Դատավոր չի մնա, ով գործ կքննի. ինքնաբացարկի միջնորդություն դատավորին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Դատավոր չի մնա, ով գործ կքննի. ինքնաբացարկի միջնորդություն դատավորին

14:35 06.12.2019

ՀՀ քրեական Վերաքննիչ դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ ընթանում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը ամբաստանյալին գրավով չազատելու՝ ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Պետական մեղադրող Գևորգ Բաղդասարյանը դատավոր Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Միջնորդությանը միացավ նաև դատախազ Պետրոս Պետրոսյանը։ Մեղադրողի կարծիքով՝ դատավոր Պապոյանն այս գործի քննության ընթացքում չի կարող անաչառ ու անկողմնակալ վարքագիծ դրսևորել, քանի որ առկա են դրա վրա ազդող արտաքին գործոնները, որոնք կարող են անվստահություն առաջացնել Պապոյանի կողմից կայացվող ակտի նկատմամբ։ Մասնավորապես՝ դատախազը հղում արեց 2019-ի մայիսի 21-ին Armlur.am կայքի մի հրապարակմանը, որտեղ նշվում է, որ «Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ, որոնց թվում եղել է Մխիթար Պապոյանը»։

Բաղդասարյանի խոսքերով՝ այդ հանգամանքները բացառում են դատավորի մասնակցությունն տվյալ գործին։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները առարկեցին՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ դատախազի կողմից հիշատակված գործը որևէ կերպ չի առնչվում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված գործին։ Փաստաբան Արամ Օրբելյանը նշեց, որ դատավորին ինքնաբացարկ հայտնելու իրավական հիմքերը բացակայում են։ Պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով, սա ոչ թե դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն է, այլ՝ միջնորդություն՝ գործը փոխանցել դատավոր Արմեն Դանիելյանին։

«Դատավորի ինքնաբացարկի դեպքում կարող է վատ նախադեպ ստեղծվել, և եթե դատավարության կողմերից որևէ մեկին ձեռնտու չէ դատավորը, ապա կարող են նրա վերաբերյալ զրպարտչական բնույթի տեղեկություններ տարածել, ու այդպիսով՝ դատավոր չի մնա, ով գործ կքննի»,- նշեց Հ․ Ալումյանը։

Իր հերթին պաշտպան Ռուբեն Սահակյանը նշեց, որ դատական համակարգի շուրջ ստեղծված մթնոլորտն այնպիսին է, որ դատավորների մեծ մասն այսօր խուսափում է Ռոբերտ Քոչարյանի գործը քննելուց։ Միջնորդության քննարկումն ավարտվեց, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատական ակտը կհրապարակվի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16:00-ին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կառավարությունում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի երրորդ հանդիպումը

12:40 28.11.2024

Կառավարությունում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի երրորդ հանդիպումը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի համանախագահությամբ Կառավարությունում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի երրորդ հանդիպումը։ Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են ենթակառուցվածքների ոլորտում կարևոր նշանակություն ունեցող նախագծերը և ծրագրերը, այդ թվում՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց», Հյուսիս-Հարավ ճանապարհի «Սիսիան-Քաջարան» հատված, «Դիմակայուն Սյունիք» շրջանակային վարկային ծրագրերը, «Դիմակայության և աճի» պլանի […] ...

Վարչապետը հանձնարարել է, որ իր մասնակցությամբ բոլոր միջոցառումներին ՀՀ օրհներգը հնչի կենդանի կատարմամբ

12:34 28.11.2024

Վարչապետը հանձնարարել է, որ իր մասնակցությամբ բոլոր միջոցառումներին ՀՀ օրհներգը հնչի կենդանի կատարմամբ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է, որ իր մասնակցությամբ բոլոր միջոցառումներին Հայաստանի օրհներգը հնչի կենդանի կատարմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց կառավարության նիստում «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը: Նախագիծը  պատգամավորական նախաձեռնություն է, շրջանառության մեջ են դրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի […] ...

ՆԱՏՕ-ում խոսել են Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին

12:29 28.11.2024

ՆԱՏՕ-ում խոսել են Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ խելամիտ որոշում չի համարում դաշինքի ուժերին Ուկրաինայի հակամարտության մեջ ներգրավելը։ «Չեմ կարծում, որ դա խելամիտ որոշում կլինի»,- ասել է նա՝ պատասխանելով Fox News-ի հաղորդավարի հարցին, թե արդյոք դաշինքը դիտարկում է զորքեր տեղակայելու հարցը, եթե երրորդ երկրները շարունակեն աջակցել Ռուսաստանին հակամարտությունում:   ...

Մեդալներ՝ Դելփյան խաղերից

12:20 28.11.2024

Մեդալներ՝ Դելփյան խաղերից

Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության Սիկտիվկար քաղաքում անցկացվել են 3-րդ երիտասարդական բաց Արկտիկական և ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերը՝ 10 անվանակարգերում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայկական ազգային Դելփյան կոմիտեի (ՀԱԴԿ) մասնագիտական ընտրությամբ խաղերին մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը՝ 6 մասնակցով՝ դաշնամուր, ջութակ, ժողովրդական նվագարաններ և կերպարվեստ անվանակարգերում: ՀՀ պատվիրակության […] ...

Նշանակվեցին Քննչական և Պետական եկամուտների կոմիտեների նախագահները

12:12 28.11.2024

Նշանակվեցին Քննչական և Պետական եկամուտների կոմիտեների նախագահները

ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ, իսկ ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ: Որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով նորանշանակ պաշտոնյաներին, նշել է, որ կառավարությունն արձանագրել է ռազմավարական նպատակ, որ ՀՀ-ում ի վերջո հաստատվի  համընդհանուր և համատարած արդարության զգացում,   իսկ արդարություն և արդարադատություն հասկացությունները […] ...

Եվրահանձնակատարն ասել է, որ ԵՄ-ն կորցնում է մրցունակությունը

12:06 28.11.2024

Եվրահանձնակատարն ասել է, որ ԵՄ-ն կորցնում է մրցունակությունը

ԵՄ տնտեսությունը կորցնում է մրցունակությունը, և առաջիկա տարիներին ԵՄ երկրները պետք է ջանքեր գործադրեն ներդրումներն ու աշխատատեղերը պահպանելու համար։ Այս մասին հայտարարել է Պորտուգալիայի ֆինանսների նախկին նախարար Մարիա Լուիս Ալբուկերկեն, ով 2024 թվականի դեկտեմբերի 1-ից կստանձնի ֆինանսական ծառայությունների և ներդրումների հարցերով եվրահանձնակատարի պարտականությունները։ «Մենք հստակ գիտակցում ենք այն փաստը, որ Եվրոպան կորցնում է մրցունակությունը», – […] ...

BACK_TO_TOP