«Գյումրի» բժշկական կենտրոնի ֆինանսավորումն առաջին անգամ հասել է 1մլրդ դրամի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

«Գյումրի» բժշկական կենտրոնի ֆինանսավորումն առաջին անգամ հասել է 1մլրդ դրամի

19:45 27.12.2019

«Գյումրի» բժշկական կենտրոնն իր գործունեության ընթացքում ամենամեծ բյուջեն ունեցել է այս տարի: Այն գերազանցում է 1 մլրդ դրամը: Իսկ թե ինչ ծառայություններ են մատուցվել այս ֆինանսավորման շրջանակներում, այսօր ամփոփ թվերով ներկայացրել են բժշկական կենտրոնի տնօրենն ու բժիշկները: Ֆինանսավորման ավելացմանը զուգահեռ ավելացել են նաև սոցիալական խմբերը, որոնք բուժծառայություններից օգտվում են անվճար կամ զեղչերով: Առողջապահության համակարգի փոփոխությունները հանգեցրել են դիմելիության աճի: «Գյումրի» կենտրոնում անցնող տարում ստացիոնար բուժում է ստացել 7925 հիվանդ:

«Գյումրի» բժշկական կենտրոնն այս տարի 500 հիվանդով ավելի է սպասարկել, քան անցած տարի: 2019-ի ամփոփումը բժիշկները վիճակագրական տվյալներից սկսեցին: Կառավարությունն այս տարի ընդլայնել է անվճար կամ զեղչված գներով բուժծառայություններից օգտվողների ցանկը, արդյունքում դիմելիությունն ավելացել է: Հաշմանդամության կարգ ու սոցիալական անապահովության միավոր ունեցողները, զոհված ազատամարտիկների ընտանիքները, ժամկետային զինծառայողներն ու նրանց ընտանիքները: Նրանք են արտոնյալ խմբերը, որոնց համար պետպատվերով բուժսպասարկման հատկացումներն ավելացել են: «Գյումրի» բժշկական կենտրոն դիմել են ավելի շատ սրտի վիրահատությունների համար: Սրտի ստենտավորման արժեքը հանրապետությունում ամենացածրը «Գյումրի» կենտրոնում է՝ 850 հազար դրամ: Հանրապետության բուժհաստատությունները բոլորը հրաժարվել են ոչ դեղապատ ստենտավորումից , հիմա միայն թույլատրելի է դեղապատ տարբերակը:

Դեռ ձյուն ու մերկասառույց չկա ու կոտրվածքներով «Գյումրի» բժշկական կենտրոն դիմողները քիչ են, փոխարենն ավելացել է վթարների հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների նաև պլաստիկ միջամտության համար դիմածների թիվը: Ամենահետաքրքիր վիճակագրությունը վերաբերում էր «Գյումրի» բժշկական կենտրոնի ֆինանսավորմանը: 2018-ին պետական  ֆինանսավորումն աճել ու դարձել է 827 մլն, իսկ այս տարի «Գյումրի» կենտրոնի համար ռեկորդային թիվ է կազմել բյուջեն՝ 1 մլրդ 87 մլն 648 հազար դրամ: Այս տարի բուժհաստատությունը գերակատարել է վճարովի ծառայությունների ծավալը, մինչդեռ, նախորդ տարիներին չէին ֆինանսավորվում անգամ կատարած աշխատանքի համար:

 

«Մենք 2012-ից ասում էինք, որ նման բժշկական կենտրոն պահելու համար մեկ միլիարդ ֆինանսավորում է պետք: Պետական կարևորագույն ծրագրերը չէին ֆինանսավորվում , ասում էին գումար չկա: Ես չգիտեմ փող որտեղից գտան, իրականում եմ ասում: Էդտեղ ման եկեք կոռուպցիան, որտեղից փող գտան, որ իմ բյուջեն դարձավ միլիարդ»,- ասել է «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:

 

