Բիթքոինը մեկ օրում նոր ռեկորդ է սահմանել՝ հատելով 15 հազար դոլարի շեմը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+14.09 oC

Բիթքոինը մեկ օրում նոր ռեկորդ է սահմանել՝ հատելով 15 հազար դոլարի շեմը

16:53 07.12.2017

Աշխարհում ամենահայտնի կրիպտոարժույթը՝ բիթքոինը, մեկ օրում հաղթահարել է իր երկրորդ առավելագույն շեմը՝ հասնելով մինչև 15 հազար դոլարի։ Coinmarketcap կայքի տեղեկություններով՝ բիթքոինը թանկացել է 17.4 տոկոսով՝ հասնելով մոտավորապես 15.3 հազար դոլարի։ Ընդ որում, Bitfinex բորսայում դրա արժեքը դեռևս 14.7 հազար դոլարը չի հատել։  Կրիպտոարժույթի շուկայի կապիտալացումն ընդհանուր առմամբ կազմել է 400.6 մլրդ դոլար, բիթքոինին բաժին է ընկել կեսից ավելին՝ 255.16 մլրդ դոլար։

Անցած ամիս բիթքոինի արժեքը շատ անկայուն էր մերթ աճում էր, մերթ նվազում, բայց արդեն 2-րդ շաբաթն անընդմեջ միայն աճում է։ Վերլուծաբանները, սակայն, չեն բացառում նոր կարճաժամկետ տապալում։

Նոյեմբերի 2-ին բիթքոինի գինը 7000 դոլարն էր հատել, սակայն նոյեմբերի 13-ին այն աննախադեպ անկում գրանցեց՝ հասնելով 5605 դոլարի: Բայց երկու օր չանցած այս կրիպտոարժույթը կրկին վերականգնեց իր ցուցանիշը՝ նորից անցնելով 7000 դոլարի շեմը: Իսկ արդեն նոյեմբերի 29-ին այն հատեց 10000 դոլարի շեմը: 

 

Ի՞նչ է բիթքոինը

Բիթքոինը՝ թվային արժույթ է, որը պաշտպանվում է կրիպտոգրաֆիկական տեխնոլոգիաներով: Այն գոյություն ունի վիրտուալ կերպով, ֆիզիկական դրամական միավոր որպես այդպիսին չունի: Բիթքոինի կոնցեպտը ներկայացվել է Սատոշի Նակամոտոյի կողմից, որի ինքնությունը մինչ այժմ հստակ բացահայտված չէ. այս անունով գուցե անհատ կամ էլ մարդկանց խումբ է ներկայանում: Ապակենտրոնացված վճարային համակարգի կոնցեպցիան Նակամոտոն առաջ է քաշել 2008թ. հոկտեմբերի 31-ին:

Ինչու՞ է անհրաժեշտ կրիպտոարժույթը

Այս հարցի պատասխանը պարզ է: Այն պատճառով ինչի համար անհրաժեշտ է սովորական գումարը: Կրիպտոարժույթն ունի մի քանի առավելություն: Առաջին հերթին չի սպառնում ինֆլյացիան: 

Հնարավո՞ր է գնումներ կատարել բիթքոիններով

Միանշանակ, հնարավոր է: Տարօրինակ կարող է թվալ, որ գումարը, որն, ըստ էության, ձեռքումդ չես կարող պահել, օժտված է գնողունակությամբ, բայց փաստ է, որ այն հնարավոր է փոխանակել սպրանքի կամ ծառայության դիմաց, ճիշտ այնպես, ինչպես թղթադրամները: Մի շարք երկրներում բիթքոիններով հնարավոր է ձեռք բերել ավիատոմսեր, գադջեթներ, վճարել կոմունալ ծառայությունները կամ էլ փաբում խմիչքի համար: Բիթքոիններով վճարումն ընդունում է նույնիսկ Microsoft ընկերությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը և Հունգարիան քննարկել են զենքի արտադրության ոլորտում համագործակցությունը

23:59 06.04.2025

Իսրայելը և Հունգարիան քննարկել են զենքի արտադրության ոլորտում համագործակցությունը

Իսրայելը շահագրգռված է Հունգարիայի հետ զենքի արտադրության ոլորտում համագործակցությամբ. այս թեման քննարկել են երկու երկրների կառավարությունների ղեկավարները։ Այս մասին հայտարարել է Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն Բուդապեշտ կատարած այցից հետո, որտեղ հանդիպում է ունեցել հունգարացի գործընկեր Վիկտոր Օրբանի հետ։ «Մենք քննարկել ենք զենքի արտադրության ոլորտում համագործակցությունը: Դրանք մեզ անհրաժեշտ են, որպեսզի շարունակենք և հասնենք լիակատար […] ...

