ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի արձագանքը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վերաբերյալ ԳՐԵԿՈ-ի անդրադարձին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+9.09 oC

ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի արձագանքը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վերաբերյալ ԳՐԵԿՈ-ի անդրադարձին

16:44 17.12.2019

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիան) ողջունում և լիովին կիսում է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի՝ ԳՐԵԿՈ-ի կողմից սույն թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված և 12-ին հրապարակված 4-րդ գնահատման զեկույցում հնչեցված այն գնահատականները, որոնք վերաբերում են հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մաս կազմող մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման գործընթացին: Այս մասին հայտնում են Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարությունից:

Զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ խորհրդարանն ընդունել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» նոր օրենք։ Օրենքը Հանձնաժողովի անդամների նշանակման գործընթացից վերացնում է մրցութային խորհուրդը և ներդնում է ուղղակի առաջադրումների համակարգ (1 թեկնածու առաջադրվում է կառավարության, 1 թեկնածու՝ ԱԺ մեծամասնության, 2 թեկնածու՝ ԱԺ 2 ընդդիմադիր կուսակցությունների, և 1 թեկնածու՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից)։ Այս մոդելի հետ կապված հիմնական մտահոգությունը քաղաքականացման զգալի ռիսկն է  (զեկույցում համապատասխանաբար հղում է կատարվում Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի հայտարարությանը)։ Սա հակակոռուպցիոն մարմինների համար կենսական նշանակություն ունեցող դրույթ է, քանի որ քաղաքական միջամտությունից և ազդեցությունից զերծ լինելը՝ նրանց արդյունավետությունն ապահովելու հիմնական սկզբունքն է:

Նաև նշվում է, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ներկայումս ներկայացված չեն առաջադրման կամ ընտրության գործընթացում: Կառավարությունն ու իշխող խորհրդարանական խմբակցությունը կարող են վերահսկել հանձնաժողովի մեծամասնությանը: Կարծես թե այս հարցի վերաբերյալ կառավարության կողմից նոր փոփոխություններ են մշակվում, որոնք նախատեսում են Հանձնաժողովի առաջին կազմի ուղղակի առաջադրումներ խորհրդարանի կողմից, իսկ այնուհետև՝ մրցութային խորհրդի վերականգնում։ ԳՐԵԿՈ-ն ՀՀ իշխանություններին կոչ է անում հավասարակշռված ու կայուն կազմի և թափանցիկ ընթացակարգերի միջոցով ապահովել հանձնաժողովի անկախությունը: ԳՐԵԿՈ-ն ցանկանում է ընդգծել, որ այս առաջարկություն առավելապես վերաբերում է Հանձնաժողովի ֆունկցիոնալ անկախությանը»։ (Recommendation xviii (86)։

Հարկ ենք համարում նշել, որ նախքան Օրենքի ընդունումը, Կոալիցիան առաջինից երկրորդ ընթերցումն ընկած ժամանակահատվածում ուշադիր հետևել է ընթացող զարգացումներին, մի քանի անգամ հանդես է եկել հայտարարությամբ՝ հիշեցնելով, որ Օրենքում նման կարգավորումների նախատեսումը և գործելաոճը չեն բխում միջազգային հանրաճանաչ նորմերից, սկզբունքներից և ստանձնած պարտավորություններից, ներառյալ հակակոռուպցիոն անկախ մարմինների ձևավորման վերաբերյալ Ջակարտայի հանրաճանաչ սկզբունքներից, չեն արտացոլում թավշյա հեղափոխությամբ որդեգրված ժողովրդավարության և մասնակցային կառավարման արժեքները, չեն արտացոլում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման վերաբերյալ ՀՀ վարչապետի արտահայտած հրապարակային դիրքորոշումներին՝ օրենքը որակելով որպես իշխանությունների կողմից մինչ օրս առաջարկված ամենաիշխանամետ նախագիծ և մեկ քայլ հետ (տես հետևյալ հղումներով՝ https://armla.am/44019.html,  https://armla.am/43693.html):

Ավելին, 2019 թվականի հոկտեմբերի 4-ին Կոալիցիան դիմում էր ներկայացրել ՀՀ նախագահին՝ ՀՀ ԱԺ-ի կողմից 13.09.2019-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված Օրենքը չստորագրելու մասին (դիմումին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://armla.am/45040.html)

Կոալիցիան այդ զարգացումների մասին պարբերաբար տեղեկացրել է նաև միջազգային կառույցներին, այդ թվում՝ ԳՐԵԿՈ-ին, որն էլ մանրամասն ուսումնասիրելով Կոալիցիայի կողմից ներկայացված մտահոգությունները, դրանք ներառել է զեկույցում:

