրաստվել կյանքի մայրամուտին ՝ վազել դեղատնից դեղատուն, թոռների հետ զբոսանք, տարեցների հետ այգում նարդի կամ շախմատ:
Մինչդեռ 81 տարեկան չինացի Վան Դեշունը այլ ճանապարհ է ընտրել: Նա կոնկրետ խնդիրներ, նպատակներ է դնում և հասնում դրանց: Համատեղում է սպորտային պարապմունքները, ֆոտոսեսիաները, ֆիլմերում նկարահանումները, հեռուստատեսային շոուներում մասնակցությունը, և հավատիացնում է, որ իր կյանքը նոր է սկսվել:
Տարիքը խոչընդոտ է դառնում այն ժամանակ, երբ մտածում ես դրա մասին: Բացի անձնագրային տարիքից՝ կա այլ տարիք, որը բնորոշում է ձեր հոգեվիճակը, ասում է Վան Դեշունը:
Առաջին անգամ նա շոկի ենթարկեց աշխարհը, երբ բեմ դուրս եկավ 2015 թվականին՝ Պեկինի նորաձևության շաբաթի ժամանակ: Նա 79 տարեկան էր: Նրա կազմվածքը անթերի էր ու նախանձելի շատ երիտասարդների համար: 2 տարի անց նրա պաշտոնական էջն ուներ 300 000 հետևորդ: Շատերը գրում են, որ ոգեշնչվում են նրանով: Ահա այդ զարմանալի մարդու կյանքի վերջին շրջանի ժամանակագրությունը:
44 տարեկանում սկսեց անգլերեն սովորել:
49-ում ստեղծեց մնջախաղի իր խումբը:
50 տարեկանում առաջին անգամ գնաց մարզասրահ:
57 տարեկանում սկսեց ներկայացումներ խաղալ և ստեղծեց արտասովոր թատերական ժանր՝ «կենդանի քանդակ» անունով:
70 տարեկանում լրջորեն սկսեց զբաղվել իրենով:
79 տարեկանում դուրս եկավ պոդիում:
Հիմա 81 տարեկան է:
«Եթե դուք ասում եք, որ արդեն չափազանց ուշ է, գուցե, դա արդարացում է այն բանի, որ չեք ուզում դուրս գալ ձեր համարավետության գոտուց»,- ասում է Վան Դեշունը: