13:09 10.12.2019
Ֆրանսիայում արդեն 5-րդ օրն է՝ շարունակվում է հասարակական տրանսպորտի աշխատակիցների համընդհանուր խոշոր գործադուլը:
Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զանգվածային ակցիաները կաթվածահար են արել մայրաքաղաք Փարիզի և այլ քաղաքների երթևեկությունը: Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Փարիզի մետրոյում: Նորմալ աշխատում է ընդամենը 2 գիծ, որոնց վրա գնացքները կառավարվում են էլեկտրոնային համակարգով և գործում են առանց վարորդների:
Ֆրանսիայում զանգվածային բողոքի առիթ էին դարձել այդ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկած կենսաթոշակային բարեփոխումները: Ֆրանսիայում այժմ գործում են կենսաթոշակային տասնյակ համակարգեր: Մակրոնը ցանկանում է ստեղծել մեկ միասնական համակարգ՝ հիմնված վաստակած միավորների վրա: Դա նշանակում է, որ որոշ խմբեր այլևս չեն օգտվի կենսաթոշակային առավելություններից:
Հայտնի է նաև, որ Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը վաղն ամբողջությամբ կներկայացնի կենսաթոշակային բարեփոխումների նախագիծը:
22:37 12.04.2025
Տավուշում բախվել են «BMW X5»-ն ու «Mercedes»-ըԱպրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Ծաղկավան բնակավայրում բախվել են «Mercedes Viano» և «BMW X5» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: ...
22:29 12.04.2025
Հայաստան-Ադրբեջան. որո՞նք էին Անթալիայի դիվանագիտական ֆորումի ուղերձներըԱնթալիայում ընթացքի մեջ է դիվանագիտական ֆորումը: Դրան արդեն երրորդ անգամ մասնակցում է նաև Հայաստանը: Ֆորումի շրջանակում առանձին պանելային քննարկում նվիրված էր Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության հարցերին: Դրանք քննարկվում էին Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ: Հայաստանի ԱԳ նախարարի՝ ֆորումում առաջ քաշած հարցերին և այլ թեմաների անդրադարձել է Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար […] ...
22:22 12.04.2025
Ապրիլի 14-ի կգրանցվեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիներըՄարտի 30-ի ՏԻՄ ընտրությունները կազմակերպած թիվ 14 և 31 ԸԸՀ-ները ապրիլի 14-ի նիստերում կգրանցեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիներին: Այս մասին հայտնել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Հիշեցնենք, որ թիվ 14 և 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ապրիլի 6-ի նիստերում ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները։ Փարաքարում կուսակցությունների և դաշինքի ստացած քվեները՝ «Քաղաքացիական պայմանագիր» […] ...
22:16 12.04.2025
Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում 1:2 հաշվով պարտվել է բուլղարացի մրցակցին. ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 1:2 հաշվով պարտվել է բուլղարացի մրցակից Կիրիլ Միլովին և կպայքարի բրոնզե մեդալի համար: Այս մասին հայտնել են Ըմբշամարտի ֆեդերացիայից: Սամվել Գրիգորյանը սփոփիչ գոտեմարտի հնարավորություն է ստացել: Հայաստանի հունահռոմեական ոճի […] ...
22:09 12.04.2025
Երևանում բախվել են «Ford Fusion»-ը ու «Mitsubishi»-ն․ վերջինը կողաշրջվել էԱպրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Իսակովի պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Կարգո»-ի խաչմերուկում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Բորիս Վ․-ի վարած «Ford Fusion» մակնիշի և Երևանի բնակիչ 44-ամյա Էդուարդ Թ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Mitsubishi»-ն կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։ […] ...