ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը արհեստագործական գույքով է համալրել Գյումրիի թիվ 1 ուսումնարանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը արհեստագործական գույքով է համալրել Գյումրիի թիվ 1 ուսումնարանը

15:00 16.12.2019

Գյումրիի թիվ 1 արհեստագործական ուսումնարանը համալրվել է նոր գույքով։ Սա Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան նվերն է ուսումնական հաստատությանը։ Դեսպանատան ֆինանսավորմամբ «Ապագան քոնն է» հասարակական կազմակերպությունն անցնող տարվա մարտ-սեպտեմբեր ամիսներին ուսումնարանի 8 դասասենյակ, 3 արհեստանոց, դահլիճը, գրադարանը, ուսուցչանոցն ու բուֆետն է կահավորել։ Գույքը արհեստագործական ուսումնական հաստատության համար կարևոր է ոչ միայն որպես նյութատեխնիկական բազա, այլ որպես ուսումնական գործընթացի բաղկացուցիչ մաս։

Գյումրիի թիվ 1 արհեստագործական ուսումնարանի կարի արտադրական լսարանն է։ Առաջին անգամ այստեղ մոդելավորման բաժնի բոլոր ուսանողները կարող են մասնակցել գործնական աշխատանքի: Ամիսներ առաջ նույն այս լսարանում ընդամենը մեկ կարի մեքենա է եղել։ Ուսանողներն արդեն անցյալով են պատմում, որ գործնական աշխատանք կատարելու համար ստիպված են եղել հերթ կանգնել։

Թիվ 1 արհեստագործական ուսումնարանի մոդելավորման բաժինն ամենապահանջվածներից է։ 4 առանձին խումբ է ձևավորվել։ Այստեղ ուսանողներն առանց տարիքային սահմանափակման են։ Հիմնական դպրոցների շրջանավարտների հետ միասին դերձակ կամ մոդելավորող դառնալու համար դիմում են բարձրագույն կրթություն արդեն ստացածները։ Բուհական կրթությամբ աշխատաշուկայում տեղ չեն գտել ու որոշել են արհեստ սովորել։

8 դասասենյակ, 3 արհեստանոց, գրադարան, դահլիճ ու ուսուցչանոց․․․

Բոլոր այս սենյակների կահավորանքը ճապոնական է։ Հայաստանում Ճապոնիայի դեսպանը կահավորված արհեստանոցներում նաև նվեր ստացած գույքի կիրառության արդյունքներին ծանոթացավ։

«Գյումրին արհեստների ու մշակույթի քաղաք է։ Ես պատիվ ունեմ ներդրումներ կատարել հենց այս քաղաքում։ Հուսով եմ, որ նյութերն ու գործիքները, որոնցով համալրվել է ուսումնարանը, կօգնեն Գյումրիում արհեստների զարգացմանը։ Մենք Հայաստանում ֆինանսավորվող ծրագրերում առաջնահերթությունը տալիս ենք կրթությանը։ Հայաստանն ու Ճապոնիան մեկ ընդհանրություն ունեն` երկուսն էլ սեյսմաակտիվ տարածաշրջանում են։ Մենք կարևորում ենք արտակարգ իրավիճակներին դիմագրավելու ծրագրերը։ Այս հարցում հայ-ճապոնական համագործակցությունը սկսվել է 1988թ.  երկրաշարժից հետո։ Այդ օրվանից մենք մասնակցություն ենք ունենում Հայաստանում աղետների դիմագրավման ծրագրերին»,- SHANTNEWS.am-ին ասել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան:

Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը ֆինանսավորում է մի շարք ծրագրեր։ Խոսքը կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների և սեյսմիկ անվտանգության մասին է: Ճապոնացի մասնագետները օգնել են հայ գործընկերներին քաղաքների սեյսմիկ ռիսկի գնահատման և Առափիում սողանքների կանխարգելման հարցում։ Իսկ արհեստագործական ուսումնարանի գույքով համալրումը, դեսպանի խոսքերով, Գյումրիում իրենց ծրագրերի միայն փոքր մասն է։ Համագործակցությունը շարունակական է լինելու։

