Ժամը 11.40. 31 տարի առաջ այս օրը ժամանակը կանգ առավ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Ժամը 11.40. 31 տարի առաջ այս օրը ժամանակը կանգ առավ

16:28 07.12.2019

31 տարի առաջ այս օրը հանրապետությունում ժամանակը կանգ առավ` ժ. 11.40: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի հյուսիսում, հարյուր հազարավոր մարդկանց համար ժամանակը բաժանեց «մինչ» և «հետո»-ի: Այն տարածքում, որը գրեթե 3 տասնամյակ գնահատվում էր որպես «աղետի գոտի», հիմա արդեն մեծանում է սերունդ, որը միայն լսել է երկրաշարժի մասին:   Իսկ  աղետի իրական դեմքը, ողբերգություն  ավելի քան սարսափելի էր

1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի նման ավերիչ ուժի երկրաշարժեր երկրագնդի վրա, միջին հաշվով, տարեկան լինում է 15-20 անգամ: Սեյսմաբանները հետո պիտի գնահատեին Սպիտակի 10-բալանոց երկրաշարժի առանձնահատկությունները՝ լրիվ ցիկլի երկրաշարժ՝ նախացնցումներով, հիմնական ցնցումով և հետցնցումով:

Մարդկային ողբերգությունն անչափելի է: Ու տարիներ պիտի անցնեին, որպեսզի հազարավոր ճակատագրեր խեղած աղետի իրական պատկերը հնարավոր լիներ չափել գնահատել չոր թվերով:

Սպիտակի երկրաշարժն ընդգրկել էր հանրապետության տարածքի մոտ 40%-ը: Ավերման գոտում էպիկենտրոն Նալբանդում երկրաշարժի ուժգնությունը 10 և ավելի բալ էր: Րոպեների ընթացքում ավերվեց 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթևան մնաց կես միլոնից ավելի մարդ, հոսպիտալացվեց 12500-ը:

Պաշտոնական տվյալներով` զոհվեց 25000-ը, իրականում այդ  թիվն անցնում էր 35 հազարից։ Զոհերի թիվը շատ էր հատկապես Լենինականում` շուրջ 17 հազար և Սպիտակում՝ 4 հազարից ավելի: Ավերվեց Հայաստանի բնակֆոնդի 17%-ը, դադարեց գործել 170,   արդյունաբերական ձեռնարկություն, մոտ 1000 կրթական հաստատություն մասնակի կամ ամբողջովին փլուզվեց, անդառնալի վնաս հասցվեց գյուղերին, ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին: Րոպեների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Լենինականը, Սպիտակը, Կիրովականը, Ստեփանավանը: Երկրաշարժի գոտում շարքից դուրս եկան ջերմամատակարարման, էներգամատակարարման բոլոր համակարգերը: Տարերային աղետը հանրապետության տնտեսությանը հասցրեց ավելի քան 13 մլրդ ռուբլու վնաս։

Աղետը բացահայտեց անպարտելի Խորհրդային Միության խոցելիությունը: Շատ արագ պարզ դարձավ, որ չկան ծայրահեղ իրավիճակում գործող կազմակերպություններ և ծառայություններ: Փրկարարական աշխատանքները սկսվեցին միայն մի քանի օր  անց: Մինչ այդ բնակչները սեփական ուժերով էին փլատականերից փորձում դուրս բերել հարազատներին: Նրանց անփորձությունը ու գիտելիքների պակասը երբեմն պատճառ էր դառնում անտեղի զոհերի: Կարիք կար փրկարարական տեխնիկայի: Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից, զոհված կամ ողջ, դուրս բերվեց ավելի քան 45000 մարդ:

1989թ. սկզբում աղետի գոտում աշխատում էր այլ հանրապետություններից ժամանած ավելի քան 40 հազար մասնագետ: 1990թ. հունվարի 1-ի դրությամբ «Հայաստանի օգնության հիմնադրամին» փոխանցվել էր հանգանակված շուրջ 35 մլն դոլար: Նախատեսված էր ավերվածը վերականգնել երկու տարում։

Հետահայաց գնահատմամբ` աղետի սոսկալի վնասները պայմանավորված էին մի քանի հանգամանքով՝

