Գյումրիի բյուջեի հանրային քննարկում դատարկ դահլիճում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Գյումրիի բյուջեի հանրային քննարկում դատարկ դահլիճում

18:26 11.12.2019

Ավագանու 5 անդամ, բաժնի 1 պետ, հասարակական կազմակերպությունների 3 ներկայացուցիչ…

Գյումրիի գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումը միայն այսքանին էր հետաքրքրել: Մինչև քննարկման ավարտը դահլիճի աթոռների մեծ մասը դատարկ մնաց: Այդուհանդերձ, քաղաքային բյուջեի գլխավոր թվերը հրապարակվեցին` 3 մլրդ 992 մլն 6 հազար դրամ, որից 2 մլրդ 381 մլն 8 հազար դրամը պետական դոտացիան է, այսինքն` Գյումրիի քաղաքապետարանի հավաքագրումները կազմելու են 1 մլրդ 610 մլն դրամ:

Այս գումարից 2020-ին, այս տարվա համեմատ, ավելի շատ՝ 504 մլն դրամ աշխատավարձի ֆոնդ են պլանավորել` նվազագույն աշխատավարձն է բարձրանում: Բյուջեում եկամուտների աճ են կանխատեսում: Սա ի հաշիվ քաղաքում շահագործվող մեքենաների ավելացման: Ավելացրել են մանկապարտեզներին հատկացվող ֆինանսավորումը: 693 մլն դրամ է կազմելու 25 մանկապարտեզների աշխատավարձի ֆոնդը, կոմունալ ծախսերը, նաև սննդի գումարները: Ավելացել են նաև փողոցաշինության հատկացումները: Առանձին հոդվածներով գումարներ են հատկացրել փողոցաշինական ծրագրերի նաև արդեն կատարված աշխատանքների վարկային պարտավորությունները կատարելու համար: Խոսքը ՎԶԵԲ-ի վարկի մասին է:

«Մենք ունենք վարկի սպասարկում, նախատեսված է 62.8 մլն դրամ: Սա ՎԶԵԲ-ի վարկի տոկոսն է: Սա առայժմ նախատեսված է, պարտադիր չէ, որ հենց այսքան ծախսենք: Մենք 2019 թվին էլ ենք նախատեսել, բայց վարկի մարում չենք կատարել, որովհետև պիտի պահանջվի: Ծրագիրը դեռ ընթացքի մեջ է: Ճանապարհաշինության համար նախատեսված է 415 մլն դրամ»,- ասել է Գյումրիի քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանը:

Փողոցաշինական ծրագրերի հատկացումները կավելանան, բայց արդեն պետական ֆինանսավորման հաշվին: 2020-ի սուբվենցիոն ծրագրերը բյուջեում հաշվարկված չեն` 411 մլն դրամ բաժին են հանել աղբահանության, 75 մլն` կանաչապատման, 22 մլն դրամ` թափառող շների վնասազերծման աշխատանքներին:  Թվերի լեզվով ոչ միայն գումարներն են ներկայացված, այլև քաղաքում թափառող շների թիվն ու հաշիվը:

Քաղաքապետարանը մրցույթ հայտարարել էր շների ստերջացմամբ զբաղվող կազմակերպություն ընտրելու համար: Գյումրիում նման կազմակերպություն չկա, մայրաքաղաքից եկողներին էլ մրցութային պայմանները հարմար չեն: Արդեն թվով 4-րդ մրցույթն են հայտարարելու, քաղաքապետարանը, իր հերթին, այլ տարբերակ է մտածել:

«Երևի մեկ անգամ էլ մրցույթ կհայտարարենք և մրցութային պարամետրերը կփոխենք` մատչելի դարձնելու համար որոշ կազմակերպությունների համար: Եթե մրցույթում դարձյալ չեղավ շահող կազմակերպություն, հաջորդ ելքը` պետք է ստեղծենք համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, ինչպես Երևանում թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնն է»,- տեղեկացրել է Գյումրիի քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանը:

Արդեն հաշվարկել են, որ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ունենալու համար բյուջեից 60 մլն դրամ կպահանջվի: Իսկ կձևավորվի՞ այդ կառույցը, թե՞ ոչ, պարզ կդառնա տարեվերջին` հերթական մրցույթից հետո:

Նույն ժամանակահատվածում էլ բյուջեն կներկայացվի ավագանու հաստատմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պետնախարարի հետ

13:40 27.11.2024

Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պետնախարարի հետ

Նոյեմբերի 26-ին ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պետնախարար Նուրա բին Մուհամմեդ Ալ Կաաբիի հետ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը գոհունակությամբ արձանագրել է երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունների առկայությունը՝ կարևորելով տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման համար առկա ներուժի կիրարկումը։ Երկուստեք ընդգծվել է բազմակողմ […] ...

Էլինա Ավանեսյանը համագործակցություն է սկսել Adidas-ի հետ

13:34 27.11.2024

Էլինա Ավանեսյանը համագործակցություն է սկսել Adidas-ի հետ

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը համագործակցություն է սկսել գերմանական հանրահայտ Adidas ընկերության հետ։ Այդ մասին 22-ամյա թենիսիստուհին հայտնել է սոցցանցերում։ «Ուրախ եմ տեղեկացնել, որ միացել եմ Adidas-ի ընտանիքին։ Արդեն վաղուց կորտում Adidas-ի մարզահագուստն եմ հագնում, քանի որ անկեղծ սիրում եմ այդ ընկերությունն ու արտադրանքը»,- գրել է Էլինան։ Հիշեցնենք, որ Էլինա Ավանեսյանն այս տարվա օգոստոսից է   ներկայացնում […] ...

Վահան Կոստանյանը կարևորել է Պորտուգալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման և խորացման հարցում

13:28 27.11.2024

Վահան Կոստանյանը կարևորել է Պորտուգալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման և խորացման հարցում

Նոյեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Պորտուգալիայի արտաքին գործերի և համագործակցության պետքարտուղար Նունո Սամպայոյի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Պորտուգալիա հարաբերություններում առկա դինամիկան՝ կարևորելով քաղաքական երկխոսության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկու երկրների պատրաստակամությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել հայ-պորտուգալական օրակարգն ընդլայնելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու հեռանկարներին։ […] ...

Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում․ ՍԱՏՄ

13:22 27.11.2024

Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Կարեն Կրպոյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը, հիմք ընդունելով Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում հայտնաբերած խախտումների արձանագրությունը։ Մասնավորապես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված չի եղել այնպես, որ ապահովվի ․ տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկումը և ընթացիկ վերանորոգումը, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և […] ...

Ալեքսանդր Սիրունյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածու

13:17 27.11.2024

Ալեքսանդր Սիրունյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածու

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին: ...

Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում

13:15 27.11.2024

Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Ռաֆայել Նադալը գոլֆի մրցաշարի է մասնակցել Բալեարյան կղզիներում։ Իսպանացի լեգենդար թենիսիստը զբաղեցրել է 8-րդ տեղը 76 մասնակիցների թվում։ «Ես սիրում եմ գոլֆ։ Դա հիանալի է, քանի որ խաղի ընթացքում դու միշտ գտնվում ես գեղեցիկ վայրերում, իսկ վնասվածք ստանալու հավանականությունը շատ ցածր է այս մարզաձևում»,- Նադալի խոսքերը մեջբերում է Sportskeeda-ն։ Փետրվարին […] ...

BACK_TO_TOP