Զորավարժություններից խուսափելու դեպքում տուգանքը կավելանա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Զորավարժություններից խուսափելու դեպքում տուգանքը կավելանա

15:39 26.12.2019

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է անցկացրել: Քննարկվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը, որը նախատեսում է պատժի խստացում վարժական հավաքներից ու զորավարժանքներից խուսափելու դեպքում:

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն ասել է, որ զորահավաքներից խուսափումը քրեական պատասխանատվություն է ենթադրում: Դա վերաբերում է պատերազմական ժամանակին, իսկ խաղաղ պայմաններում զորավարժություններից ու վարժական հավաքներից խուսափելու դեպքում առաջարկվում է վարչական տուգանքը 20 հազարից դարձնել մինչև 50 000 դրամ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդուարդ Հակոբյանը նշանակվեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

11:38 28.11.2024

Էդուարդ Հակոբյանը նշանակվեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

Կառավարությունը Էդուարդ Հակոբյանին նշանակեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ: Հակոբյանին պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակելու մասին որոշման նախագիծն ընդունվեց կառավարության նիստում՝ չզեկուցվող հարցերի շարքում: ...

Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

11:34 28.11.2024

Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

Նոյեմբերի 19-ին, ժամը 19-ին, Վարդենիս քաղաքի Անդրանիկի փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով, Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժին է տեղափոխվել 41-ամյա տղամարդ։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտաբերվել են դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և 4,7 գրամ կանեփանման դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ: Վարդենիսցի տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, վայրաճ կանեփից պատրաստել է անձնական օգտագործման […] ...

Մարտի 1-ի գործով Քոչարյանն ու մյուսներն ինքնակամ ներկայացել են դատարան

11:25 28.11.2024

Մարտի 1-ի գործով Քոչարյանն ու մյուսներն ինքնակամ ներկայացել են դատարան

Մարտի 1-ի գործով անցնող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այսօր ինքնակամ ներկայացել են դատական հերթական նիստին։ Նախորդ՝ նոյեմբերի 15-ի նիստին, նրանք դատարան չէին եկել։ Դատարանը Քոչարյանին, Խաչատուրովին և Օհանյանին բերման ենթարկելու որոշում էր կայացրել։   ...

Կապանում հյուպատոսություն բացելու հարցում Մոսկվան սպասում է Երևանի պատասխանին․ Զախարովա

11:19 28.11.2024

Կապանում հյուպատոսություն բացելու հարցում Մոսկվան սպասում է Երևանի պատասխանին․ Զախարովա

Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման հետ կապված իրավիճակը չի փոխվել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք բազմիցս մեկնաբանել ենք այդ հարցը, ցավոք, իրավիճակը չի փոխվել: Հայկական կողմը համաձայնություն է տվել հյուպատոսություն բացելու վերաբերյալ, որից հետո ռուսական կողմը էկզեկվատուրա է խնդրել, սպասում ենք պատասխանի։ Թե որն է համապատասխան նյութեր […] ...

Հարցուպատասխան՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար 2025 թվականից նախատեսվող սոցիալական աջակցության ծրագրի վերաբերյալ

11:15 28.11.2024

Հարցուպատասխան՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար 2025 թվականից նախատեսվող սոցիալական աջակցության ծրագրի վերաբերյալ

Հարցուպատասխան՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար 2025 թվականից նախատեսվող սոցիալական աջակցության ծրագրի վերաբերյալ Հարց 1։ Օգտվում եմ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից․ արդյոք կլինեմ 2025 թվականից նախատեսվող նորացված միջոցառման շահառու։ Պատասխան։ Այո՛, 2025 թվականից նախատեսվող նորացված սոցիալական աջակցության ծրագրի շահառուների շրջանակը նույնն է՝ ինչ 2024 թվականի ընթացքում։ Հետևաբար՝ միջոցառումից կարող են օգտվել ԼՂ այն հայրենակիցները, […] ...

էկոնոմիկայի նախարարությունն ազգային տաղավարով մասնակցել է Իրաքում մեկնարկած «Agro Pack Iraq 2024» սննդի և փաթեթավորման միջազգային ցուցահանդեսին

11:08 28.11.2024

էկոնոմիկայի նախարարությունն ազգային տաղավարով մասնակցել է Իրաքում մեկնարկած «Agro Pack Iraq 2024» սննդի և փաթեթավորման միջազգային ցուցահանդեսին

Նոյեմբերի 25-ից 28-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն ազգային տաղավարով մասնակցել է Իրաքի Հանրապետության Քուրդիստանի Ինքնավարության Էրբիլ քաղաքում մեկնարկած «Agro Pack Iraq 2024» սննդի և փաթեթավորման միջազգային ցուցահանդեսին։ Ցուցահանդեսին մասնակցել է 18 երկրի ավելի քան 350 կազմակերպություն։ Ազգային տաղավարում ներկայացվել է 15 հայկական ընկերության արտադրանք (պահածոյացված մրգեր, բանջարեղեն, բնական հյութեր, սուրճ, օրգանական և բնական թեյեր, խոտաբույսեր, […] ...

BACK_TO_TOP