  1. Հանրապետության ողջ տարածքում թերագնահատված էր սեյսմիկ վտանգը: Կոնկրետ այդ գոտու սեյսմիկ վտանգը գնահատված էր 7-8 բալ, մինչդեռ երկրաշարժի ուժգնությունը Սպիտակում 10 բալ էր :

2 .Շենքերի և կառույցների նախագծման ժամանակ թույլ էին տրվել կոպիտ սխալներ, խախտվել էին սեյսմակայուն շինարարության չափանիշները:

3. Շինարարության որակը եղել էր ողբալիորեն ցածր:

4. Տասնյակ հազարավոր զոհերի պատճառը նաև փրկարական աշխատանքների ձգձգումն ու ոչ ժամանակին կազմակերպումն էր, հմտությունների և իրազեկման բացակայությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեդալներ՝ Դելփյան խաղերից

12:20 28.11.2024

Մեդալներ՝ Դելփյան խաղերից

Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության Սիկտիվկար քաղաքում անցկացվել են 3-րդ երիտասարդական բաց Արկտիկական և ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերը՝ 10 անվանակարգերում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայկական ազգային Դելփյան կոմիտեի (ՀԱԴԿ) մասնագիտական ընտրությամբ խաղերին մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը՝ 6 մասնակցով՝ դաշնամուր, ջութակ, ժողովրդական նվագարաններ և կերպարվեստ անվանակարգերում: ՀՀ պատվիրակության […] ...

Նշանակվեցին Քննչական և Պետական եկամուտների կոմիտեների նախագահները

12:12 28.11.2024

Նշանակվեցին Քննչական և Պետական եկամուտների կոմիտեների նախագահները

ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ, իսկ ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ: Որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով նորանշանակ պաշտոնյաներին, նշել է, որ կառավարությունն արձանագրել է ռազմավարական նպատակ, որ ՀՀ-ում ի վերջո հաստատվի  համընդհանուր և համատարած արդարության զգացում,   իսկ արդարություն և արդարադատություն հասկացությունները […] ...

Եվրահանձնակատարն ասել է, որ ԵՄ-ն կորցնում է մրցունակությունը

12:06 28.11.2024

Եվրահանձնակատարն ասել է, որ ԵՄ-ն կորցնում է մրցունակությունը

ԵՄ տնտեսությունը կորցնում է մրցունակությունը, և առաջիկա տարիներին ԵՄ երկրները պետք է ջանքեր գործադրեն ներդրումներն ու աշխատատեղերը պահպանելու համար։ Այս մասին հայտարարել է Պորտուգալիայի ֆինանսների նախկին նախարար Մարիա Լուիս Ալբուկերկեն, ով 2024 թվականի դեկտեմբերի 1-ից կստանձնի ֆինանսական ծառայությունների և ներդրումների հարցերով եվրահանձնակատարի պարտականությունները։ «Մենք հստակ գիտակցում ենք այն փաստը, որ Եվրոպան կորցնում է մրցունակությունը», – […] ...

SHANTNEWS

12:00 28.11.2024

SHANTNEWS

Համայնքային ոստիկանները զարգացնում են մասնագիտական գիտելիքներն ու կատարելագործում հմտությունները

11:57 28.11.2024

Համայնքային ոստիկանները զարգացնում են մասնագիտական գիտելիքներն ու կատարելագործում հմտությունները

ՆԳ նախարարության բարեփոխումների արդյունքում շուրջ մեկ ամիս է, ինչ ձևավորվել է Համայնքային ոստիկանությունը։ Նախարարությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել ծառայողների կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումներ։ Այս անգամ թիրախում համայնքային ոստիկանների մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործումն է՝ երեխաների իրավունքների պաշտպանության և անվտանգ միջավայրի ապահովման ուղղությամբ։ Նոյեմբերի 26-ին ՆԳՆ կրթահամալիրում Մանկական զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Ապահով տարածքների և համայնքահեն […] ...

Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի

11:50 28.11.2024

Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի

Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Հունգարիայում դեսպանություն բացելու որոշմանը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի համար Հունգարիան ունի կարևոր նշանակություն՝ որպես ԵՄ անդամ երկիր։ 2022թ․ դեկտեմբերի 1-ին Լոձում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել լիարժեք դիվանագիտական […] ...

BACK_TO_TOP