2017-ի 9 ամիսներին 13,500 մարդ ՀՀ-ից մեկնել ու չի վերադարձել. ԱՎԾ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+9.09 oC

2017-ի 9 ամիսներին 13,500 մարդ ՀՀ-ից մեկնել ու չի վերադարձել. ԱՎԾ

20:04 08.12.2017

Ազգային վիճակագրական ծառայությունը դեկտեմբերի 5-ին հրապարակել է «Հայաստանի սոցիալական պատկերն ու աղքատությունը 2017» զեկույցը: Այս զեկույցում նաև ներկայացված են 2013-2016 թվականների միգրացիոն ցուցանիշները, ըստ որոնց, տնային տնտեսությունների (տ/տ) 24.9 %-ը 2013-2016 թվականներին ներգրավված են եղել արտաքին և ներքին միգրացիոն գործընթացներում, որոնցում ներառված են տնային տնտեսությունների 15 և բարձր տարիքի անդամների 10.8%-ը:

Այս մասին հայտնում է «Առավոտ» օրաթերթը: Զեկույցի համաձայն՝ միգրացիոն գործընթացներում այդ տարիներին ներգրավված տղամարդկանց 76.0%-ը վերադարձել է, սակայն չվերադարձած տղամարդկանց թիվն ավելի շատ է, այն կազմում է 88.1 %:

Միգրացիոն գործընթացներում ներգրաված կանանցից 24.0%-ը վերադարձել է տուն, իսկ չվերադարձածները՝ 11.9% է: Քաղաքային բնակիչների 65.8%-ն է վերադարձել, չեն վերադարձել 49.7%-ը, սակայն գյուղական բնակավայրերի վերադարձածների քանակն ավելի բարձր է:

Ըստ զեկույցի, միգրացիոն գործընթացներում ներգրավված գյուղացիների 50.3%-ը չի վերադարձել, վերադարձել է 34.2%-ը: Ուսումնասիրված ժամանակահատվածում միգրացիոն գործընթացներում ներգրավված 15 և բարձր տարիքի անձանց 55.9%-ը (շուրջ 155 հազար մարդ) 2016 թվականի դրությամբ դեռևս բացակայել են իրենց մշտական բնակության վայրից, եւ գտնվել են Հայաստանի տարբեր մարզերում, կամ այլ երկրում: 2013-2016 թվականներին արտաքին և ներքին միգրացիոն տեղաշարժերում ընդգրկված 15 և բարձր տարիքի անձանց 12.0%-ի տեղաշարժերը 2016 թվականի դրությամբ եղել են ներհանրապետական, 11.6%-ը` ԼՂՀ են մեկնել, իսկ մնացած 76.4%-ը` միջպետական, որի գերակշիռ մեծամասնությունը` 89.8%-ը Ռուսաստանի Դաշնություն է մեկնել:

2013-2016-ին 3 ամիսից ավելի տևողությամբ արտաքին միգրացիոն գործընթացներում (առանց ներհանրապետական տեղաշարժերի) ներգրավված և 2016-ի դրությամբ դեռևս արտերկրից չվերադարձած անձանց շուրջ 55%-ի Հայաստանից բացակայելու տեւողությունը եղել է 3-12 ամիս, իսկ 45 %-ինը` 1 տարի և ավելի: 2013-2016թվականներին իրենց մշտական բնակավայրից բացակայած՝ մեկնած և 2016-ի դրությամբ դեռևս չվերադարձած 15 և բարձր տարիքի անձանց 17.0%-ի բացակայության տևողությունը հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ կազմել է՝ 3 ամիս և պակաս, 45.2%-ինը՝ 4-12 ամիս, իսկ 37.8%-ինը՝ մեկ տարի և ավելի:

Ուսումնասիրվող ժամանակահատվածում արտաքին միգրանտները կազմել են (հաշվառման ժամանակ) երկրից 3 ամիս և ավելի ժամկետով բացակայածների՝ չվերադարձածների շուրջ 90%-ը՝ մոտ 95 000 մարդ, իսկ երկարաժամկետ միգրանտները կազմել են 46%:

