21:48 23.12.2019
Հայաստանի հյուսիսային Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններն ունեն ձմեռային տուրիզմի կենտրոն դառնալու բոլոր հնարավորությունները: Այստեղ ձմեռը խստաշունչ է, ձյան ծածկույթը որոշ բնակավայրերում հասնում է մոտ 2 մետրի, և մյուս մարզերի համեմատ ավելի ուշ է հալչում:Բայց Շիրակի մարզի հյուսիսի գրավչության ու առկա պոտենցյալի մասին թե՛ հանրապետությունում, և թե՛ հանրապետությունից դուրս շատերը տեղյակ չեն, իսկ դրա հիմնական պատճառը ոչ պատշաճ իրազեկումն ու տեղեկատվության պակասն է:Հայաստանի տուրիզմի կոմիտեն կազմակերպում է տեղի և արտասահմանում բնակվող հայ բլոգերների ու լրագրողների ճանաչողական այցեր Աշոցք և Ամասիա՝ համացանցային տիրույթում հյուսիսի ձմեռային գեղատեսիլ վայրերն ու սպորտաձևերի զարգացման հնարավորությունները հանրությանը ներկայացնելու համար:«Մենք ուղևորվում ենք Աշոցք, կազմակերպել ենք ճանաչողական այց լրագրողների ու բլոգերների համար՝ ներկայացնելու Հայաստանի ձմեռային գրավչությունն ու ներկայացնելու այն վայրերը, որոնք մեծ պոտենցիալ ունեն դառնալու ձմեռային տուրիզմի կարևոր կենտրոններից մեկը: Գնում էինք տեսնելու Աշոցքի դահուկավազքի կենտրոնը, ճանապարհին տեսանք դահուկ քշող երեխաներին, իջանք ցած ու հիմա մեր բլոգերները լուսանկարում են այս գեղեցիկ տեսարանը»,- ասում է Հայաստանի Զբոսաշրջային կոմիտեի հանրային կապերի թվային մարքեթինգի փորձագետ Գայանե Այվազյանը:«Այստեղ ենք գովազդելու Հայաստանի ձմեռային զբոսաշրջությունը, որը կարծում ենք՝ ոչ այնքան ճիշտ է լուսաբանվում, բայց կարծում եմ ,որ արժանի է, որ ավելի հաճախակի անդրադարձ կատարվի այս հրաշք բնությանը: Երևանում այս տարի ձմեռն ուշանում է, և ձյուն չկա, ու սա ամենալավ հնարավորությունն էր գալ դեկտեմբերի վերջին այստեղ ու վայելել ձյունը, որովհետև չունենք այդ հնարավորությունը քաղաքում»,- իրենց այցի նպատակն է ներկայացնում զբոսավար-բլոգեր Սիրանույշ Փիլոյանը:Ըստ բլոգերների՝ Հայաստանի ձմեռային տուրիզմի հնարավորությունները հատկապես թերի է ներկայացվում ռուսալեզու զբոսաշրջիկներին, որոնք ամենաշատն են ձգտում ձմեռային հանգիստն անցկացնել մեր երկրում: Դահուկավազքով ու ձմեռային սպորտաձևերով զբաղվելու լավագույն բնական թեքություններով հայտնի Ամասիայի ու Աշոցքի սարալանջերը ֆինանասական անհրաժեշտ ներդրումներ կատարելու և ենթակառուցվածքներ կառուցելու դեպքում կարող են մինչև մայիս ընդունել զբոսաշրջիկների մեծ խմբեր, բայց նախ անհրաժեշտ է համացանցում օտարազգի զբոսաշրջիկներին մատչելի ներկայացնել:«Ես ծնվել ու մեծացել եմ Բելառուսում, բայց արդեն վեց տարի առաջ հայրենադարձվել եմ Հայաստան և, որպես զբոսաշրջիկ, որ նախկինում գալիս էր Հայաստան և հիմա արդեն, որպես ճամփորդող-բլոգեր ու ՀՀ քաղաքացի, զգացել եմ, որ ինֆորմացիա չկա,պորտալներ չկան, հենց ռուսալեզու աուդիտորիայի և տուրիստի համար, որ իմֆորմացիա կարողանա ստանաս՝ ո՞նց հասնի այստեղ, որտե՞ղ ժամանակ անցկացնի, որտե՞ղ կարելի է գիշերել: Հիմա ես իմ բլոգում, որ կոչվում է «Հայաստանը ուսապարկում», ռուսերենով կներկայացնեմ մեր երկրի ձմեռային տուրիզմի հնարավորությունները, լուսանկարներ կտեղադրեմ ու կնշեմ այն բոլոր ճանապարհները, որոնց միջոցով կարելի է հասնել ձյունապատ հյուսիս ու վայելել բնության ազատությունը»,- ասում է բլոգեր Նինա Մեհրաբյանը:
Բլոգերներն ու զբոսավարները վստահ են, որ մի քանի տարի անց տարածաշրջանը կդառնա դահուկավազքի ամենահայտնի կենտրոններից մեկը, հատկապես, երբ Աշոցքում արդեն գործում է դահուկավազքի կենտրոնը, որի չորս դահուկուղիներն արդեն ստացել են սերտիֆիկատ ու դարձել միջազգային դահուկավազքի ֆեդերացիայի ստանդարտներին համապատասխան մրցաշարեր անցկացնելու համար նախատեսված մրցուղիներ:
00:00 25.11.2024
Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում00:00 25.11.2024
Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ AntaraԻնդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...
23:55 24.11.2024
Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվելՆոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...
23:50 24.11.2024
Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլումՌումինիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, վարչապետ Մարսել Չոլակուն կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների 25%-ը։ Երկրորդ արդյունքը ցույց է տվել Ելենա Լասկոնին՝ «Ռումինիայի փրկության միություն» աջ կենտրոնամետ կուսակցությունից, որը ստացել է ձայների 18,1%-ը։ Էքզիթ փոլի այս տվյալները հրապարակվել են ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո՝ ժամը 23:00-ին, Քաղաքային և տարածաշրջանային սոցիոլոգիայի կենտրոնի կողմից: Ընտրություններին […] ...
23:40 24.11.2024
Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակումԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...
23:20 24.11.2024
Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարանԹբիլիսիում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ցուցարարների ավտոշարասյանը խորհրդարանի շենք հասնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը հանրահավաքի վայրից։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդարանի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի անվտանգության միջոցառումներից ելնելով։ Մինչդեռ իրավապահները խնդիր չունեն թույլ տալ ոտքով մարդկանց մոտենալ խորհրդարանին։ Ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։ […] ...
23:00 24.11.2024
SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբFalcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...