Գյումրիում նոր ծննդօգնության կենտրոնի կառուցման ծրագիրը` թյուրընկալման առիթ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Գյումրիում նոր ծննդօգնության կենտրոնի կառուցման ծրագիրը` թյուրընկալման առիթ

17:50 12.12.2019

Գյումրիում ծննդօգնության նոր կենտրոնի կառուցման մասին որոշումն առայժմ աշխատանքների մեկնարկի ու ավարտի ժամկետներ չի սահմանում, բայց արդեն հասցրել է արձագանքներ ստանալ ոչ միայն որպես նոր ներդրումային ծրագիր: Նոր ծննդօգնության կենտրոնի կառուցման մասին հրապարակումների ալիքը այլ ազդեցություն է ունեցել, ու դարձյալ ակտիվացել են լուրերն այն մասին, որ Գյումրիի ծննդատունը լուծարվել է:

Ծննդատան բուժանձնակազմը պարզաբանում է` փակվելու, լուծարվելու մասին որոշում չկա, թեկուզ թերի ծանրաբեռնվածությամբ շարունակում են աշխատել, բայց թյուրընկալման վատ հետևանքը այս մի քանի օրերին ավելի նկատելի է ՝ դիմելիությունը նվազել է:

«Գալիս են հիվանդները ու մեզ հարցնում, թե հաջորդ այցը որտեղ են գալու, հարցնում են` դուք լուծարվե՞լ եք, որտե՞ղ եք շարունակելու աշխատանքը: Երբ իրենց հարցնում ես, թե ինչից եք որոշել, որ ծննդատունը լուծարվում է, ասում են` լուրեր են շրջանառվում»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել են ծննդատան բուժաշխատողները:

Իսկ Գյումրիի ծննդատան տնօրենը նշել է, որ իրենց հաշվառված հիվանդներն են զանգահարում ու հետաքրքրվում բուժհաստատության հետագա ճակատագրով.

«Նույնիսկ մեզ մոտ` կանանց կոնսուլտացիայում գրանցված կանայք են զարմանքով զանգում, հարցնում, թե  հիմա որտեղ գանք, ասում ենք` եկեք Գյումրիի ծննդատուն, քանի որ առայժմ ոչ մի փոփոխութուն չկա»,- նշել է Գյումրիի ծննդատան տնօրեն Էդգար Սուքիասյանը:

Հիվանդներին ու ծննդկաններին բացատրել են, որ ծննդատունը շարունակում է աշխատել: Փոփոխություններ լինելու են, բայց միայն նոր ծննդօգնության կենտրոն ունենալուց հետո: Ապագա կենտրոնի գործառույթների մասին քննարկումները նախարարությունում են եղել: Կա որոշում, որը վերաբերում է ոչ միայն Գյումրիի ծննդատանը, այլև Գյումրիի Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքին:

«Գյումրիում 2 ծննդօգնություն իրականացնող հաստատություն ունենք` Գյումրիի ծննդատունը և Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքը: Որոշում  է կայացվել նոր կառուցվող շենքում տեղակայել այս 2 ծառայությունները, բայց մինչ շենքի կառուցումը, մինչ միավորումը յուրաքանչյուրն իր տեղում շարունակելու է իր գործունեությունը»,- SHANTNEWS.am-ին հայտնել է Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը:

Սա նշանակում է, որ ծննդատունն ու մանկական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքը կմիավորվեն, երբ նոր կենտրոնը կառուցված կլինի: Միավորման ամենակարևոր հարցի պատասխանն էլ առողջապահության վարչությունում ունեն՝ նախատեսված է 40 մահճակալ հզորություն:

Առողջապահության բաժնի պետն այսքանն ասելուց հետո շեշտեց` որոշումները միայն բանավոր են, քանի դեռ նոր շենքը կառուցված չէ: Գյումրիի ծննդատան տանիքը վերանորոգելու և բաժանմունքների վերազինման խնդրանքները անպատասխան են մնում վերջին մի քանի տարիներին:

