11:58 06.12.2019
Երևանում մեկնարկել է «Կրթությունը 21-րդ դարում» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի հիմնադրման 15-ամյակին։
Երևանում մեկնարկած միջազգային գիտաժողովին ներկա են մի շարք երկրների առաջատար գիտնականներ և բուհերի ներկայացուցիչներ՝ քննարկելու հումանիտար և տեխնոլոգիական գիտությունների կարևորագույն հարցեր:
««Կրթությունը 21-րդ դարում» խորագրով գիտաժողովի առիթը ռուս հայտնի տեսաբան Գեորգի Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի հիմնադրման 15-ամյակն է»,- տեղեկացրել է Պլեխանովի անվան ՌԴ տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը:
Գիտաժողովին ելույթ են ունեցել մեր երկրում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռիբինսկին, բազմաթիվ գիտնականներ: Հատուկ ուշադրություն է դարձվելու թվայնացման համաշխարհային միտումներին:
Միջազգային գիտաժողովը կշարունակվի նաև վաղը` դեկտեմբերի 6-ին: Ելույթներ կունենան Ռուսաստանից, Լիտվայից, հետխորհրդային այլ երկրներից հրավիրված մասնագետներ:
21:16 30.12.2024
ՃՏՊ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին․ կան տուժածներ21:16 30.12.2024
ՃՏՊ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին․ կան տուժածներԴեկտեմբերի 30-ին, ժամը 18:51-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիբոյեդով գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Nissan» (վարորդ՝ Ա․ Կ․, ծնված 1981 […] ...
21:09 30.12.2024
Ոստիկաններն ու փրկարարներն անցել են ուժեղացված ծառայության. ՆԳ նախարարը հետևել է անձնակազմի շարային ստուգատեսինՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 30-ին ներկա է եղել Ոստիկանության և Փրկարար ծառայության անձնակազմի շարային ստուգատեսին։ Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը և Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը ներկայացրել են ստորաբաժանումների ընդհանուր պատրաստվածությունը։ Ստուգվել է ծառայողական մեքենաների համալրվածությունը, տեխնիկական վիճակը, օգտագործվող հատուկ տեխնիկայի և սարքավորումների հագեցվածությունը, ծառայողների արտաքին տեսքը։ Նախարարը դիմելով ծառայողներին՝ հորդորել է […] ...
21:00 30.12.2024
Հրդեհ Խարբերդի ամառանոցներումԴեկտեմբերի 30-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խարբերդի ամառանոցների 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։18-ին, մարվել՝ 10։14-ին։ Այրվել է տունը (մոտ 80 քմ)։ ...
20:50 30.12.2024
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը 3,4 միլիարդ դոլարի օգնություն է հատկացնում ՈւկրաինայինԱՄՆ իշխանությունները 3,4 միլիարդ դոլար են փոխանցում Ուկրաինային որպես բյուջետային օգնություն, երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը։ «ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Պետդեպարտամենտի հետ համաձայնեցված՝ մենք տրամադրում ենք 3,4 միլիարդ դոլար»,- ասել է Ելենը, որին մեջբերում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ Նա պարզաբանել է, որ սա 2024 թվականի ընթացքում Կոնգրեսի կողմից այդ նպատակների […] ...
20:41 30.12.2024
Զախարյանը ընդգրկվել է թոփ-5 լիգաներում հանդես եկող հետխորհրդային երկրների ամենաթանկարժեք ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականումTransfermarkt-ը ներկայացրել է Եվրոպայի թոփ-5 լիգաներում հանդես եկող հետխորհրդային երկրների ամենաթանկարժեք ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը։ 11 ֆուտբոլիստներից 6-ը ներկայացնում են Ուկրաինան, երկուական՝ Ռուսաստանը և Վրաստանը, ևս մեկ ֆուտբոլիստ՝ Ուզբեկստանը։ Խորհրդանշական հավաքականում է նաև իսպանական «Ռեալ Սոսյեդադի» և Ռուսաստանի ազգային հավաքականի հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 միլիոն եվրո: Եվրոպայի թոփ-5 լիգաներում հանդես […] ...
20:30 30.12.2024
Ինչո՞վ առանձնացավ 2024 թվականը. տարին ամփոփում է Ռուբեն ԲաբայանըՀաշված ժամեր և 2024 թվականն այլևս անցյալ կլինի: Ինչո՞վ առանձնացավ անցնող տարին և ի՞նչ տվեց մեզ. տարին «Հեռանկար»-ի տաղավարում ամփոփել է ռեժիսոր Ռուբեն Բաբայանը: ...