Ֆինանսավորման ավելացումը, սակայն, չի լուծել բուժհաստատության հիմնական խնդիրը՝ կադրերի պակասը: «Գյումրի» կենտրոնը մի շարք նեղ մասնագետ բժիշկների պակաս ունի: Հաջորդ տարի սպասում են, որ պետպատվերի բարձրացում «Գյումրի» կենտրոնում էլի է լինելու: Սա չի վերաբերում ամբուլատոր բուժօգնություն ստացողներին, որոնք միշտ ավելի շատ են: Ու դա սկսվում է նոր տարվա առաջին օրերից, երբ պոլիկլինիկաները արձակուրդում են և անգամ թեթև գանգատների դեպքում դիմում են  հիվանդանոցներ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պետնախարարի հետ

13:40 27.11.2024

Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պետնախարարի հետ

Նոյեմբերի 26-ին ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պետնախարար Նուրա բին Մուհամմեդ Ալ Կաաբիի հետ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը գոհունակությամբ արձանագրել է երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունների առկայությունը՝ կարևորելով տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման համար առկա ներուժի կիրարկումը։ Երկուստեք ընդգծվել է բազմակողմ […] ...

Էլինա Ավանեսյանը համագործակցություն է սկսել Adidas-ի հետ

13:34 27.11.2024

Էլինա Ավանեսյանը համագործակցություն է սկսել Adidas-ի հետ

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը համագործակցություն է սկսել գերմանական հանրահայտ Adidas ընկերության հետ։ Այդ մասին 22-ամյա թենիսիստուհին հայտնել է սոցցանցերում։ «Ուրախ եմ տեղեկացնել, որ միացել եմ Adidas-ի ընտանիքին։ Արդեն վաղուց կորտում Adidas-ի մարզահագուստն եմ հագնում, քանի որ անկեղծ սիրում եմ այդ ընկերությունն ու արտադրանքը»,- գրել է Էլինան։ Հիշեցնենք, որ Էլինա Ավանեսյանն այս տարվա օգոստոսից է   ներկայացնում […] ...

Վահան Կոստանյանը կարևորել է Պորտուգալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման և խորացման հարցում

13:28 27.11.2024

Վահան Կոստանյանը կարևորել է Պորտուգալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման և խորացման հարցում

Նոյեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Պորտուգալիայի արտաքին գործերի և համագործակցության պետքարտուղար Նունո Սամպայոյի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Պորտուգալիա հարաբերություններում առկա դինամիկան՝ կարևորելով քաղաքական երկխոսության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկու երկրների պատրաստակամությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել հայ-պորտուգալական օրակարգն ընդլայնելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու հեռանկարներին։ […] ...

Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում․ ՍԱՏՄ

13:22 27.11.2024

Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Կարեն Կրպոյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը, հիմք ընդունելով Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում հայտնաբերած խախտումների արձանագրությունը։ Մասնավորապես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված չի եղել այնպես, որ ապահովվի ․ տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկումը և ընթացիկ վերանորոգումը, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և […] ...

Ալեքսանդր Սիրունյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածու

13:17 27.11.2024

Ալեքսանդր Սիրունյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածու

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին: ...

Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում

13:15 27.11.2024

Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Ռաֆայել Նադալը գոլֆի մրցաշարի է մասնակցել Բալեարյան կղզիներում։ Իսպանացի լեգենդար թենիսիստը զբաղեցրել է 8-րդ տեղը 76 մասնակիցների թվում։ «Ես սիրում եմ գոլֆ։ Դա հիանալի է, քանի որ խաղի ընթացքում դու միշտ գտնվում ես գեղեցիկ վայրերում, իսկ վնասվածք ստանալու հավանականությունը շատ ցածր է այս մարզաձևում»,- Նադալի խոսքերը մեջբերում է Sportskeeda-ն։ Փետրվարին […] ...

BACK_TO_TOP