Ես երկար տարիներ մղձավանջներ էի տեսնում, տեսնում էի Գյումրին. Արմեն Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Ես երկար տարիներ մղձավանջներ էի տեսնում, տեսնում էի Գյումրին. Արմեն Սարգսյան

20:55 07.12.2019

Գյումրիում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է 88-ի երկրաշարժի 31-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին: Ինչպես միշտ, միջոցառումները Գյումրիում մեկնարկել են Սուրբ Յոթ Վերք եկեղեցում մատուցված հոգեհանգստյան պատարագով, ապա ծաղիկներ ու ծաղկեպսակներ են խոնարհել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ կատարվել է զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգ: Հանրապետության նախագահը Գյումրիում միայն 88-ի հիշողություններից չէ, որ խոսել է։ Այսօրվա հիշատակի միջոցառումները վերածննդի ու զարգացման ծրագրերի լավատեսական կանխատեսումներով էին:

 

Գյումրիի Սուրբ Յոթ վերք եկեղեցին այն վայրն է, որտեղից սկսվում է դեկտեմբերի 7-ի առավոտը գրեթե բոլոր գյումրեցիների համար: Վառվող մոմերն ու աղոթողներն այսօր սովորականից շատ էին: 88-ին միայն Գյումրիում 17 հազար մարդ է զոհվել։

Հոգեհանգստյան պատարագը մատուցվեց բոլոր զոհերի հոգու հանգստության և հարազատների համբերության ու սփոփանքի համար: Պատարագից հետո հիշատակի միջոցառումների շարունակությունը ավանդաբար Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում է, որտեղ էլ շարժվեց նախագահի գլխավորած պատվիրակությունը:

Հոգեհանգստի կարգ կատարվեց նաև այստեղ գտնվող հուշարձանի մոտ։

«Անմեղ զոհերին և բարեգութ սրտերին» , այսպես է կոչվում Ֆրիդ Սողոյանի հեղինակած քանդակը, որը հավերժացրել է նաև բոլոր նրանց, ովքեր այդ օրերին օգնության ձեռք մեկնեցին աղետյալ քաղաքին: Նրանց ու քաղաքի բոլոր բնակիչների տոկունության շնորհիվ Գյումրին հաղթեց աղետին:

 

Հուշարձանին նախագահ Արմեն Սարգսյանը ծաղկեպսակ դրեց: Իսկ արդեն լրագրողների հետ զրույցը անցած 31 տարիների ընթացքում արվածի ու չարվածի մասին էր: Ինչու Գյումրիի և աղետի գոտու բոլոր մյուս քաղաքների զարգացումն այսքան ձգձգվեց: Արմեն Սարգսյանն այստեղ միայն պետական կառավարման համակարգի մեղավորությունը չէ, որ տեսնում է:

«Սա քաղաք է, որը հոգի է ունեցել: Ոչ թե հոգի է ունեցել 30 տարի առաջ, այլ հոգի է ունեցել դարերով: Այդ հոգին, կարծես, սառել էր: Զբաղված լինելով Ղարաբաղի ու անկախության հարցերով՝ գուցե մեղավոր ենք բոլորս, որ ինչ-որ պահի ավելի շատ եռանդ, ժամանակ և սեր չենք դրել Գյումրիում: Պատմության բոլոր պահերին այն մարդիկ, որոնք սխալ են գործել, ոչ թե իրենց անձի առաջ, այլև իրենց ընտանիքի, հանրության, քաղաքի առաջ, պետք է պատասխան տան»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Արմեն Սարգսյանը հիշեց երկրաշարժից հետո իր առաջին այցը Գյումրի վարչապետի պաշտոնում: Իր այցը խոնավ ու ցուրտ տնակ: Անկեղծացավ՝ այդ օրվանից հետո ամեն օր է մտածել Գյումրիի զարգացման մասին: Հիմա Գյումրիի հանդեպ վերաբերմունքը և հնարավորությունները փոխվել են:

 

