Խոշոր ավտովթար Գյումրիում. 7 անձ հիվանդանոցում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 12 2024
  • $
    395.75
  • RUBLE
    3.97
  • 411.42
WEATHER
0.09 oC

Խոշոր ավտովթար Գյումրիում. 7 անձ հիվանդանոցում է

20:40 27.12.2019

Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Անի թաղամասում: Մովսես Խորենացի-Մինաս Ավետիսյան խաչմերուկում բախվել են Nissan և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:

Opel մակնիշի վարորդը՝ 39-ամյա Հայկ Միրզոյանը, ուղևոր՝ 62-ամյա Անահիտ Միրզոյանը, հոսպիտալացվել են «Գյումրի» բժշկական կենտրոն: Անահիտ Միրզոյանի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, տուժածի մոտ ախտորոշվել են բազմակի կոտրվածքներ կողերի և գլխի շրջանում: Այս մասին մեր թղթակցին հայտնել է «Գյումրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բժիշկ Մկրտիչ Մարտիրոսյանը:

Հայկ Միրզոյանին, և մյուս՝ Nissan մակնիշի ավտոմեքենայի 37-ամյա վարորդին և ուղևորին՝ 32-ամյա Արփինե Պետրոսյանին, բժիշկները դեռ հետազոտում են:

Opel մակնիշի մեքենայում անչափահասներ էլ են եղել՝ 6 տարեկան Տիգրան, 8 տարեկան Անահիտ և 12-ամյա Ղուկաս Միրզոյանները: Երեխաները տեղափոխվել են «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»։ Տիգրան և Անահիտ Միրզոյանների մոտ թեթև վնասվածքներ են ախտորոշվել, նրանք առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս կգրվեն, իսկ 12-ամյա Ղուկաս Միրզոյանի վիճակը բժիշկները գնահատում են ծանր: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է մանկական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը: Տղայի մոտ ախտորոշվել է գանգուղեղային տրավմա: Վթարի վայրում կատարվում են քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կամավոր ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած ուսուցիչը մեկ տարվա ընթացքում նույն եղանակով ենթակա է պարտադիր վերապատրաստման և ատեստավորման. ԿԳՄՍՆ

20:50 24.12.2024

Կամավոր ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած ուսուցիչը մեկ տարվա ընթացքում նույն եղանակով ենթակա է պարտադիր վերապատրաստման և ատեստավորման. ԿԳՄՍՆ

«Հանրակրթության մասին» օրենքի համաձայն՝ կամավոր ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած ուսուցիչը մեկ տարվա ընթացքում նույն եղանակով ենթակա է պարտադիր վերապատրաստման և ատեստավորման։ Կազմակերպվող հաջորդ ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարելու կամ սահմանված ժամկետում ատեստավորմանը չմասնակցելու դեպքում ուսուցչի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով՝ նույն օրենսգրքով սահմանված ժամկետներում և […] ...

Հայաստանի մարմնամարզիկները 5 մեդալ են նվաճել Christmas Cup առցանց մրցաշարում

20:40 24.12.2024

Հայաստանի մարմնամարզիկները 5 մեդալ են նվաճել Christmas Cup առցանց մրցաշարում

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել Christmas Cup առցանց մրցաշարում: Օղակների վարժությունում ոսկե մեդալակիր է դարձել Արթուր Ավետիսյանը, բրոնզն էլ բաժին է հասել 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից Վահագն Դավթյանին: Նժույգ թափերում ոսկե մեդալակիր է դարձել երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանը, արծաթե մեդալ է նվաճել Գագիկ Խաչիկյանը, բրոնզե` Մամիկոն Խաչատրյանը: ...

Համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ուղղություններ. ՆԳ նախարարն ընդունել է ՄԱԶԾ պատվիրակությանը

20:34 24.12.2024

Համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ուղղություններ. ՆԳ նախարարն ընդունել է ՄԱԶԾ պատվիրակությանը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ «Նաթիա Նացվլիշվիլին նշանակման կապակցությամբ շնորհավորել է Արփինե Սարգսյանին և հաջողություններ մաղթել։ Նա ընդգծել է ձևավորված բազմաշերտ համագործակցության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել ընդլայնելու գործընկերության ուղղությունները։ ՆԳ նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի զարգացման […] ...

Մյունխենի ծերանոցում հրդեհ է բռնկվել

20:30 24.12.2024

Մյունխենի ծերանոցում հրդեհ է բռնկվել

Մյունխենի ծերանոցում բռնկված հրդեհի պատճառով յոթ մարդ վիրավորվել է, իսկ շենքի մի մասը փլուզվել է։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Անգլիական այգու մոտ գտնվող Վինսենտինի ծերանոցի վերջին հարկն ու տանիքը բռնկվել են ամբողջությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հրշեջները շենքից տարհանել են 60 հոգու։ Փրկարարներն օգտագործել են նաև անօդաչու թռչող սարքեր։ ...

Չինաստանի ԱԳՆ-ը հավատարիմ է Հարավային Կորեայի քաղաքականությանը չմիջամտելուն

20:20 24.12.2024

Չինաստանի ԱԳՆ-ը հավատարիմ է Հարավային Կորեայի քաղաքականությանը չմիջամտելուն

Չինաստանը հավատարիմ է Կորեայի Հանրապետությունում տիրող իրավիճակին չմիջամտելու քաղաքականությանը և կարծում է, որ իր ժողովուրդն ինքնուրույն կհաղթահարի ներքաղաքական դժվարությունները։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին Հարավային Կորեայի ԱԳ նախարար Չո Թաե Յոլի հետ հեռախոսազրույցում։ «Չինաստանը նշել է Կորեայի Հանրապետությունում ներքաղաքական իրավիճակի վերջին փոփոխությունները: Չինաստանը հավատարիմ է այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին և […] ...

Զիդանը շարունակում է մերժել խոշոր ակումբների առաջարկները

20:10 24.12.2024

Զիդանը շարունակում է մերժել խոշոր ակումբների առաջարկները

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը շարունակում է մերժել խոշոր ակումբների առաջարկները: Marca-ն գրում է, որ ֆրանսիացին առաջարկներ է ստացել «Բավարիայից», «Մանչեսթեր Յունայթեդից», «Յուվենտուսից», ՊՍԺ-ից ու մի քանի թոփ հավաքականներից, բայց բոլորին բացասական պատասխան է տվել: Զիդանը նախընտրում է աշխատել «Ռեալում» կամ Ֆրանսիայի հավաքականում, բայց երկու թիմերում էլ առաջիկայում մարզչի փոփոխություն չի նախատեսվում: Բացի […] ...

BACK_TO_TOP