14:38 26.05.2018
Ինչպես հայտնի է, 2016 թվականից մեկնարկել է կենդանաբանական այգու վերանորոգման աշխատանքների երկրորդ փուլը: Արդյունքում՝ այգում գերիշխում են մեծ ու ընդարձակ ազատավանդակները, իսկ այցելուները հնարավորություն ունեն կենդանիներին տեսնել առավել բնական միջավայրում՝ հարմարավետ դիտահարթակներից:
Այսօր կենդանաբանական այգի այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին լրագրողները նաև ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր են ուղղել: Հարցին՝ տրամադրվա՞ծ եք արդյոք հրաժարական տալու, Տարոն Մարգարյանը պատասխանել է՝ ոչ:
«Ես բազմիցս եմ ասել և հիմա էլ եմ կրկնում, որ մենք ստացել են երևանցիների վստահության քվեն, մեր ծրագրերը հավանության են արժանացել մեր բնակիչների կողմից, և մենք շարունակում ենք մեր ծրագրերը կյանքի կոչել»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի բացահայտումներին, ապա դրանց մասով էլ Երևանի քաղաքապետն ասել է, որ իրավապահ մարմիններն իրենց աշխատանքն են կատարում: Եթե օրենք է խախտվել, ըստ նրա, բոլորը պատասխանատու են լինելու օրենքի առջև:
13:45 11.01.2025
Մառախո՞ւղ, թե՞ ամպամածություն13:28 11.01.2025
Հարավային Կորեայում վթարի ենթարկված ինքնաթիռի սև արկղերը դադարեցրել են ձայնագրությունը վթարից 4 րոպե առաջՀարավային Կորեայի Մուան օդանավակայանում Jeju Air-ի ինքնաթիռի երկու սև արկղերը՝ թռիչքի տվյալների ձայնագրիչը և օդաչուների խցիկի ձայնագրիչը, դադարեցրել են ձայնագրությունը վթարից մոտ չորս րոպե առաջ: Այս մասին հայտնում է Կորեայի Հանրապետության պետական տարածքների, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Ձայնագրիչի տվյալները վերծանվել և վերածվել են աուդիո ֆայլերի և տեքստի, ինչի արդյունքում պարզվել է, որ […] ...
13:16 11.01.2025
Կոտայքի մարզում «Lexus»-ը դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելԱյսօր՝ հունվարի 11-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտաքի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Զոհրաբ Մ.-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 23 կմ հատվածում դուրս եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր […] ...
13:07 11.01.2025
Սոչիում մի քանի երկրաշարժ է տեղի ունեցելՍոչիում առավոտյան մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել, որոնցից ամենահզորը՝ 3,5 մագնիտուդով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է հանգստավայրի սեյսմոլոգիական կայանի ղեկավարը: «Վերջին մի քանի ժամվա ընթացքում երկրաշարժերի շարք է եղել, ամենաուժեղը եղել է 3.5 բալ մագնիտուդ»,- ասել է նա։ Սոցցանցերում առավոտյան ցնցումների մասին հաղորդագրություններ են հայտնվել։ Դատելով մեկնաբանություններից՝ դրանք զգացել են քաղաքի տարբեր հատվածների բնակիչները։ Ինչպես […] ...
13:00 11.01.2025
«Բարսելոնան» կորցրեց Պրեմիեր լիգայի աստղին անվճար ձեռք բերելու հնարավորությունը. Euro-football«Բարսելոնան» ձեռքից բաց թողեց Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հյուն-Մին Սոնի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Euro-football-ը։ Նշվում է, որ «Բարսելոնան» մածում էր հաջորդ ամառ հարավկորեացի ֆուտբոլիստին ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերելու մասին: Կատալոնական ակումբը կորեացի աստղին համարում էր հարձակման գիծն ուժեղացնելու հիանալի տարբերակ, սակայն գործարքն այլևս չի կայանա, քանի որ վերջերս խաղացողը ևս […] ...
12:45 11.01.2025
Երևանի քաղաքապետարանը հայտնել է, թե որ հարթակում կարելի է ծանոթանալ բոլոր տոմսային փաթեթներինhttp://transport.yerevan.am կայքում կարող եք ծանոթանալ բոլոր տոմսային փաթեթներին, համեմատել դրանց առանձնահատկություններն ու ընտրել ձեզ հարմար տարբերակը։ «Որպեսզի ձեր ընտրությունն ավելի դյուրին լինի, մեկ ընտանիքի օրինակով ներկայացրել ենք առավել տարածված երկու փաթեթները։ Սա կօգնի ավելի լավ հասկանալ դրանց հնարավորություններն ու արժեքները»,-հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...
12:33 11.01.2025
Իրանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը հասել է 2,7 մլրդ դոլարիԻրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը իրանական օրացույցով տարվա սկզբից (2024 թվականի մարտի 21) մինչև դեկտեմբերի վերջը կազմել է 2,704 միլիարդ դոլար։ Իրանի մաքսատան ղեկավար Ֆարուդ Ասղարին ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում մանրամասն զեկույց է ներկայացրել ԵԱՏՄ անդամ երկրների հետ երկրի արտաքին տնտեսական գործունեության վերաբերյալ։ Նա նշել է, որ Իրանի արտահանումն այդ […] ...