ՀՀԿ ԳՄ-ն հայտարարություն է տարածել Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 10 2024
  • $
    387.13
  • RUBLE
    3.98
  • 418.76
WEATHER
+6.09 oC

ՀՀԿ ԳՄ-ն հայտարարություն է տարածել Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ

20:04 04.12.2019

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ․

«Հայաստանում իշխանազավթումից հետո տեղի ունեցող գործընթացների մասին մշտապես բարձրաձայնել ենք մեր մտահոգությունները՝ կապված երկրի ներսում տիրող իրավիճակի, անարդարությունների, քաղաքական հետապնդումների, հիմնարար ազատությունների ոտնահարման, ատելության և անհանդուժողականության մթնոլորտի անթույլատրելիության մասին, ինչպես նաև Հայաստանի և Արցախի անվտանգային մարտահրավերների, բանակցային գործընթացում հայկական դիրքերի թուլացման, տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումների ներքո երկու հայկական պետություններին սպառնացող վտանգների մասին: ՀՀԿ գործունեությունը միտված է բացառապես ազգային և պետական շահի պաշտպանությանը, երկրում ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը և սահմանադրականության պահպանմանը: Գործող վարչակազմին ցնցումների մեջ է գցում Հանրապետականի ներքաղաքական և արտաքին քաղաքական գործունեությունը, ինչը հատկապես տեսանելի դարձավ ՀՀԿ ղեկավարի հայտնի զագրեբյան ելույթից հետո, որում շոշափվեցին հայ ժողովրդի կենսական շահերին վերաբերող խնդիրներ և տրվեցին հստակ, այդ թվում՝ արտաքին քաղաքական գնահատականներ: Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայության կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Հաշվի առնելով ներկայացված մեղադրանքի շինծու և անհեթեթ լինելու հանգամանքը՝ հայտարարում ենք. 1. Սերժ Սարգսյանին առաջադրած մեղադրանքը համարում ենք բացառապես քաղաքական հետապնդման աղաղակող դրսևորում: 2. Այս գործընթացի նպատակն է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգների ֆոնին, այդ թվում՝ բանակցային գործընթացի շուրջ վերջին զարգացումների համատեքստում: 3. Նման բիրտ քայլերով իշխանությունները նպատակ ունեն նաև շեղել հայ ժողովրդի ուշադրությունը երկրում օրեցօր սրացող բազմաթիվ այլ խնդիրներից: 4. Հռչակված «հակակոռուպցիոն պայքարի» ներքո ազգային հարցերի շուրջ այս պարզունակ հնարքները դատապարտված են, քանզի հանդիպելու են թե՛ Հանրապետականի, թե՛ այլ քաղաքական ուժերի և թե հանրության անկոտրում դիմադրությանը: 5. Տվյալ գործընթացի ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանում իշխանությունը զավթած պոպուլիստական և ավտորիտար ռեժիմի վրա: 6. Հանրապետականն այս հարցի և դրա շուրջ զարգացումների մասին բարձրաձայնելու է նաև միջազգային համապատասխան հարթակներում և ձևաչափերով»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.10.2024

SHANTNEWS

Լոռիում ջրամատակարարման ցանցի արդիականացման ծրագիրը մտել է ամփոփման փուլ

21:50 28.10.2024

Լոռիում ջրամատակարարման ցանցի արդիականացման ծրագիրը մտել է ամփոփման փուլ

Լոռիում ջրամատակարարման ցանցի արդիականացման ծրագիրը մտել է ամփոփման փուլ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ «Նախկին խիստ գրաֆիկի փոխարեն այժմ 14 հազարից ավելի բնակիչ շուրջօրյա ջրամատակարարում կունենա Վանաձորում, Փամբակում և Գյուլագարակում: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի այս ծրագրով նվազում են կորուստները, կրճատվում շահագործման և պահպանման ծախսերը»,-ասված է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ինչ հրաշալի հաղթանակ էր․ Մեսսի

21:40 28.10.2024

Ինչ հրաշալի հաղթանակ էր․ Մեսսի

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է իր նախկին թիմի՝ «Բարսելոնայի» խոշոր՝ 4-0 հաշվով հաղթանակը Մադրիդի «Ռեալի» նկատմամբ: «Ինչ հրաշալի հաղթանակ էր»,- գրել է Մեսսին «Բարսելոնայի» Instagram-յան էջի հրապրակումներից մեկի մեկնաբանությունների բաժնում։ «Բարսելոնան» 11 տուրից հետո 30 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Ամենամոտ հետապնդողից՝ Մադրիդի «Ռեալից», ակումբն առաջ է 6 միավորով։ «Բարսելոնայի» հաջորդ […] ...

Ֆիդանը կմեկնի Լոնդոն

21:35 28.10.2024

Ֆիդանը կմեկնի Լոնդոն

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հոկտեմբերի 30-ին կմեկնի Մեծ Բրիտանիա, որտեղ կհանդիպի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմի հետ։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ Թուրք-բրիտանական հարաբերություններից զատ, օրակարգային թեման է լինելու նաև Գազայի հարցը, ինչպես նաև «ահաբեկչության դեմ» պայքարի խնդիրը։ Քննարկվելու են նաև թուրք-բրիտանական առևտրա-տնտեսական հարաբերություններն ու դրանց հեռանկարները։ Խոսվելու է նաև ռազմական համագործակցությունը մեծացնելու […] ...

Ինչպե՞ս են Վրաստանի խորհրդարանական ընտրություններում քվեարկել Ջավախքի հայերը

21:25 28.10.2024

Ինչպե՞ս են Վրաստանի խորհրդարանական ընտրություններում քվեարկել Ջավախքի հայերը

Վրաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ. քանի՞ հայ է ընտրվել, ովքե՞ր են: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Այս խորհրդարանական ընտրությունները Վրաստանի պատմության մեջ, միայն համամասնական ընտրակարգով անցկացվող առաջին ընտրություններն էին, նախորդ ընտրություններին մի մասը մեծամասնական էր, և եվրոպացի դիտորդների կարծիքով միայն համամասնական համակարգը միշտ չէ, որ ընդունելի է այն երկրների համար, որտեղ կոմպակտ […] ...

Հոկտեմբերի 27-ի բացահայտում, եվրաքվե. զրույց Արամ Սարգսյանի հետ

21:15 28.10.2024

Հոկտեմբերի 27-ի բացահայտում, եվրաքվե. զրույց Արամ Սարգսյանի հետ

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 25 տարի անց ի՞նչ է մտածում Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ի՞նչ արդյունքներ է ակնկալում եվրաքվեի նախաձեռնող խումբն ու արդյոք Վրաստանում և Մոլդովայում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները կարող են իրենց ազդեցությունը թողնել Հայաստանի վրա: Այս և այլ թեմաներին անդրադարձ է կատարվել «Հեռանկար»-ի տաղավարում: ...

BACK_TO_TOP