Հետազոտության արդյունքներով արձանագրվել է, որ 2013-2016-ին 3 ամիս ևւ ավելի տեւողությամբ ՀՀ-ից մեկնած և 2016-ին դեռևս չվերադարձած 15 և բարձր տարիքի միգրանտների միջին տարեկան թվաքանակը կազմել է շուրջ 24 000 հազար մարդ: ԱՎԾ-ի հրապարակած ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2017 թվականի հունվար-սեպտեմբերին ցուցանիշների համաձայն ժողովրդագրական իրավիճակը հատվածում նշված է՝ 2015 թվականին ՀՀ բնակչությունը տարեսկզբին կազմել է 3 միլիոն 10 հազար 600 մարդ, 2016-ին՝ 2 միլիոն 998 հազար 600 մարդ, 2017-ի տարեսկզբին՝ 2 միլիոն 986 հազար 100 մարդ:

2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակը կազմել է 2 միլիոն 979 հազար 600, այսինքն՝ 2017-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը նվազել է 6500 մարդով: Սա հաշվարկվել է բնակչության բնական հավելաճով և միգրացիայով: Ըստ այդմ՝ 2017-ի հունվար-սեպտեմբերին բնակչության հավելաճը կազմել է 7000 մարդ, իսկ միգրացիայի բացասական ցուցանիշը կազմել է 13 հազար 500 մարդ, այսինքն՝ 13 հազար 500 ՀՀ քաղաքացի մեկնել է և չի վերադարձել: Այս ամենի արդյունքում այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ, 9 ամիսների ընթացքում ՀՀ մշտական բնակչության քանակը նվազել է 6500 մարդով:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

23:59 27.04.2025

Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Դպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման, ինչպես նաև դպրոցականների՝ զանգվածային մարզական միջոցառումներին մասնակցության ապահովման նպատակով Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2024թ. սիրողական մրցաշարերը: Մրցաշարի եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ կրթության, […] ...

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն

23:50 27.04.2025

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն՝ իր դռները բացելով ավագ դպրոցի 10-ից 12-րդ դասարանների աշակերտների համար: Կրթությունն իրականացվում է հանրակրթական ավագ դպրոցի ուսումնական և ռազմամարզական մասնագիտացված եռամյա ծրագրերով՝ 8 լեզվով: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է էստոնիա

23:35 27.04.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է էստոնիա

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում։ Տալլինի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել են Էստոնիայի կառավարության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։ Այցի ընթացքում նախատեսված են վարչապետ Փաշինյանի հանդիպումները Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի, վարչապետ Քրիստեն Միխալի և Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսարի հետ։ Վարչապետ Փաշինյանը կայցելի նաև «e-Estonia Briefing» կենտրոն և […] ...

Սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կկիրառվի ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատուն

23:28 27.04.2025

Սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կկիրառվի ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատուն

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: «Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները»,-ասվում է հաղորդագրությունում: ...

Սևիլիայում «Բարսելոնայի» երկրպագու է ձերբակալվել

23:16 27.04.2025

Սևիլիայում «Բարսելոնայի» երկրպագու է ձերբակալվել

Սևիլիայում, որտեղ կայացել է «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը, կատալոնական ակումբի երկրպագու է ձերբակալվել։ Պարզվել է` նա մադրիդյան թիմի երկրպագուի քիթն է կոտրել, հաղորդում է Tiempo de Juego-ն: Ոստիկանությունից հաստատել են տեղեկությունը: ...

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Օշականում տեղի ունեցած ողբերգական դեպքից

23:03 27.04.2025

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Օշականում տեղի ունեցած ողբերգական դեպքից

Ապրիլի 27-ին՝ ժամը 17։47-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում՝ Քասախ գետի կամրջի հարևանությամբ, 4 տարեկան երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու, հրշեջ-փրկարարական ջոկատի երկու օպերատիվ խումբ և երկու մարտական հաշվարկ: Գետի դժվարամատչելի հատվածների դիտարկման նպատակով […] ...

BACK_TO_TOP