Ծնունդների քիչ թիվը հանգեցրեց քիչ ֆինանսավորման, շենքի պահպանության ծախսերի համար գումար չմնաց: Փոխարենը ծննդատան պարտքերն են ավելանում: Պարտքի չափը հասել է 70 մլն դրամի: Մարզպետարանում ու առողջապահության նախարարությունում Գյումրիի ծննդատան պարտքերի հարցի քննարկումը շարունակական ու անսպառ թեմա է, բայց տարբերակներ չեն գտնում:

Ըստ այդմ էլ լուծումը, առողջապահության բաժնի պետի խոսքով, միավորումն է: Գյումրիում ծննդօգնություն իրականացնող երկու հաստատություններն էլ ունեն հավասար` 30 մահճակալ հզորություն, բայց երկուսն էլ աշխատում են թերբեռնված: Նոր կենտրոնի կառուցման համար առայժմ միայն հողհատկացումն է կատարված, և ծրագրի ժամկետների մասին ոչինչ հայտնի չէ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահան Կոստանյանը կարևորել է Պորտուգալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման և խորացման հարցում

13:28 27.11.2024

Վահան Կոստանյանը կարևորել է Պորտուգալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման և խորացման հարցում

Նոյեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Պորտուգալիայի արտաքին գործերի և համագործակցության պետքարտուղար Նունո Սամպայոյի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Պորտուգալիա հարաբերություններում առկա դինամիկան՝ կարևորելով քաղաքական երկխոսության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկու երկրների պատրաստակամությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել հայ-պորտուգալական օրակարգն ընդլայնելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու հեռանկարներին։ […] ...

Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում․ ՍԱՏՄ

13:22 27.11.2024

Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Կարեն Կրպոյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը, հիմք ընդունելով Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում հայտնաբերած խախտումների արձանագրությունը։ Մասնավորապես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված չի եղել այնպես, որ ապահովվի ․ տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկումը և ընթացիկ վերանորոգումը, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և […] ...

Ալեքսանդր Սիրունյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածու

13:17 27.11.2024

Ալեքսանդր Սիրունյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածու

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին: ...

Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում

13:15 27.11.2024

Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Ռաֆայել Նադալը գոլֆի մրցաշարի է մասնակցել Բալեարյան կղզիներում։ Իսպանացի լեգենդար թենիսիստը զբաղեցրել է 8-րդ տեղը 76 մասնակիցների թվում։ «Ես սիրում եմ գոլֆ։ Դա հիանալի է, քանի որ խաղի ընթացքում դու միշտ գտնվում ես գեղեցիկ վայրերում, իսկ վնասվածք ստանալու հավանականությունը շատ ցածր է այս մարզաձևում»,- Նադալի խոսքերը մեջբերում է Sportskeeda-ն։ Փետրվարին […] ...

2025 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա

13:12 27.11.2024

2025 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա

Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2025 թվականի սակագները: Սոցիալապես անապահով բաժանորդների համար 2025 թվականին սակագինը՝ 180 դրամ, մյուս բոլոր բաժանորդների համար՝ 200,42 դրամ։ Հանձնաժողովի կողմից կատարված մոնիթորինգի արդյունքում հաշվարկվել է լրացուցիչ 438387 խմ ծավալ, որը սակագնի վրա […] ...

Առևտրային վեճի լուծումը վստահե՛ք հաշտարարին․ ՀՀ արդարադատության նախարարություն

13:08 27.11.2024

Առևտրային վեճի լուծումը վստահե՛ք հաշտարարին․ ՀՀ արդարադատության նախարարություն

Առևտրային վեճի լուծումը վստահե՛ք հաշտարարին, խորհուրդ է տալիս ՀՀ արդարադատության նախարարությունը։ Հաշտարարությունը վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմ է, որի առավելություններն են՝ 1. Խնդրի ավելի արագ լուծումը 2. Սթրեսի նվազեցումը 3. Ցածր ծախսերը 4. Գաղտնիությունը ...

BACK_TO_TOP