«Երբ, որ Գյումրի եկա, որպես վարչապետ, սպասում էի, որ մարդիկ ինձ դժվար կընդունեն, երկար տարիներ մոռացված մարդիկ էին: Սարսափելի էր, թե ինչպես ու որտեղ էին ապրում: Ճիշտն ասած, ես պատրաստ էի ցանկացած վերաբերմունքի ու խոսքի, բայց եղավ ճիշտ հակառակը՝ ինձ հրավիրեցին տնակ, ոչ թե բողոքելու, այլ հյուրասիրելու: Մարդիկ իրենց վերջին ունեցածը կիսեցին ինձ հետ: Այսօր կարող եմ ասել բոլոր գյումրեցիներին, որ ես երկար տարիներ մղձավանջներ էի տեսնում, տեսնում էի Գյումրին: Ժամանակը եկել է, որպեսզի բոլորս միասին վերականգնենք այս հոյակապ քաղաքը և Սպիտակն ու Վանաձորը, և կյանք ու ուրախություն  բերենք բոլորիս»,- ասել է Արմեն Սարգսյանը:

 

Գյումրեցիները պետք է փոխհատուցվեն իրենց համբերատարության համար: Սա շեշտադրեց Արմեն Սարգսյանը: Քաղաքի զարգացումը նաև աշխատանքն է ապահովելու: Այս մասին նախագահ Արմեն Սարգսյանը խոսեց գյումրեցի գործարար կանանց հետ հանդիպմանը: Ասիական զարգացման բանկը փոքր ու միջին ձեռներեցությամբ զբաղվող կանանց համար դասընթացներ է անցկացնում: Գյումրին ծրագրում ներկայացնում են 55 գործարար կանայք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահան Կոստանյանը կարևորել է Պորտուգալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման և խորացման հարցում

13:28 27.11.2024

Վահան Կոստանյանը կարևորել է Պորտուգալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման և խորացման հարցում

Նոյեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Պորտուգալիայի արտաքին գործերի և համագործակցության պետքարտուղար Նունո Սամպայոյի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Պորտուգալիա հարաբերություններում առկա դինամիկան՝ կարևորելով քաղաքական երկխոսության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկու երկրների պատրաստակամությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել հայ-պորտուգալական օրակարգն ընդլայնելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու հեռանկարներին։ […] ...

Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում․ ՍԱՏՄ

13:22 27.11.2024

Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Կարեն Կրպոյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը, հիմք ընդունելով Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում հայտնաբերած խախտումների արձանագրությունը։ Մասնավորապես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված չի եղել այնպես, որ ապահովվի ․ տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկումը և ընթացիկ վերանորոգումը, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և […] ...

Ալեքսանդր Սիրունյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածու

13:17 27.11.2024

Ալեքսանդր Սիրունյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածու

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին: ...

Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում

13:15 27.11.2024

Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Ռաֆայել Նադալը գոլֆի մրցաշարի է մասնակցել Բալեարյան կղզիներում։ Իսպանացի լեգենդար թենիսիստը զբաղեցրել է 8-րդ տեղը 76 մասնակիցների թվում։ «Ես սիրում եմ գոլֆ։ Դա հիանալի է, քանի որ խաղի ընթացքում դու միշտ գտնվում ես գեղեցիկ վայրերում, իսկ վնասվածք ստանալու հավանականությունը շատ ցածր է այս մարզաձևում»,- Նադալի խոսքերը մեջբերում է Sportskeeda-ն։ Փետրվարին […] ...

2025 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա

13:12 27.11.2024

2025 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա

Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2025 թվականի սակագները: Սոցիալապես անապահով բաժանորդների համար 2025 թվականին սակագինը՝ 180 դրամ, մյուս բոլոր բաժանորդների համար՝ 200,42 դրամ։ Հանձնաժողովի կողմից կատարված մոնիթորինգի արդյունքում հաշվարկվել է լրացուցիչ 438387 խմ ծավալ, որը սակագնի վրա […] ...

Առևտրային վեճի լուծումը վստահե՛ք հաշտարարին․ ՀՀ արդարադատության նախարարություն

13:08 27.11.2024

Առևտրային վեճի լուծումը վստահե՛ք հաշտարարին․ ՀՀ արդարադատության նախարարություն

Առևտրային վեճի լուծումը վստահե՛ք հաշտարարին, խորհուրդ է տալիս ՀՀ արդարադատության նախարարությունը։ Հաշտարարությունը վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմ է, որի առավելություններն են՝ 1. Խնդրի ավելի արագ լուծումը 2. Սթրեսի նվազեցումը 3. Ցածր ծախսերը 4. Գաղտնիությունը ...

BACK_TO_TOP