Ճապոնիան ստեղծել է ծովային խումբ հեռավոր կղզիներ փոխադրումների համար

23:40 06.04.2025

Ճապոնիան ստեղծել է ծովային խումբ հեռավոր կղզիներ փոխադրումների համար

Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանիի մասնակցությամբ տեղի է ունցել երկրի նոր ստորաբաժանման՝ ծովային տրանսպորտային խմբի կազմավորման արարողությունը, որը նախատեսված է արտակարգ իրավիճակների դեպքում հեռավոր կղզիներ տեղափոխելու համար։ Արարողությունը տեղի է ունեցել Հիրոսիմայի Կուրի ռազմածովային ինքնապաշտպանական ուժերի բազայում։ Ճապոնիայի ծայրամասային կղզիները վերաբերում են երկրի հարավ-արևմուտքում գտնվող կղզիներին. դրանք գտնվում են Թայվանին ամենամոտ: «Եթե մենք պետք է […] ...

Ֆրանսիան և Ալժիրը պայմանավորվել են վերսկսել համագործակցությունը

23:20 06.04.2025

Ֆրանսիան և Ալժիրը պայմանավորվել են վերսկսել համագործակցությունը

Ֆրանսիան և Ալժիրը մտադիր են նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում և երկարատև ճգնաժամից հետո վերսկսել համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Տեբունի հետ հանդիպումից հետո։ «Նախագահ Տեբբունի հետ մենք արտահայտեցինք մեր ընդհանուր ցանկությունը՝ վերականգնելու հանգիստ և խաղաղ գործընկերությունը հավասարության ոգով»,-մեջբերում է Բարրոյի խոսքերը Agence France-Presse-ը: […] ...

Հութիների հակառակորդները Եմենում ցամաքային գործողություն են նախապատրաստում․ CNN

23:00 06.04.2025

Հութիների հակառակորդները Եմենում ցամաքային գործողություն են նախապատրաստում․ CNN

Հութի ապստամբական շարժման հակառակորդները ցամաքային գործողություն են նախապատրաստում Եմենում։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով դիվանագիտական ​​աղբյուրներին։ Դրա հաղորդմամբ՝ գործողությունը, որը, ամենայն հավանականությամբ, կսկսվի երկրի հարավից և արևելքից, կարող է ռազմածովային աջակցություն ստանալ ԱՄՆ-ից և Սաուդյան Արաբիայից, այդ թվում՝ Հոդեյդա նավահանգստի նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով։ Վերլուծաբանները, մատնանշում է հեռուստաալիքը, կարծում են, որ ԱՄՆ-ից ցամաքային […] ...

Իրանի արտգործնախարարն ասել է, որ նամակների փոխանակումից հետո ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն եղել

22:38 06.04.2025

Իրանի արտգործնախարարն ասել է, որ նամակների փոխանակումից հետո ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն եղել

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը դեռևս բանակցություններ չեն վարել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը պատասխան է ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին։ «Մենք արտահայտել ենք մեր տեսակետը, ուստի, հավատարիմ ենք դիվանագիտությանը և բանակցությունների ուղուն: Իհարկե, պետք է գիտակցել, որ մինչ այժմ ոչ մի բանակցային փուլ չի կայացել», -ասել […] ...

Փարիզում հազարավոր մարդիկ ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն Լը Պենի

22:18 06.04.2025

Փարիզում հազարավոր մարդիկ ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն Լը Պենի

«Ազգային հանրահավաք» կուսակցության համակիրները զանգվածային ցույց են անցկացրել՝ ընդդեմ այս կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենին 2027 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու դեմ։ Ինքը՝ Լը Պենը, ելույթ ունենալով ցույցի ժամանակ, դատավարությունն անվանել է քաղաքական և խոստացել, որ կշարունակի պայքարել «մինչև հաղթանակ»։ Ինչպես համոզված է ՏԱՍՍ-ի թղթակիցը, մի քանի հազար մարդ է հավաքվել Փարիզի […] ...

BACK_TO_TOP