14:36 09.12.2017
Տեսաարտադրանքի հեղինակային իրավունքները պաշտպանելու, տեսահենների դեմ պայքարելու ուղղությունները բազմավեկտոր են, կարծում է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
«Չկա մեկ լուծում՝բոլոր հարցերին»,- ասել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդմանը հյուրընկալված Արփինե Հովհաննիսյանը:
«Տեսահենների դեմ անհնար է միայնակ պաշտպանվել: Տեսակոնկտենտը՝ լինի հեռուստահաղորդում կամ ֆիլմ, որը տեսահենների «ջանքերով» դուրս է գալիս Հայաստանի սահմաններից, պետք է այնպես ստեղծել, որպեսզի անհնար լինի կրկնօրինակել, copy անել»,- ասում է նա:
Արփինե Հովհաննիսյանը հիշեցնում է Սթիվ Ջոբսին և նրա ստեղծած ITUNES ծրագիրը, որն անհնար է կրկնօրինակել: Տեսահեններից պաշտպանվելու հաջորդ ուղին սահմանվում է հեղինակային և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենքի 63 հոդվածով՝ այն դեպքում, երբ իրավատերերի գույքային իրավունքները պաշտպանելն անհնար է, նրանք կարող են ստեղծել իրենց շահերը պաշտպանող և շահույթ չհետապնդող կազմակերպություններ:
«Պարզ ասած՝ կոլեկտիվ կառավարում է պետք»,- առաջարկում է Արփինե Հովհաննիսյանը:
23:59 27.04.2025
Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլըԴպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման, ինչպես նաև դպրոցականների՝ զանգվածային մարզական միջոցառումներին մասնակցության ապահովման նպատակով Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2024թ. սիրողական մրցաշարերը: Մրցաշարի եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ կրթության, […] ...
23:50 27.04.2025
Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելությունՄոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն՝ իր դռները բացելով ավագ դպրոցի 10-ից 12-րդ դասարանների աշակերտների համար: Կրթությունն իրականացվում է հանրակրթական ավագ դպրոցի ուսումնական և ռազմամարզական մասնագիտացված եռամյա ծրագրերով՝ 8 լեզվով: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
23:35 27.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է էստոնիաՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում։ Տալլինի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել են Էստոնիայի կառավարության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։ Այցի ընթացքում նախատեսված են վարչապետ Փաշինյանի հանդիպումները Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի, վարչապետ Քրիստեն Միխալի և Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսարի հետ։ Վարչապետ Փաշինյանը կայցելի նաև «e-Estonia Briefing» կենտրոն և […] ...
23:28 27.04.2025
Սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կկիրառվի ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատունԵթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: «Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները»,-ասվում է հաղորդագրությունում: ...
23:16 27.04.2025
Սևիլիայում «Բարսելոնայի» երկրպագու է ձերբակալվելՍևիլիայում, որտեղ կայացել է «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը, կատալոնական ակումբի երկրպագու է ձերբակալվել։ Պարզվել է` նա մադրիդյան թիմի երկրպագուի քիթն է կոտրել, հաղորդում է Tiempo de Juego-ն: Ոստիկանությունից հաստատել են տեղեկությունը: ...
23:03 27.04.2025
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Օշականում տեղի ունեցած ողբերգական դեպքիցԱպրիլի 27-ին՝ ժամը 17։47-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում՝ Քասախ գետի կամրջի հարևանությամբ, 4 տարեկան երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու, հրշեջ-փրկարարական ջոկատի երկու օպերատիվ խումբ և երկու մարտական հաշվարկ: Գետի դժվարամատչելի հատվածների դիտարկման նպատակով […] ...