Այս մասին սեղանի շուրջ խոսեցին, իսկ հյուրասիրությունը հայկական ճաշատեսակներով էր, որոնք նոր կահավորված խոհանոցում պատրաստել էին ուսումնարանի խոհարարական բաժնի ուսանողները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼ

13:51 27.11.2024

«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼ

Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալը» կատարը ներկայացնող «Ալ Սադի» դեմ արտագնա խաղում միավորներ է կորցրել։ Խաղն ավարտվել է 1-1 հաշվով։ Սաուդյան ակումբից հանդիպմանը մասնակցել են գրեթե բոլոր անվանի ֆուտբոլիստները` Բոնոն, Կուլիբալին, Ռենան Լոդին, Ժոաու Կանսելուն, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչն ու Ալեքսանդր Միտրովիչը։ Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմից բացակայում էր Բրազիլիայի ազգային […] ...

Վրաստանի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է նախկին ֆուտբոլիստի թեկնածությունը

13:45 27.11.2024

Վրաստանի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է նախկին ֆուտբոլիստի թեկնածությունը

Վրաստանի իշխող կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է իր թեկնածուին։ Նա նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլին է։ Այս մասին հայտնում է Echo of the Caucasus-ը։ Կավելաշվիլին եղել է Վրաստանի IX եւ X գումարումների խորհրդարանի պատգամավոր։ Հոկտեմբերի 26-ին կայացած վերջին ընտրությունների ժամանակ նա խորհրդարան է մտել իշխող «Վրացական երազանք» կուսակցության ցուցակի 18-րդ համարով։ Միխեիլ Կավելաշվիլիին անվանում են […] ...

Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պետնախարարի հետ

13:40 27.11.2024

Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պետնախարարի հետ

Նոյեմբերի 26-ին ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պետնախարար Նուրա բին Մուհամմեդ Ալ Կաաբիի հետ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը գոհունակությամբ արձանագրել է երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունների առկայությունը՝ կարևորելով տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման համար առկա ներուժի կիրարկումը։ Երկուստեք ընդգծվել է բազմակողմ […] ...

Էլինա Ավանեսյանը համագործակցություն է սկսել Adidas-ի հետ

13:34 27.11.2024

Էլինա Ավանեսյանը համագործակցություն է սկսել Adidas-ի հետ

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը համագործակցություն է սկսել գերմանական հանրահայտ Adidas ընկերության հետ։ Այդ մասին 22-ամյա թենիսիստուհին հայտնել է սոցցանցերում։ «Ուրախ եմ տեղեկացնել, որ միացել եմ Adidas-ի ընտանիքին։ Արդեն վաղուց կորտում Adidas-ի մարզահագուստն եմ հագնում, քանի որ անկեղծ սիրում եմ այդ ընկերությունն ու արտադրանքը»,- գրել է Էլինան։ Հիշեցնենք, որ Էլինա Ավանեսյանն այս տարվա օգոստոսից է   ներկայացնում […] ...

Վահան Կոստանյանը կարևորել է Պորտուգալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման և խորացման հարցում

13:28 27.11.2024

Վահան Կոստանյանը կարևորել է Պորտուգալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման և խորացման հարցում

Նոյեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Պորտուգալիայի արտաքին գործերի և համագործակցության պետքարտուղար Նունո Սամպայոյի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Պորտուգալիա հարաբերություններում առկա դինամիկան՝ կարևորելով քաղաքական երկխոսության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկու երկրների պատրաստակամությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել հայ-պորտուգալական օրակարգն ընդլայնելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու հեռանկարներին։ […] ...

Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում․ ՍԱՏՄ

13:22 27.11.2024

Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Կարեն Կրպոյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը, հիմք ընդունելով Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում հայտնաբերած խախտումների արձանագրությունը։ Մասնավորապես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված չի եղել այնպես, որ ապահովվի ․ տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկումը և ընթացիկ վերանորոգումը, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և […] ...

BACK_TO_TOP