Հարկ ենք համարում մեկ անգամ ևս նշելու, որ Կոալիցիայի համար առաջնահերթություն է ինքնիշխան ու հայակենտրոն լինելը, և, որ Կոալիցիան շարունակելու է ներդնել իր ջանքերը նպաստելու երջանիկ, ներդաշնակ և կոռուպցիայից զերծ հասարակության կառուցմանը Հայաստանում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը

19:40 22.11.2024

Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ՝ ներկայացնելու ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը։ Անդրադառնալով Ժողովրդագրության ռազմավարության մշակման կարևորությանը՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ փաստաթղթի ձևավորման գործընթացը տևել է ավելի քան երկուսուկես տարի, որում ներգրավված են եղել աշխարհի մի շարք առաջատար հետազոտական կենտրոններ։ Նախարարի […] ...

Ավստրիայի բասկետբոլի հավաքականը Հայաստանի ընտրանու դեմ խաղից առաջ վստահ հաղթանակ է տարել. ԱԱ-2027

19:35 22.11.2024

Ավստրիայի բասկետբոլի հավաքականը Հայաստանի ընտրանու դեմ խաղից առաջ վստահ հաղթանակ է տարել. ԱԱ-2027

Բաստետբոլի Ավստրիայի ազգային հավաքականն աշխարհի 2027 թ. առաջնության նախընտրական առաջին փուլի երրորդ տուրում հյուրընկալվելիս 99-63 հաշվով առավելության է հասել Ալբանիայի թիմի նկատմամբ։ Ավստրիայի հավաքականը C խմբում երկրորդ հաղթանակն է տարել և 4 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է։ Ավստրիացիներն այս խաղից հետո կժամանեն Երևան, որտեղ նոյեմբերի 24-ին մարզահամերգային համալիրում մրցելու են Հայաստանի հավաքականի դեմ։ Հայաստանը երկու […] ...

Մեկնարկել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ և կոռուպցիա» երկօրյա դասընթացը

19:28 22.11.2024

Մեկնարկել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ և կոռուպցիա» երկօրյա դասընթացը

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավի շրջանակում ԶԼՄ ներկայացուցիչների համար այսօր մեկնարկել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ և կոռուպցիա» երկօրյա դասընթացը։ Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից: Դասընթացի նպատակն է զարգացնել լրագրողների և խմբագիրների մասնագիտական հմտությունները հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող հարցերը լուսաբանելու և կոռուպցիայի ազդեցությունը բացահայտելու գործում։ ՀՀ […] ...

Վերջին օրերին արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր

19:22 22.11.2024

Վերջին օրերին արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր

ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժիններում վերջին օրերին ևս արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, բացատրական աշխատանքի շնորհիվ կամովին հանձնվել է 15 ինքնաձիգ, 44 ատրճանակ, 142 նռնակ, 53 հրացան, տարբեր տրամաչափի 14027 փամփուշտ և 319 այլ զինամթերք։ «Կրկին հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Հիշեցնենք՝ նման դեպքերում անձն ազատվում է […] ...

Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ

19:16 22.11.2024

Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ

Նոյեմբերի 22-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) գործադիր տնօրեն Քեննեթ Էնջելի հետ` քննարկելու երկկողմ համագործակցության ընդլայնման և Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման հնարավորությունները։ Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը կարևորել է Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի դերակատարումը զարգացող երկրների տնտեսական աճի խթանման գործում՝ նշելով. «Այս համագործակցությունը ոչ միայն ֆինանսավորման համատեքստում է, այլ […] ...

Հրաձգության մրցաշար՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, Երևան քաղաքի ավագանու խմբակցությունների անդամների միջև

19:09 22.11.2024

Հրաձգության մրցաշար՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, Երևան քաղաքի ավագանու խմբակցությունների անդամների միջև

«Ասպար» հրաձգարանում անցկացվել է հրաձգության մրցաշար՝ Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանների աշխատակազմերի և Երևան քաղաքի ավագանու «Ազգային առաջընթաց» և «Հանրային ձայն» խմբակցությունների անդամների միջև: Մրցաշարին ներգրավվել է շուրջ 100 մասնակից: Հաղթողները որոշվել են կրակոցների միավորների հանրագումարով, տղամարդկանց և կանանց համար առանձին հաշվարկով: Տղամարդկանց պայքարում 1-ից 3-րդ մրցանակային տեղեր են զբաղեցրել Երևանի Էրեբունի, Կենտրոն և Արաբկիր վարչական […] ...

BACK_TO_TOP