20:48 08.12.2017
Այսօր կայացել է ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը: Նիստից անմիջապես հետո լրագրողների հետ է հանդիպել Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովը մի շարք հարցերի է պատասխանել: ՀՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել նաև հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ աղմուկ բարձրացրած հայտարարությանը վերաբերող հարցին:
Հիշեցնենք, որ Հակոբյանը, անդրադառնալով թանկացումների թեմային, ասել էր.
«Աղքատը քիչ է ծախսում, հետևաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձևով խուսափելու է թանկացած ապրանքներից: Պետական քաղաքականությունն էլ նրա համար է, որ եթե թանկացումը աղքատ շերտին կարողանա հարվածել, ապա նրանց պետք է պաշտպանել թանկացումներից: Հիմա դրա կարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան: Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց»:
Շարմազանովը վստահեցրել է, որ ՀՀԿ-ի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ ՀՀ-ի ամենամեծ հարստությունը Հայաստանի քաղաքացին է:
«ՀՀ քաղաքացու նկատմամբ որևէ չինովնիկ իրավունք չունի ո՛չ գիտակցված, ո՛չ էլ չգիտակցված հայտարարություն անել, թեկուզ դա լինի անզգույշ հայտարարություն: Ես ափսոսանք եմ հայտնում, որ նման հայտարարություն եղել է՝ կա՛մ կոնտեքստից հանվել է, կա՛մ մեր գործընկերներն արել են հայտարարությունն անզգուշորեն»,- ասել է Շարմազանովը:
Շարմազանովի խոսքով՝ թանկացումների վերաբերյալ երեկ ամբողջական պատասխան են տվել փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը և ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Ըստ նրա՝ ՀՀԿ-ն անելու է ամեն ինչ, որ քայլ առ քայլ ժողովրդի առջև ծառացած խնդիրները լուծվեն:
«Իրոք, խնդիրներ կան, քիչ չեն, բայց մեր խնդիրն է գնալ դրանց լուծման ճանապարհով»,- հավելել է Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ աղքատության թեմային օրերս անդրադարձել է նաև ՀՀԿ մեկ այլ պատգամավոր՝ Խոսրով Հարությունյանը, որը մասնավորապես ասել է.
«Պատկերացրեք՝ կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա եթե միսը թանկ է կամ էժան, ինքը, միևնույն է, գումար չունի միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել»:
Factor.am-ը Խոսրով Հարությունից հետաքրքրվել է՝ կիսո՞ւմ է Հակոբ Հակոբյանի տեսակետը:
«Դա փաստ է, դիրքորոշման խնդիր չկա: Ես շատ պարզ բան եմ ասում՝ անկասկած, կա սպառողների մի խավ, որոնց եկամուտների ծավալը բավական ցածր է, այնքան ցածր, որ անկախ ապրանքների գնից, ի վիճակի չեն այդ ապրանքատեսակներն օգտագործել իրենց ամենօրյա զամբյուղում»,- պատասխանել է Հարությունյանը:
23:59 27.04.2025
Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլըԴպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման, ինչպես նաև դպրոցականների՝ զանգվածային մարզական միջոցառումներին մասնակցության ապահովման նպատակով Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2024թ. սիրողական մրցաշարերը: Մրցաշարի եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ կրթության, […] ...
23:50 27.04.2025
Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելությունՄոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն՝ իր դռները բացելով ավագ դպրոցի 10-ից 12-րդ դասարանների աշակերտների համար: Կրթությունն իրականացվում է հանրակրթական ավագ դպրոցի ուսումնական և ռազմամարզական մասնագիտացված եռամյա ծրագրերով՝ 8 լեզվով: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
23:35 27.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է էստոնիաՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում։ Տալլինի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել են Էստոնիայի կառավարության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։ Այցի ընթացքում նախատեսված են վարչապետ Փաշինյանի հանդիպումները Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի, վարչապետ Քրիստեն Միխալի և Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսարի հետ։ Վարչապետ Փաշինյանը կայցելի նաև «e-Estonia Briefing» կենտրոն և […] ...
23:28 27.04.2025
Սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կկիրառվի ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատունԵթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: «Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները»,-ասվում է հաղորդագրությունում: ...
23:16 27.04.2025
Սևիլիայում «Բարսելոնայի» երկրպագու է ձերբակալվելՍևիլիայում, որտեղ կայացել է «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը, կատալոնական ակումբի երկրպագու է ձերբակալվել։ Պարզվել է` նա մադրիդյան թիմի երկրպագուի քիթն է կոտրել, հաղորդում է Tiempo de Juego-ն: Ոստիկանությունից հաստատել են տեղեկությունը: ...
23:03 27.04.2025
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Օշականում տեղի ունեցած ողբերգական դեպքիցԱպրիլի 27-ին՝ ժամը 17։47-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում՝ Քասախ գետի կամրջի հարևանությամբ, 4 տարեկան երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու, հրշեջ-փրկարարական ջոկատի երկու օպերատիվ խումբ և երկու մարտական հաշվարկ: Գետի դժվարամատչելի հատվածների դիտարկման նպատակով […] ...