11:48 26.12.2019
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը կերկարաձգվի: ԱԱԾ լրատվականից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ միջնորդությունը՝ Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում խուզարկություն էր եղել: Խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման էին ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։
13:12 26.04.2025
Երևանում ոստիկանության ծառայողները ջրանցքից դուրս են բերել խեղդվող կնոջը․ նրա հետ գտնվող տղամարդուն փրկել չի հաջողվելԱյսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության 2 ոստիկան, վտանգելով իրենց կյանքը, Արցախի 3-րդ նրբանցքի մոտով հոսող ջրատարից կարողացել են փրկել խեղդվող կնոջը, իսկ տղամարդուն ջուրը քշել տարել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ ժամին նշված հատվածում գործող ջերմաէլեկտրակայանի […] ...
13:00 26.04.2025
Մուսկատում մեկնարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլըՕմանի միջնորդությամբ Մուսկատում մեկնարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը՝ ուղղված Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորմանը: Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։ Մեկ շաբաթ առաջ՝ ապրիլի 19-ին, կողմերը բանակցել էին Հռոմում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել էր՝ եթե դիվանագիտությունը ձախողվի, Վաշինգտոնը պատրաստ է ռազմական գործողություններ սկսել: «Մենք չենք կարող թույլ տալ, որ […] ...
12:52 26.04.2025
Թրամփը Վատիկանում կարճ հանդիպում է ունեցել Զելենսկու հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունից առաջ կարճատև հանդիպում է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում են իտալական մի շարք լրատվամիջոցներ։ Ավելի վաղ Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հաստատել էր իր ղեկավարի և Թրամփի հանդիպման մեկնարկը։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Պոնտիֆիկոսի հուղարկավորությանը մասնակցել է 160 պատվիրակություն, այդ թվում՝ ավելի […] ...
12:50 26.04.2025
ՀՖՖ-ն և ակումբները կքննարկեն Fastex Պրեմիեր լիգայի ձևաչափըՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Fastex Պրեմիեր լիգայի և Հայաստանի Առաջին խմբի ակումբների ներկայացուցիչները միասին կքննարկեն Fastex Պրեմիեր լիգայի ձևաչափի հնարավոր փոփոխության վերաբերյալ ՀՖՖ կողմից ներկայացված առաջարկները և ակումբների դիրքորոշումները, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Հանդիպում-քննարկումը կկայանա ՀՖՖ գրասենյակում ապրիլի 28-ին: Օրակարգում կլինեն նաև ֆուտբոլիստների մարզումային փոխհատուցման, ինչպես նաև ԲԿՄԱ-ի հետագա գործունեության վերաբերյալ հարցերը: ...
12:37 26.04.2025
Թրամփը վստահ է, որ ԱՄՆ-ը «որոշ երկրների» հետ գործարքներ կկնքի շաբաթների ընթացքումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ ԱՄՆ-ը կկարողանա երեք-չորս շաբաթվա ընթացքում որոշ երկրների հետ մաքսատուրքերի համաձայնագրեր կնքել։ «Ես կասեի, որ առաջիկա երեք-չորս շաբաթվա ընթացքում մենք կավարտենք», – ասել է Սպիտակ տան ղեկավարը Time ամսագրին տված հարցազրույցում: Նա հավելել է, որ որոշ երկրներ «կարող են վերադառնալ և փոփոխություններ խնդրել», իսկ Թրամփը խոստանում է դիտարկել բոլոր […] ...
12:25 26.04.2025
Սահմանապահը խաղաղության և անվտանգության խորհրդանիշ է, և մեր քաղաքականությունն է՝ ՀՀ սահմանների երկայնքով ավելի ու ավելի մեծացնել սահմանապահների ներկայությունը. ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է, որ այս տարի Սահմանապահ զորքերի զինծառայողի օրը ու Քաղաքացու օրը համընկել են և շնորհավորել բոլորին նաև Քաղաքացու օրվա առիթով: Վարչապետի խոսքով՝ այս համընկումը խորհրդանշական է, որովհետև և քաղաքացին, և սահմանն ունեն մի կարևոր հենման […] ...